Wednesday, September 4, 2013

Հաղթանակ և պարտություն




Հաղթանակն ու պարտությունը կյանքի այն պարտադիր գործոններից են, որոնց հանդիպում են բոլորը: Միշտ հաղթահարած ապրելը անհնար է, և նույնիսկ եթե այդպես լիներ մի կողմից հաճելի կլիներ, սակայն մյուս կողմից մարդիկ ձգտում և նպատակ չէին ունենա, կանեին այն ինչ ուզում են, առանց ոչինչ հաղթահարելու: Հաղթանակ ասելով հասկանում եմ ուրախություն, երբ մարդ մի բանի համար պայքարում է և վերջապես հասնում է դրան: Սակայն տարբեր մարդկանց համար հաղթանակները տարբեր են: Պարտությունը անհաջողության նշան է, որին բոլորն էլ մատնվում են: Ինձ թվում է մարդ կարող է արժանապատվորեն պարտվել: Երբ նա պայքարում է ինչ որ բանի համար, բայց երբ հասկանում է, որ դիմացինին այդ հաղթանակը ավելի է պետք նահանջում է: Հաղթանակը միշտ էլ հաճելի է բոլորիս համար, և մենք անում ենք հնարավոր ամեն ինչ դրան հասնելու համար: Շատերը կան , ում բախտը ուղղակի բերում է, բայց դա միշտ չի կարող այդպես լինել: Օրինակ ես երբ պարտվում եմ , կփորձեմ այնքան մինչև կհաղթեմ: 

Wednesday, August 21, 2013

Սիրում եմ այն մարդկանց ում հետ իսկապես ազատ եմ...♥


Եթե մարդ ունի այնպիսի ընկերներ որոնց հետ ազատ է կարող է անել այն ինչ ցանկանա,ուղղակի պետք է հպարտանա, քանի որ նրանք հազվադեպ են հանդիպում: Իսկական ընկերները նրանք են ովքեր կանեն քեզ հետ այն ինչ իսկապես ուզում են, ոչ թե ստիպված են: Նրանք միշտ հասնում են կողքիդ լինելու համար և անծանոթների կարծիքը հաշվի չեն առնում բացի որոշ դեպքերից: Կան մարդիկ ովքեր միմյանց լրացնում են, իմ մոտ այդ դեպքն է ես ուղղակի երջանիկ եմ, որ ունեմ նրանց, մենք միշտ միասին ենք, հասկանում ենք իրար ու ամեն ինչի գնում ենք ու կգնանք իրար հետ: Արդեն վեց տարվա ընթացքում դեռ կռված չկանք հուսով եմ չենք էլ լինի: Երբեմն ազդում ենք, ներվայնանում, բայց կռվել ուզենք էլ չի ստացվում: Կյանքում չենք հոգնի իրարից, իմ համար միշտ հավեսա լինել նենց մարդկանց հետ ում հետ իսկականից ազատ եմ ու նենց չի լինի, որ մի բան ասեմ կամ անեմ, որ ամաչեմ դրա համար իրանցից կամ իրանք ետ սխալ ընդունեն, որովհետեև իրանք էլ են տենց: Միշտ հենց իրար հետ ենք լինում մտքումս ասում եմ ինչ լավ է, որ մենք գտանք իրար: Շատ ենք փոխել իրար ու շատ բաներ ենք սովորել իրարից: Ճիշտ է լիքը մարդիկ կան, որ շատ բաներ ուրիշ ձև են հասկանում ու անկապ խոսում են, բայց ետ կապ չունի որովհետև միշտ իրար հետ ենք լինում ինչ անում ենք, չենք վախենում ու անելուց առաջ մտածում ենք հետևանքների մասին: Ամեն մեկս տարբեր ենք, բայց միանշանակ նման կողմեր շատ ունենք: Իմ կարծիքով մարդիկ պետք է տարբեր լինեն որ լրացնեն իրար ու սովորելու բան ունենան, բայց դրա հետ մեկտեղ նման կողմեր էլ ունենան որ հասկանան իրար: Միշտ փորձում ենք ուրախ լինել, որը ստացվում է: Ձեզ շատ եմ սիրում, ահավոր, ամեն մեկիդ ուրիշ ձև, գիտեմ դուք էլ նույնը…չենք թողելու իրար դիմացեք որովհետև միշտ իրար հետ ենք լինելու :* :* ^____________^

My Hobby ♥

The most I love is taking photos. I think photos make every moment immortal.











