Monday, February 16, 2015
Անձրևոտ մտքեր ..
Քանի բաժակ պետք է դեռ կոտրվի, պարունակությունը դեռ չվերջացած... Իսկ ո՞վ է ասողը, այդ բաժակները կիսով չափ դատարկ են, թե կիսով չափ լիքը.. Ըհըն պարադոքս է չէ՞, նույնը ներսումս է կատարվում, երբ անձրևը կաթիլներ է մաղում այս ատելությամբ լցված գետնի վրա, գետնի՝ որի վրա հազարավոր ոտքեր են քայլում, սակայն նրանց մտքերն ավելի կեղտոտ են քան փոշոտ կոշիկները.. Հրաժարվում են անձրևից, վերցնելով այդ գրողի տարած անձրևանոցները միջատների նման վազվզում են փողոցներով... Ինչի՞ց եք վազում, մի պահ կանգնեք ու հարցրեք, ուզում եք փախնեք կյանքից, ձեր համար ամեն վայրկյան վերջին կայարան է .. Իսկ ես այդ ժամանակ թաց կոշիկներով կթափառեմ փողոցում: Կան մարդիկ ովքեր առանց մի վայրկյան մտածելու կգան հետս թրջվելու: Տրամադրությունս բարձրանում է, սկսում է անձրևել, կողքիս կանգնած է Կապույտ Մելանխոլիկ Աղջիկը:
Tuesday, February 3, 2015
Art-house.. ~
Արևոտ ձմեռ, դպրոցից
մի կերպ փախա, մետրոյի մոտ նստած աչքերս փակվում էին արևից, մտածում էի...
Ու արդեն հեռվում երևաց կերպարը, զրուցելով քայլում էինք վերև, այդ ընթացքում անհանգստությունից իրերս ձեռքիցս անընդհատ ընկնում էին: Հասանք (Ան)ծանոթ մի քանդված տեղ, պարզեցինք, որ կարևոր նախապայմաններից մեկը չի պակասում և բարձրացանք վերև: Կիսաքանդ ու մռայլ մուտքը տարավ քանդված, գունավոր ու խառը այդ տեղը..
Այնտեղ մեկը արդեն սպասում էր մեզ, ծանոթանալուց հետո դուրս եկանք պատշգամբ: Արևի տակ փայլող կիսաքաղցր գինու շիշը մեզ էր սպասում: Նստեցինք գետնին, խմում էինք ու խոսում: Այդ ժամանակ գինին իր ազդեցությունն էր թողնում Մուգ Շրթներկով Լուսանկարչուհու վրա: Ներսումս հրավառություններ, շփոթմունք, անհանգստություն, ցանկություն, իսկ դրսից պարզապես ժպտում էի:
Մուգ Շրթներկով Աղջկան փոխարինեց Մուննաթ Նկարչուհին, ով միանգամից իր հետ բերեց մոլբերտը, վերջացած ջրաներկն ու սկսեց կռվել թղթի ու ամեն նկարած գծի հետ: Չնայած նրա մուննաթին, կանաչ աչքերը փայլում էին: Դեռ արև էր, գինի էլ չկար, ընկած էինք իրար վրա, աչքերս ամբողջ ժամանակ հիացմունքով էին լցված,:
Այնուհետև եկավ նաև Մաքրասեր Մոգը, բնական է, որ ուղիղ մի ժամ ման էր գալիս սենյակից պատշգամբ ու հակառակը և բողոքում կեղտոտությունից: Մուննաթ նկարչուհին անդադար պնդում էր հավաքելու մասին սակայն նա դեռ երկար էր չարչարվում իր նկարի վրա: Շուտով Մոգն ու Նկարչուհին մտան ներս քննարկելու վարձի և մաքրության հետ կապված խնդիրները, մնացինք մենք: Գրկախառնված, խոսում էինք՝ լուրջ, անլուրջ... Լռություն, անհասկանալի իրավիճակ և դուռը բացեց Նկարչուհին բաժակով ջուրը ձեռքին: Վերևից հետևում էինք մարդկանց սպասում երբ էին գալու մնացածը: Ահա զանգ ՛՛Որսի Գնացած Որդուց՛՛ արդեն ճանապարհին էր, վերադարձավ նաև Մուգ Շրթներկով աղջիկն ով դեռ չէր կարողանում քայլել գինու պատճառով: Եկան նաև Արևն ու Տրիսը, նրանք չեկան պատշգամբ: Մի պահ այցելեցին նաև երկար կապույտ մազերով աղջիկն ու բանդանայով անծանոթուհին:
Սենյակի պատերը պատճառահետևանքային էին՝ սկավառակները, ծխախոտի տուփերն ու պատուհանագոգին շարած վերջացած խմիչքի շշերը: «Ալկաշանոց» , կարծում եմ կասեր այս տեղին անծանոթը, բայց սա պարզապես «Ալկաշանոց» չէ, այստեղից ամենևին ալկոհոլի հոտ չի գալիս, Մոգի վառած յուրահատուկ մոմերի հոտերն են, այստեղ պատերը դատարկ չեն, դրանք բնութագրում են այստեղի բնակիչներին, յուրաքանչյուրից մի մաս այս պատերի մեջ է:
Ներշնչա՞նք, չեմ կարծում, այս ամենն իրական է, ես զգում եմ.. իսկ եթե մարդ մի բան զգում է դա պարզապես չի կարող սխալ լինել:
Վերջապես մնացածն էլ եկան՝ Խփնված Որդին, Կապույտ աչքերով այլմոլորակայինը, Ընդգծված արտաքինով տղան, Մելամաղձոտ հայացքով աղջիկը, Սև ու սպիտակի համադրության մեջ ապրողը... Այս բոլորը միասին էին, մի տանիքի տակ, այն թնդում էր արդեն, շատ անգամ զգուշացրին, որ պատշգամբն ուր որ է փլվելու է: Եկան էլեկտրիկները, շենքի տերը, նրանցից ոչ-ոք ին բանի տեղ դնող չկար, դրա փոխարեն բոլորով մառախուղ էինք ստեղծում ու ջրիկանում: Ուշացած, բայց ժամանեց Շիկահեր Ջութակահարը, նրա սպասումներն արդարացրեց պատշգամբում բացված վարսավիրանոցը: Մինչ այդ Վարսավիրը անվերջ փնտրտուքների մեջ էր մեկին խուզելու: Համոզված եմ բոլորն էլ իրենց մեջ ունեին կողպած խնդիրներ, սակայն երբ հավաքվեցին բոլորով այդ ամենն ավելի խորը գնաց: Ինձ մոտ էր հակառակը, եթե նրանց խնդիրներն անցյալից էին, իմը դեռ ներկայում էր: Այլմոլորակայինի հետ խոսում էի հայացքով, սակայն կարծես նա այդքան էլ լավ չընկալեց: Սեղանի շուրջը կիսապառկած վայելում էինք Զեմֆիռայի երգերը, բայց մի քանի րոպե անց արդեն միահամուռ ռեփ էինք կարդում: Վերջում եկավ փող ուզելու, օծանելիքով լողանալու, շորերը գտնելու պահը: Մի քանի ժամվա ընթացում բոլորն ունեցան «Կնիկ, երեխեք,տաքսիի փող», շտապ օգնություն կանչելու առիթ (մոռացա նշեմ, որ այդ առիթը ես էի, չէի հանգստանում, աննկարագրելի դողում էի..): Խփնված Որդու ակնարկները տեղին էին դա միայն ես և Սև ու Սպիտակ աղջիկը հասկացանք, իսկ Այլմոլորակայինը դեռ իր հարցերի պատասխանների փնտրտուքների մեջ էր, ով այդպես էլ մնաց անպատասխան: Բոլորին հաջողություն անելուց հետո դուրս եկանք, իրար ձեռք բռնած քայլում էինք, գիտեմ, որ այդ պահին միայն իմ ուղեղում չէր խառնաշփոթ, հայացքն ամեն ինչ ասում էր: Տաքսին կագնեց, դուռը բացվեց, նստեցի ու կորցրի տեսադաշտիցս րոպեներ առաջ եղած իրականությունը: Խճանկարի պես այս մի քանի գունավոր ժամերը հավաքեցի ու մտապահեցի ներսումս.. խոստացել ենք այսպիսի ժամերն անպայման կրկնվելու են, շատ եմ սպասում...

Subscribe to:
Posts (Atom)