Monday, February 3, 2014

Մտորում..




ՍԹԻՎ ՋՈԲՍ
Ոչ ոք չի ցանկանում մահանալ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են երկնքի արքայությանն արժանանալ, չեն ուզում մեռնել: Բայց ամեն դեպքում մահը բոլորիս վերջին հանգրվանն է: Նրանից ոչ մեկը երբեք չի կարողացել խուսափել: Եվ այդպես էլ պետք է լիներ, քանի որ Մահը, հավանաբար, Կյանքի լավագույն հայտնագործությունն է: Նա փոփոխությունների պատճառ է: Նա մաքրում է հինը, որպեսզի ճանապարհ բացվի նորի համար: Հիմա նորը դուք եք, բայց կգա ժամանակը (այնքան էլ շատ չի մնացել), դուք կդառնաք հին և ձեզ կմաքրեն: Ներողություն այս դրամատիկականության համար, բայց սա է ճշմարտությունը: Ձեր ժամանակը սահմանափակ է, այդ պատճառով մի´ ծախսեք այն ուրիշի նման ապրելու վրա: Մի´ ընկեք այն դոգմայի թակարդը, որը խորհուրդ է տալիս ապրել ուրիշների մտքերով: Թույլ մի´ տվեք, որ այլոց կարծիքների աղմուկը խլացնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը, քաջություն ունեցեք հետևելու ձեր սրտին և ինտուիցիային: Նրանք արդեն ինչ-որ ձևով գիտեն, թե իրականում ինչ եք ցանկանում կյանքում դառնալ: Մնացյալը երկրորդական է:

Լիովին համաձայն եմ նրա արտահայտած մտքերի հետ: Մահը բոլորիս վերջին կանգառն է: Ինձ թվում է եթե մարդ ասում է, որ ուզում է մեռնել, միևնույնն է վերջին վարկյաններին փոշմանում է սակայն արդեն ուշ է լինում: Ու՞մ է պետք ապրել հավերժ, մի՞թե հետաքրքիր կլիներ.. Ոչ՛: Մահը, հավանաբար, Կյանքի լավագույն հայտնագործությունն է: Նա փոփոխությունների պատճառ է: Նա մաքրում է հինը, որպեսզի ճանապարհ բացվի նորի համար: Այդպես էլ կա, եթե ոչ ոք չմեռներ աշխարհում տեղ չէր լինի ապագա սերունդների համար: Բոլորն էլ ցանկանում են իմանալ թե ինչ է լինում մեռնելուց հետո: Իմ կարծիքով ոչինչ: Սա երբեք փաստ չի դառնա, ուստի սրա շուրջ յուրաքանչյուրս պետք է ունենա իր մտքի թռիչքը: Յուրաքանչյուր հարազատի, ընկերոջ մահը ցավ է պատճառում, սակայն բոլորն էլ պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ կյանքը առանց տանջանքների չի լինում: Սիրում եմ տանջվել, սակայն այդ տանջանքս այլ ուշադրության կարիք ունեցողների նման բաահայտ չի դառնում բոլորի համար: Երբեմն ես էլ եմ մոռանում դրա մասին, քանի որ փորձում եմ ապրել ուրախ: Հետո ինչ, որ պետք է մեռնել եթե երկար ես մտածում մահը ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել մարդու հետ: Այն պարզապես վերջ է դնում ուրախությանը և տանջանքին: Ապրելը մեռնելուց հաստատ ավելի դժվար է:

No comments:

Post a Comment