  



Saturday, August 17, 2013











Օգոստոսի 10-ին մենք մուտք գործեցինք մեզ շատ անծանոթ մի աշխարհ, որից սկզբում այդքան էլ գոհ չէինք: Բնական է նորությունները բոլորի համար էլ սկզբում տարօրինակ են լինում, բայց երբեք չեմ մոռանա այս հինգ հրաշալի գիշերները Լերմոնտովո գյուղի Անդրանիկ սկաուտական ճամբարում: Առաջին օրը անկապ էր, ուզում էինք տուն գնալ, բայց երբ մոտիկից ծանոթացանք բոլորի հետ ուզում էինք շաբաթներով այնտեղ մնալ: Այս 5 օրերի ընթացքում մոտիկացանք այն մարդկանց հետ, ումից առաջ խուսափւմ էինք: Ես միշտ էլ գիտեի, որ պետք չէ մարդու մասին կարծիք կազմել առանց նրան ճանաչելու: Ամեն օր ճամփորդում էինք, սար էինք բարձրանում գնում էինք գյուղ, առավոտ մարմնամարզություն էինք անում, իսկ կեսօրին տարբեր խաղեր խաղում ջոկատներով, քնում էին վրաններում (ահավոր հավես էր): Նաև ցավոք սրտի երեկոյան մեզ նստացնում էին ճաշասրահում և ստիպում որպեսզի նայենք տիեզերքի մասին այդ երկար ու ձանձրալի ֆիլմը: Դրա վերջում բոլորը մի վայրկյան ավել չէին մնում սրահում վազում էին դուրս ու գոռում ջա՜ն ինչ լավա պրծավ =D Մի օր էլ դիտմամբ բոլորով խոսում էինք երգ էինք լսում որեսզի մեզ դուրս հանեն ու չնայենք այդ  հիմար ֆիլմը: Բոլորը բարձր խոսում էին, ես մի հատ բառ ասեցի ու ինձ հանեցին 20 շրջան վազելու :D Ճիշտ է անարդար էր, բայց միաժամանակ հավես: Գօհարը արդեն սեղանի հետ էր խոսում, բոլորը գոռում էին որպեսզի խանգարեն մնացածին, ու լավ էին անում:D Այնտեղ բարձրացրել էինք մեր դպրոցի և Հայաստանի դրոշները և ամեն գիշեր տղաներից մեկը հսկում էր, որ չգողանան: Զավենը ու Ռուդոլֆը ամեն օր 3 տարով մեր կյանքը երկարացնում էին: Ամեն գիեր Ռուդոլֆը գալիս էր մեր վրան ու սկսում էր պարել բոլորս մտածում էինք, որ շուտով վրանը կքանդվի, բայց այդ րոպեների համար դա էլ քր կարելի ընդունել: Երբեք իմ ընկերների վրա չէի կասկածում, բայց այս օրերը ինձ օգնեցին հասկանալ, որ ինչել լինի չենք թողնի իրար, միշտ միասին կլինենք: Մի օր քայլելով գնացինք դեպի գյուղի դպրոցը, որի ճանապարհին խանութ տեսանք: Երբ մենք դպրոցում էինք Մերին ու Վահագը վազելով գնացին խանութ որպեսզի չիպս ու կոկա կոլա առնեն, ափսոս նրանց բռնացրին ու ամբողջ առածը հետ վերցրեցին: Մեր գնած երկու կոլաները Զավենինն էին, մնաց մի հատ Ֆանտա, որի կեսը խմեցինք դրա տեղը ջուր լցրեցինք ու լուծողական, որպեսզի եթե նրանք ուզենան խմեն…:D Բայց ոչ ոք չհանձնվեց բոլորս ավելի էինք պայքարում և վերջում իհարկե հասանք մեր նպատակին: Առաջին գիշերը շատ ցուրտ էր, ով ինչ ուներ հագել էր ու ծածկվել, բայց միևնույնն է չէր օգնում: Ժամը 10ին փոքրերը մուլտֆիլ էին դիտում, իսկ հետո մենք ամեն ինչ անում էինք որպեսզի նրանց քնացնենք , որ մենք ֆիլմ դիտենք, իսկ ավելի ուշ դիսկոտեկ էինք անում և բոլորով տժում էինք:D Երեկոյան բոլոր մեծերը մեր վրան էին գալիս ու բոլորով հռհռում էինք կողքի վրաններից բոլորը դժգոհում էին, բայց մենք ինչ անեինք: Վերջին օրը խարույկ էինք վառել, նրբերշիկ և կարտոֆիլ էինք խորովում: Իսկ ավելի ուշ սկաուտները հավի խորոված էին սարքել և ով արթուն էր տվել էին նրանց: Բոլորս շատ մոտիկացանք ու կապնվեցինք իրար հետ, վերջին օրը շատ տխուր էինք որովհետև չէինք ուզում վերադառնայինք մեր անկապ ու հոգնած օրերին, առանց իրար օրը չէինք պատկերացնում: Սկաուտներից շատ բաներ սովորեցինք, նրանք շատ ուժեղ են ու համարձակ: Շատ բաներ կան, որ չեմ պատմել, հենց օրիանկ մեր զգացողությունները որոնք անբացատրելի են: Այս օրերի շնորհիվ բոլորս շատ բաներ հասկացանք և շատ փոխվեցինք: Կուզեմ նորից կրկնվեն: <3

