Տաք ու սառը մարմինների երկարատև հպումներ... Հակասական բևեռներ, որոնք երբեմն ձգում են իրար: Ընթացքին հակառակ շարժվող զգացումների ու սարսուռների ահռելի ալիք, որի թափանցիկ ջրերը անդադար ծփվում են մարմնիս պատերին, ամեն անգամ ավելի թուլացնելով դրանք:
Երբ զգում եմ տաք շունչդ մաշկիս վրա, սկսում եմ ապրել ու սրթսրթալով զգալ միայն համդ, վախենալով րոպեներ անց կրկին կորցնել այն: Չեմ կարող նկարագրել ներսումս եղած զգացմունքների բախումն ու պարադոքսը երբ գրկում ես, ու պատում ֆերամոններիդ յուրահատուկ հոտով: Պարանոցիս վրա շուրթերիդ ամեն հպումից, հոգիս փշաքաղվում է, սիրում եմ այն ինչ զգում եմ երբ ինձ հետ են՝ մարմինդ, աչքերդ, շուրթերդ.. դա դու չես! դու միանգամայն թաքնված կերպար ես նույնիսկ ինքդ քո համար:
Ամեն անգամ երբ հայացքդ փլվում է վրաս, մոռանում եմ մարմնիս մասին, այն անզգայանում է, իսկ ուղեղիս բջիջները ակնթարթի ազդեցության տակ դառնում են մեռած, ինչպիսին են մազերս ու եղունգներս.. Միգուցե դրանց մեջ ավելի շատ կյանքի մասնիկներ են լինում այդ ժամանակ, քան ամբողջ մարմնիս..
Հազարավոր վայրկյաններ շունչդ պահում եմ ներսումս, զգում եմ, որ քեզնից ինչ-որ բան դեռ իմ մեջ է, չի սպառվել: Իսկ արտաշունչիդ ամեն կաթիլը, որը տալիս ես ինձ, պահում եմ ներսումս հավերժ:

No comments:
Post a Comment