Մոխրագույն լուսինը հոգնել էր վերևում գոյատևելուց, որովհետև խամրած արևն էլ չէր լուսավորում նրան... Միայնակ էր..
Դատարկ հիվանդանոցները լիքն էին թշվառ մարդկանցով, որտեղ ոչ ոք, ոչ մեկին չէր գնահատում..
Հազիվ էր լսվում դրսում ոռնացող միակ շան՝ լացող ձայնը.. Ով հոշոտել էր իր կեղծ ընկերներին, անիծված կերի պատճառով:
Իսկ այն աղջիկը ով մոռացել էր իր թաց ներքնազգեստը, քայլում էր մերկ՝ մեռած փողոցով:
Դու տեսնում ես քեզ սպանող ծխախոտը, որի կարմիր տուփը դողում է դիմացդ ընկած..
Սակայն սառած մերկությունը ավելի ես գնահատում, Քան այդ համեղ աղբը..
Փողոցում մութ է կարծես մարդկությունը վերացել է.. Սև մարմինդ հիշեցնում է ինձ սպիտակ ձյունը, երբ այն կեղտոտ է :
Սակայն դու մաքուր ես.. ինչպես կույս պոռնիկը՝ քամուց վախեցող..
Ում փողը պետք չէ, էժան խմիչքն է բավական:
Մերկությունը նման է ջերմ մենակության..
Փողոցի տուփը՝ լի դատարկության..
Իսկ անձայն ամբոխը՝ բղավող իրականության..
Արդեն կորել ես, կործանվել, հանգել..
Բայց պահպանում ես գեղեցկությունդ ինքնասպանությամբ ~..
Լ. Հունանյան..
Լ. Հունանյան..