Monday, June 24, 2013

Ճամփորդություն դեպի Ամբերդ






Հունիսի 22-ին տեղի ունեցավ մեր առաջին ճամփորդությունը, որպես տասսներորդ դասարանցիներ: Առավոտյան բոլորով հավաքվեցինք եկեղեցու մոտ, որպեսզի շարժվենք: Գնալու էինք ընկեր Էմանուելի, Ընկեր Մարիամի և Ընկեր Անահիտի հետ: Բավականին երկար սպասեցինք ավտոբուսին և վերջապես շարժվեցինք: Ամենասկզբում ինձ թվում էր, որ այդքան էլ լավ չէր անցնի, սակայն ճանապարհի կեսից տրամադրությունս փոխվեց: Ավտոբուսի մեջ խոսում էինք տարբեր թեմաներից: Կանգնեցինք հաց կերանք, մի քիչ գնդակ խաղացինք և շարժվեցինք դեպի ամբերդ: Բնությունը այնքան գեղեցիկ էր, ամբողջը կանաչ էր գունավոր ծաղիկներով, և հեռվից երևում էր Մասիս սարը: Երբ հասանք բավականին ցուրտ էր, և ուժեղ քամի էր: Բարձրացանք բերդի վրա արտասանեցինք <Ես իմ անուշ Հայաստանի…> բանաստեղծությունը և իջանք: Մեր հաջորդ ուղղությունն էր Կոշ գյուղ, որին հասնելու համար անցանք Բյուրականով: Գնացինք Սուրբ Ստեփանոս եկեղեցի, աղոթեցինք, երգեցինք ապա մի քիչ նստեցինք եկեղեցու բակում և շարժվեցինք որպեսզի մի հարմար տեղ գտնենք ուտելու և հանգստանալու համար: Հասանք Աղձք գյուղ երկար ման եկանք և մի աղբյուրի մոտ նստեցինք, հաց կերանք, մաֆիա խաղացինք ու իջանք դեպի ավտոբուս: Այնտեղ կար մի մեծ ֆուտբոլի դաշտ որտեղ խաղացինք մինչև շարժվելը: Տպավորությունները լավն էին, հուսով եմ ամառվա ընթացքում դեռ շատ կճամփորդենք:

Thursday, June 13, 2013

<< ԴՊՐՈՑ >>

<<Դպրոց>> մի բառ, որը լի է բազմաթիվ հիշողություններով: Այն միջավայրը, որտեղ բոլորը քեզ հարազատ են, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց ճանաչում ես միայն դեմքով և անունով: Դպրոցում անցկացրած ամեն վայրկյանը յուրահատուկ է: Այնտեղ ամեն անկյուն, պատ և դուռ շատ բաներ են հիշեցնում: Ես չեմ ուզում, որ այս ամենը վերջանա, գիտեմ , որ նոր մարդիկ են գալու , որոնց հետ էլի մոտիկ ենք լինելու, բայց շատ դժվար է չշփվել այն մարդկանց հետ ովքեր առավել են եղել քան ուղղակի ընկեր, առանց ում չես կարող պատկերացնել քո առօրյան: Ինձ համար դպրոցը միայն պատեր չեն, դասատուներ և ուղղակի սովորելու տեղ, բացի դրանից դպրոցը իսկապես մեր երկրորդ տունն է երբեմն նաև առաջին: Այնտեղ այնքան հանգիստ է, այնքան հարազատ, նամանավանդ մեր դպրոցում որտեղ հարաբերությունները, վերաբերմունքը և առօրյան լրիվ ուրիշ են: Մեր դպրոցում բոլորը իրար ճանաչում են, նույնիսկ եթե մեկը չի գալիս պակասը զգացվում է: Համոզված եմ շատերի համար դպրոցը առավել է քան ուսումնական հաստատություն: Զարմանում եմ երբ չեն ուզում դպրոց գնան, կամ ուզում են արձակուրդը շուտ գա, երևի նրանք չեն հասկանում, որ այդ ամենը չի կրկնվելու: Դպրոցում ենք արել մեր առաջին քայլերը, ամեն ինչին հիմք ենք դրել, շատ ենք սխալվել ու հենց այնտեղ հասկացել ամեն հարցի լուծումը: Դպրոցի հետ կապվածությունը օր օրի շատանում է, և ուղղակի չեմ կարող պատկերացնել թե ուրիշ շրջապատում ինձ ինչպես կնդունեն: Մեծանալով հասկանում եմ, որ ամեն ինչ իր ավարտն ունի, սակայն միշտ կհիշեմ դպրոցի տարիները, և կուրախանամ նրանով, որ այդպիսի մանկություն եմ ունեցել իմ Ընկերների և Դպրոցի շնորհիվ: