Անձրևոտ մտքեր ..

Քանի
բաժակ
պետք
է
դեռ
կոտրվի,
պարունակությունը
դեռ
չվերջացած...
Իսկ
ո՞վ
է
ասողը,
այդ
բաժակները
կիսով
չափ
դատարկ
են,
թե
կիսով
չափ
լիքը..
Ըհըն
պարադոքս
է
չէ՞,
նույնը
ներսումս
է
կատարվում,
երբ
անձրևը
կաթիլներ
է
մաղում
այս
ատելությամբ
լցված
գետնի
վրա,
գետնի՝
որի
վրա
հազարավոր
ոտքեր
են
քայլում,
սակայն
նրանց
մտքերն
ավելի
կեղտոտ
են
քան
փոշոտ
կոշիկները..
Հրաժարվում
են
անձրևից,
վերցնելով
այդ գրողի
տարած
անձրևանոցները
միջատների
նման
վազվզում
են
փողոցներով...
Ինչի՞ց
եք
վազում,
մի
պահ
կանգնեք
ու
հարցրեք,
ուզում
եք
փախնեք
կյանքից,
ձեր
համար
ամեն
վայրկյան
վերջին
կայարան
է
.. Իսկ
ես
այդ
ժամանակ
թաց
կոշիկներով
կթափառեմ
փողոցում: Կան մարդիկ ովքեր առանց մի վայրկյան մտածելու կգան հետս թրջվելու: Տրամադրությունս բարձրանում է, սկսում է անձրևել, կողքիս կանգնած է Կապույտ Մելանխոլիկ Աղջիկը:
- Ինչի՞ ես ինձ սիրում
- Դե, երբ որ մարդ համապատասխանում ա իմ ներքինին ես ուղղակի չեմ կարա իրան չսիրեմ
- Իմ մոտել ա տենց
- Երևի ոչ մեկ էնքան զգացմունք չի տեսել ինչքան ես պատշգամբը չէ՞
- Հա, մենակ ես լրիվ հերիք եմ..
Թրջվում
են մեր մտքերը,
մի
քանիսը
կաթիլ-
կաթիլ
թափվում
են,
զգում
եմ
աղի
համը
արդեն
հասավ
շուրթերիս..
Ոտքերս ինձնից անկախ սահում են թաց ասֆալտով... նայում եմ գետնի վրա հավաքված կաթիլների ամբոխին: Պարզապես ցեխաջրեր չեն, ես այնտեղ տեսնում եմ ազատության արտացոլանքը ...
Այս զգացմունքներով թրջված պատշգամբները մի կերպ են դիմանում ծանրությանը: Ամեն օր մեկը, երկուսը... պարզապես գալիս ու կիսվում են իրենց իրական զգացմունքներով: Եթե պատերը միայն ուրախությունն են տեսել, այս պատշգամբները ճշմարտություն են կուլ տվել տոննաներով:
- Ինչի՞ են մարդիկ մտածում, որ պետք ա միշտ ժպտաս, կամ որ տենց ճիշտ ա
- Էտքան ուրիշների համար, որ ժպտում ենք, մեկ-մեկ կարելի ա գալ ու թեթևանալ
- Ախր, ետ էլ ա չէ զգացմունք, արտահայտման միջոց ա պետք..
- Էլ չլացես.... առանց ինձ
- Եղավ, լավ նայի քեզ
- Դու էլ քեզ .
- Կամ ես քեզ դու ինձ
Կապույտ աղջիկը ուղղակի դարձավ այն մարդը ում հետ կիսեցի անձրևային տրամադրությունս: Այս օրվա անձրևը մի տեսակ մոտեցրեց մեզ, երբ անձրևը դադարեց պատշգամբից ընկերության հոտ էր գալիս..
No comments:
Post a Comment