Tuesday, March 17, 2015

Задыхаются чувства ..

 Проснулась снова в мире чувств
Значит ночь прошла не напрасно,
И музыка льётся в венах
Словно к сердцу, и обратно.

Ночью много раз задыхалась,
Прижав твой шарф крепко к себе
Запах твой на нём остался
Не нужно утро, хочу к тебе.

Иди ко мне, необходим воздух
Объятия в мечтах моих
Годами жить в твоём пространстве
Утонуть в словах твоих.

Если рухнуть с неба
Только под взглядом твоим
Остаться с тобой
Сумасшедшим, другим.

Ты мой портрет взволнованного моря
Бури во мне не дают покоя,
Чувствуя твой запах на губах
Тону в необычных, морских глубинах.

Этого всё мало, для описания чувств
Я уже давно не нормальная
С тех пор как увидела взгляд

Бушующим стало банальное.

Tuesday, March 10, 2015

**














Քայլում են ոտքերը սառը, դառը
Շոյում ասֆալտի փոշին,
Մտքերն են կեղտոտ, թե՞ կոշիկները
Տրորում երեկվա գինին:

Գինուց մնացել է միայն հետևանքը,
Խառնում է մտքերս առ այսօր,
Պատուհանագոգը գրկել է շշերը
Գումարում նոր ցավ ամեն օր:

Լցրե՛ք այդ շշերը, որ խմե՛նք, արբե՛նք
Ծխի մեջ կորեն մարմինները
Ո՞վ է մաքրելու կեղտոտ,
Ստով լցված թյուր մտքերը:

Օրերն անցնում են, չի անցնում ոչինչ
Խելագարվել են նկարները,
Թող պատերը հիշեն ամեն ինչ,
Ու պինդ պահեն խամրած երանգները:

Ոտքերը դեռ շարունակում են,
Ստվերի տակ ստելով շարժվել
Գույները դրանց պահում, ստիպում են
Ներշնչվել ու հանդուրժել:

Monday, March 9, 2015

* * *

Մտքերս տրորում են մայրամուտը
Խառնում փոշուն ու մթին:
Դատարկ է տանիքը մեր երազների
Հայացքներն ընկել են գետնին:

Փորձում եմ կրկին ներկել ես
Վրձինը չորացել է, սակայն
Ուզում եմ սառը գրկել քեզ
Ու սառնությունիցդ տաքանամ:


 Մտքերիդ դրական հպումներն
Ինձ խառնում են քամու հետ ու տանում,
Շուրջս պտտվում են հայացքիդ մուսոնները,
Զգայարաններս ալեկոծում:

Քայլում եմ անցածդ ճանապարհով
Որտեղից միայն սիրով է բուրում
Բոլորը նայում են խորթ հայացքներով
Բայց, կուրացած են, չեն էլ նկատում:


Չեմ հանգավորում զգացումներս
Թողնում եմ իրենց հունով գնան,
Հունից շեղվել են ճանապարհներս
Ու դարձնում են մտքերս ունայն:

Ոտքերս աներկբա սահում են
Այդ ճանապարհով լուսավոր կետի
Ներշնչանք չէ, իրոք զգում եմ
Զգում եմ կարոտը կարևոր մեկի:

Եթե նույնիսկ ոչ, թո՛ղ լինի սխալ
Կքայլեմ, հենց այդ ճանապարհով
Միայն թե չկորցնեմ հետքերդ
Դողում եմ կորստիդ ահով...


Հեռուներում ման եմ գալիս,
Կանգառների անորոշ ստվերներում
Իմ ստվերը դու ես, սպասում եմ քեզ
Մթում խորտակվող հետևանքներում:

Monday, February 16, 2015

Անձրևոտ մտքեր ..

Քանի բաժակ պետք է դեռ կոտրվի, պարունակությունը դեռ չվերջացած... Իսկ ո՞վ է ասողը, այդ բաժակները կիսով չափ դատարկ են, թե կիսով չափ լիքը.. Ըհըն պարադոքս է չէ՞, նույնը ներսումս է կատարվում, երբ անձրևը կաթիլներ է մաղում այս ատելությամբ լցված գետնի վրա, գետնի՝ որի վրա հազարավոր ոտքեր են քայլում, սակայն նրանց մտքերն ավելի կեղտոտ են քան փոշոտ կոշիկները.. Հրաժարվում են անձրևից, վերցնելով այդ գրողի տարած անձրևանոցները միջատների նման վազվզում են փողոցներով... Ինչի՞ց եք վազում, մի պահ կանգնեք ու հարցրեք, ուզում եք փախնեք կյանքից, ձեր համար ամեն վայրկյան վերջին կայարան է .. Իսկ ես այդ ժամանակ թաց կոշիկներով կթափառեմ փողոցում: Կան մարդիկ ովքեր առանց մի վայրկյան մտածելու կգան հետս թրջվելու: Տրամադրությունս բարձրանում է, սկսում է անձրևել, կողքիս կանգնած է Կապույտ Մելանխոլիկ Աղջիկը:
- Ինչի՞ ես ինձ սիրում
- Դե, երբ որ մարդ համապատասխանում ա իմ ներքինին ես ուղղակի չեմ կարա իրան չսիրեմ
- Իմ մոտել ա տենց
- Երևի ոչ մեկ էնքան զգացմունք չի տեսել ինչքան ես պատշգամբը չէ՞
- Հա, մենակ ես լրիվ հերիք եմ..
Թրջվում
են մեր մտքերը, մի քանիսը կաթիլ- կաթիլ թափվում են, զգում եմ աղի համը արդեն հասավ շուրթերիս..
Ոտքերս ինձնից անկախ սահում են թաց ասֆալտով... նայում եմ գետնի վրա հավաքված կաթիլների ամբոխին: Պարզապես ցեխաջրեր չեն, ես այնտեղ տեսնում եմ ազատության արտացոլանքը ...
Այս զգացմունքներով թրջված պատշգամբները մի կերպ են դիմանում ծանրությանը: Ամեն օր մեկը, երկուսը... պարզապես գալիս ու կիսվում են իրենց իրական զգացմունքներով: Եթե պատերը միայն ուրախությունն են տեսել, այս պատշգամբները 
ճշմարտություն են կուլ տվել տոննաներով:
- Ինչի՞ են մարդիկ մտածում, որ պետք ա միշտ ժպտաս, կամ որ տենց ճիշտ ա
- Էտքան ուրիշների համար, որ ժպտում ենք, մեկ-մեկ կարելի ա գալ  ու թեթևանալ
- Ախր, ետ էլ ա չէ զգացմունք, արտահայտման միջոց ա պետք..
- Էլ չլացես.... առանց ինձ
- Եղավ, լավ նայի քեզ
- Դու էլ քեզ .
- Կամ ես քեզ դու ինձ
Կապույտ աղջիկը ուղղակի դարձավ այն մարդը ում հետ կիսեցի անձրևային տրամադրությունս: Այս օրվա անձրևը մի տեսակ մոտեցրեց մեզ, երբ անձրևը դադարեց պատշգամբից ընկերության հոտ էր գալիս..

Tuesday, February 3, 2015

Art-house.. ~

Արևոտ ձմեռ, դպրոցից մի կերպ փախա, մետրոյի մոտ նստած աչքերս փակվում էին արևից, մտածում էի...
Ու արդեն հեռվում երևաց կերպարը, զրուցելով քայլում էինք վերև, այդ ընթացքում անհանգստությունից իրերս ձեռքիցս անընդհատ ընկնում էին: Հասանք (Ան)ծանոթ մի քանդված տեղ, պարզեցինք, որ կարևոր նախապայմաններից մեկը չի պակասում և բարձրացանք վերև: Կիսաքանդ ու մռայլ մուտքը տարավ քանդված, գունավոր ու խառը այդ տեղը..
Այնտեղ մեկը արդեն սպասում էր մեզ, ծանոթանալուց հետո դուրս եկանք պատշգամբ: Արևի տակ փայլող կիսաքաղցր գինու շիշը մեզ էր սպասում: Նստեցինք գետնին, խմում էինք ու խոսում: Այդ ժամանակ գինին իր ազդեցությունն էր թողնում Մուգ Շրթներկով Լուսանկարչուհու վրա: Ներսումս հրավառություններ, շփոթմունք, անհանգստություն, ցանկություն, իսկ դրսից պարզապես ժպտում էի:
Մուգ Շրթներկով Աղջկան փոխարինեց Մուննաթ Նկարչուհին, ով միանգամից իր հետ բերեց  մոլբերտը, վերջացած ջրաներկն ու սկսեց կռվել թղթի ու ամեն նկարած գծի հետ: Չնայած նրա մուննաթին, կանաչ աչքերը փայլում էին: Դեռ արև էր, գինի էլ չկար, ընկած էինք իրար վրա, աչքերս ամբողջ ժամանակ հիացմունքով էին լցված,:
Այնուհետև եկավ նաև Մաքրասեր Մոգը, բնական է, որ ուղիղ մի ժամ ման էր գալիս սենյակից պատշգամբ ու հակառակը և բողոքում կեղտոտությունից: Մուննաթ նկարչուհին անդադար պնդում էր հավաքելու մասին սակայն նա դեռ երկար էր չարչարվում իր նկարի վրա: Շուտով Մոգն ու Նկարչուհին մտան ներս քննարկելու վարձի և մաքրության հետ կապված խնդիրները, մնացինք մենք: Գրկախառնված, խոսում էինք՝ լուրջ, անլուրջ... Լռություն, անհասկանալի իրավիճակ և դուռը բացեց Նկարչուհին բաժակով ջուրը ձեռքին: Վերևից հետևում էինք մարդկանց սպասում երբ էին գալու մնացածը: Ահա զանգ
՛՛Որսի Գնացած Որդուց՛՛ արդեն ճանապարհին էր, վերադարձավ նաև Մուգ Շրթներկով աղջիկն ով դեռ չէր կարողանում քայլել գինու պատճառով: Եկան նաև Արևն ու Տրիսը, նրանք չեկան պատշգամբ: Մի պահ այցելեցին նաև երկար կապույտ մազերով աղջիկն ու բանդանայով անծանոթուհին:
Սենյակի պատերը պատճառահետևանքային  էին՝ սկավառակները, ծխախոտի տուփերն ու պատուհանագոգին շարած վերջացած խմիչքի շշերը: «Ալկաշանոց» , կարծում եմ կասեր այս տեղին անծանոթը, բայց սա պարզապես «Ալկաշանոց» չէ, այստեղից ամենևին ալկոհոլի հոտ չի գալիս, Մոգի վառած յուրահատուկ մոմերի հոտերն են, այստեղ պատերը դատարկ չեն,  դրանք բնութագրում են այստեղի բնակիչներին, յուրաքանչյուրից մի մաս այս պատերի մեջ է:
Ներշնչա՞նք, չեմ կարծում, այս ամենն իրական է, ես զգում եմ.. իսկ  եթե մարդ մի բան զգում է դա պարզապես չի կարող սխալ լինել:
Վերջապես մնացածն էլ եկան՝ Խփնված Որդին, Կապույտ աչքերով այլմոլորակայինը, Ընդգծված արտաքինով տղան, Մելամաղձոտ հայացքով աղջիկը, Սև ու սպիտակի համադրության մեջ ապրողը...  Այս բոլորը միասին էին, մի տանիքի տակ, այն թնդում էր արդեն, շատ անգամ զգուշացրին, որ պատշգամբն ուր որ է փլվելու է: Եկան էլեկտրիկները, շենքի տերը, նրանցից ոչ-ոք ին բանի տեղ դնող չկար, դրա փոխարեն բոլորով մառախուղ էինք ստեղծում ու ջրիկանում: Ուշացած, բայց ժամանեց Շիկահեր Ջութակահարը, նրա սպասումներն արդարացրեց պատշգամբում բացված վարսավիրանոցը: Մինչ այդ  Վարսավիրը անվերջ փնտրտուքների մեջ էր մեկին խուզելու: Համոզված եմ բոլորն էլ իրենց մեջ ունեին կողպած խնդիրներ, սակայն երբ հավաքվեցին բոլորով այդ ամենն ավելի խորը գնաց: Ինձ մոտ էր հակառակը, եթե նրանց խնդիրներն անցյալից էին, իմը դեռ ներկայում էր: Այլմոլորակայինի հետ խոսում էի հայացքով, սակայն կարծես նա այդքան էլ լավ չընկալեց: Սեղանի շուրջը կիսապառկած վայելում էինք Զեմֆիռայի երգերը, բայց մի քանի րոպե անց արդեն միահամուռ ռեփ էինք կարդում: Վերջում եկավ փող ուզելու,
օծանելիքով լողանալու, շորերը գտնելու պահը: Մի քանի ժամվա ընթացում բոլորն ունեցան «Կնիկ, երեխեք
,տաքսիի փող», շտապ օգնություն կանչելու առիթ (մոռացա նշեմ, որ այդ առիթը ես էի, չէի հանգստանում, աննկարագրելի դողում էի..): Խփնված Որդու ակնարկները տեղին էին դա միայն ես և Սև ու Սպիտակ աղջիկը հասկացանք, իսկ Այլմոլորակայինը դեռ իր հարցերի պատասխանների փնտրտուքների մեջ էր, ով այդպես էլ մնաց անպատասխան: Բոլորին հաջողություն անելուց հետո դուրս եկանք, իրար ձեռք բռնած քայլում էինք, գիտեմ, որ այդ պահին միայն իմ ուղեղում չէր խառնաշփոթ, հայացքն ամեն ինչ ասում էր: Տաքսին կագնեց, դուռը բացվեց, նստեցի ու կորցրի տեսադաշտիցս րոպեներ առաջ եղած իրականությունը: Խճանկարի պես այս մի քանի գունավոր ժամերը հավաքեցի ու մտապահեցի ներսումս.. խոստացել ենք այսպիսի ժամերն անպայման կրկնվելու են, շատ եմ սպասում...

Sunday, December 28, 2014

Քամիներ մի թափառեք իմ հոգում...


Դուրս եմ ուզում, այնտեղ որտեղ քամիները միայն ֆիզիկական երևույթներ են: Թե չէ ներսս են  մտել մի քանի քամի ու կողպվել: Վախենում եմ, նրանք ինձ թափանցիկ են սարքում: Անվերջ պտտվում են ոսկորներիս շուրջ, փորձում են փշրել դրանք, իսկ արդյունքում արյունս է ցավում: Կառավարելով արյանս շրջանառությունը, ամբողջը տանում են դեպի վեր: Ահա, մի քիչ էլ և գլուխս կտրաքի: Մոլորվել եմ ժայռերում, արձագանքվում է ամեն բաբախյունը: Եվ անգամ լուցկու վերջին հատիկը վառելուց հետո, ներսումս մի բան ցավում է, բայց դա ջարդված ոսկորների ցավը չէ: Կամաց փչեցի ու մոխրացավ հոգուս վերջին կրակը, զարմնալի է, բայց հանգեցին նաև աստղերը: Մնացի մենակ քամիների հետ, նրանք դեռ վիճում են, ներս ու դուրս անելով, իսկ ես մտածում եմ: Թափառում են անտունների նման և ինձնից հոգի մուրում:  Ինչպե՞ս տամ, որ գնան, նույնիսկ իմ հոգի ունենալու մեջ եմ կասկածում: Խլեցին ինձնից իմ մուսան, խլեցին ու տարան: Ես տեսնում եմ այդ մի քանի քամիները, այդ ես եմ նրանց համար դարձել թափանցիկ խաղալիք՝ ոչ նրանք: Նոխկալի չարություն են սփռում ամենուր, ու վտարում իրենց ճանապարհին պատահող բոլոր մտքերը: Ուզու՞մ եք, տարե՛ք ինձ եկեղեցի, գուցե այնտեղ չդիմանան և դուրս գան ներսիցս: Սակայն անհարմարությունից ու ճնշումից երևի ես ավելի շուտ դուրս կգամ այնտեղից:
Տվե՛ք իմ մուսսան, պահե՛ք այդ քամիները, դրանք հերթական խոչընդոտներ են:

Ժամանակ անցավ,  քամիներին քշելու հետևանքը դարձան սպիերը…

Saturday, December 20, 2014

+1 ..


Ծանր շունչ է կանգնել կոկորդիս, որն արժի մի ամբողջ գիշեր: Գիշերները այսքան սիրելով կասեմ, չեմ թողնի,  որ հաշվարկից ջնջվի ևս մեկը:
Աչքերս միշտ ստիպողաբար փակում էի, դրական տրամադրելով բոլորին, ինձ համար պահելով այդ բացասական ծայրահեղությունները:
Երկու րոպեն, փչացրեց վեց ամսվա հաշվարկը, չեմ կարծում, որ փչացրեց,  այդպես կասեի առաջ, ոչ հիմա:
Հիասթափություններում թվագրվեց + մեկ ու զրոյացրեց ամբողջ հաշվարկը….
 Վերջապես եկավ ձերբազատվելու պահը, ազատվեցի.. դատարկեցի…
 Բաց եմ թողնում թիթեռների ազդեցությունը, այս խճանկարը շատ էր երկարում:
 Եթե դավաճանել եմ, ապա ինքս ինձ:
 «Կարևորը հոգևոր դավաճանությունն է, ֆիզիկականը կարևոր չէ» , ասել է ինչ-որ մեկը, շատ լավ ուրեմն դա էլ չի լինի: Դավաճանության համար պետք է առնվազն չհորինված հարաբերություններ: Թյուրիմացությունները հեռու տարե՛ք ինձնից, այս սառնության հետ քշե՛ք, թող գնան..
Ատում եմ , ամբողջությամբ.. շնորհակալ եմ ամեն ինչ տալու և վերցնելու համար նույնպես ..
Ոչինչ, այս անգամ վերջակետը թող դուրս գա պարտականություններիցս, ես իմ բազմակետը շուտվանից եմ դրել …  Բարի Գիշեր ****