Tuesday, September 24, 2013

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

Ողջ աշխարհում հոկտեմբերի 4-ը նշում են կենդանիների պաշտպանության համաշխարհային օր: Տարբեր երկրներում հասարակական կազմակերպություններն անտուն կենդանիների օրը դարձնում են տոն:Այս օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թՖլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Բացի այդ, կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու հետ կապված մեկ այլ պատմություն էլ է հիշատակվումՏեղեկատվության համաձայն, 1226 թվականի հենց այս օրը մահացել սուրբ Ֆրանցիսկ Ասիզսկին` գազանների և թռչունների հովանավորն ու պաշտպանը, ում դասել են սրբերի շարքին: Սուրբ Ֆրանցիսկի անվան մրցանակը հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար: Այս օրը  ոչ միայն ևս մեկ անգամ բարձրաձայնվում է անտուն կենդանիների խնդիրների մասին, այլ փորձում են տարբեր միջոցներով օգնել և պաշտպանել նրանց, ՀԿ-ները հանդես են գալիս տարբեր առաջարկներով: Ռուսաստանում այս տոնը սկսել են նշել 2000  թվականից: Հայտնի է, որ Ռուսաստանը եվրոպաական առաջին երկրներից էր, որտեղ ուշադրություն դարձրեցին կենդանիների պաշտպանության խնդրին: Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը կոչ է անում համախմբել մարդկանց պաշտանելու երկիր մոլորակի կենդանիներին և տնային կենդանիների պաշտմանության օր:

Մնացականյան Մերի

Wednesday, September 18, 2013

Օզոնային շերտի միջազգային պահպանության օր





1987թ.-ի սեպտեմբերի 16-ին Կանադայում ընդունվեց Մոնրեալի արձանագրությունը, Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին: Արձանագրությամբ ընդունված են սահմաններ, որոնք  պահանջում են դադարացնել օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը և օգտագործումը: Կանադան աշխարհում առաջին երկիրն է, որը օզոնի շերտի ճեղքվացքի բացումից հետո Անտարկտիդայում կենտրոնացրել է իր ուշադրությունը և գիտական հետաքրքրությունները արկտիկական օզոնային շերտի վրա: Կանդացի գիտնականները սկսել էին չափել օզոնի շերտի մակարդակը Կանադայի վրա, դեռ 1930-ական թվականներին: Այդ երկարատև աշխատանքը տևել է միչև 1980ական թվականները և այն թույլ է տվել սահմանել, որ օզոնային շերտի մակարդակը կանադայի վրա ոչնչանում է: Օզոնային շերտը պաշտպանում է Երկիրը ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք փչացնում են տեսողությունը, խախտում են իմունային համակարգը: Բացի դրանից ուլտրամանուշակագույն ճառագայթները մահացու են պլանկտոնի համար, իսկ պլանկտոնի մահը կուղեկցվի դրանցով սնվող կենդանիների ոչնչացմամբ: Մոնրեալի արձանագրության շնորհիվ 50 տարի հետո օզոնային շերտը լիովին կվերականգնվի: Միջազգային պաշտպանության կարգախոսն է՝ <Պահպանենք երկինքը, պաշտպանենք մեզ-պահպանենք օզոնի շերտը>:

Աղբյուրը՝ http://www.calend.ru/holidays/0/0/579/24/


Wednesday, September 4, 2013

RocK x_X


 
 

Այս մի բառը իր մեջ այնքան բան է պարունակում, որ ոչ ոք չի էլ կարղ պատկերացնել: Չեմ կարող նկարագրել թե ինչ եմ զգում ռոկ լսելուց: Մարմնովս դող է անցնում, ուղղակի փշաքավում եմ կիթառի ու հարվածային գործիքների ձայներից: Ռոկ լսելուց երբ աչքերս փակում եմ լրիվ կտրվում եմ այս աշխարհից, ինձ թվում է ես այնտեղ եմ որտեղ երազում եմ լինել: Ռոկ կարող եմ լսել ժամերով ու հավատացեք չեմ հոգնի: Այն իմ ընկերն է և տխուր և ուրախ և նյարդայնացած պահերին: Միշտ օգնում ու հանգստացնում է: Կարող եմ հանգիստ լացել ռակի տակ և բարձր ծիծաղալ նույնպես: Ուղիղ մի տարի առաջ տանել չէի կարողանում, սակայն երբ հասկացա, արդեն չեմ կարողանում դուրս գալ այդ աշխարհից: Բոլոր ռոկ լսողների մտածելակերպը ուրիշ է և դա զգացվում է: Շատ եմ սիրում և լսում՝ Rammstein, Nirvana, Skillet, Slipknot, BMTH, Black Veil Brides, Asking Alexandria  Beatles, Kiss, Guns N Roses,Slayer, SOAD, Metallica, Pink Flօyd, Led Zeppelin և այլն: Այն վայրկյանները որ ես նրանց հետ եմ ոչինչով չեմ փոխարինի: Չհասկացողները ասում են, որ անկապ գոռում են ռոկեռները, բայց եթե բառեռը հասկանան ու մտնեն այդ աշխարհ հաստատ նրանց կարծիքը կփոխվի: Իմ կարծիքով ռոկը զարգացնում է մարդու ճաշակը և ինտելլեկտը: Իմ մտքերի, դառը իրականության, մասին մոռանալու միակ միջոցը ՌՈԿն է, որտեղ մենակ երազում եմ: 

Արագած..

Այս տարի մեր սեպտեմբերի մեկը շատ լավ անցկացրինք: Գնացինք Արագածը բարձրանալու: Սկզբից դժվար էր բոլորս շնչակտուր էինք լինում, սակայն հետո արագ բարձրանում էինք: Շատ ցուրտ էր, տեղ-տեղ նաև ձյուն կար, սակայն մենք համապատասխան էինք հագնված: Մեր նորեկներից շատերն էին եկել այս ճամփորդոթյանը և ինձ թվում է դա շատ լավ սկիզբ էր: Երբ հասանք գագաթին Տիար Գևորգը փակում էր բոլորիս աչքերը կանգնեցնում եզրին և բացում: Չեմ կարող նկարագրել բոլորի արձագանքը, որոհետև իսկապես հրաշալի էր: Մենք նայում էինք չորս գագաթների միջև գտնվող խառնարանին: Երբ տեսանք, հասկացանք, որ իզուր չենք բարձրացել: Ներքևում գտնվում էր Քարի լիճը: