Showing posts with label Դասեր**. Show all posts
Showing posts with label Դասեր**. Show all posts

Wednesday, May 28, 2014

Համեմատություն (Ֆրանսիա/Ուկրաինա)

Ֆրանսիա
Ուկրաինա
Տարածքը՝551,000կմ2
Տարածքը՝ 604,000կմ2
Բնակչությունը՝60,9մլն մարդ
Բնակչությունը՝45,5 մլն մարդ
Ափերը ողողում են՝ Ատլանտյան օվկիանոսի, Հյուսիսային ծովի, Բիսկայան ծոցի և միջերկրան ծովի  ջրերը:
Ափերը ողողում են՝ Ազովի ծովի և Սև ծովի ջրերը:
Հարևան երկրները՝ Իսպանիա, Իտալիա, Գերմանիա:
Հարևան երկրները՝ Ռուսաստան, Բելառուս, Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա Ռումինիա, Ավստրիա, Մոլդովա:
Մակերևույթը բազմազան է, կան և հարթավայրեր և լեռներ:
Մակերևույթը 95%-ով հարթավայրային է:
Կլիման
Կլիման
Բնակչության խտությունը՝ 111մարդ/կմ2
Բնակչության խտությունը՝ 76 մարդ/ կմ2






















































Sunday, May 4, 2014

Եգիպտոս









Տարածքը՝
1,001,449 կմ²
Բնակչություն՝85 294 388

Մայրաքաղաք՝ Կահիրե
Եգիպտոսը
արևմուտքում սահմանակից է Լիբիային, հարավում՝ Սուդանին, արևելքում՝ Իսրայելին և Պաղեստինին: Ունի նաև ծովային սահման Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ։ Հյուսիսում ողողվում է Միջերկրական, արևելքում՝ Կարմիր ծովի ջրերով։ Եգիպտոսին է պատկանում ամենամեծ արհեստական ջրանցքը՝ Սուեզի ջրանցքը, որը միացնում է Միջերկրական և Կարմիկր ծովերը, և հանդիսանում ամենակարճ ծովային ճանապարհը Ատլանտյան օվկիանոսից դեպի Հնդկական օվկիանոս։ Եգիպտոսի ամբողջ տարածքով՝ հարավից հյուսիսհոսում է աշխարհի ամենխոշոր գետերից մեկը՝ Նեղոսը
։

Երկրի ընդերքը հարուստ է նավթի, բնական գազի, երկաթի հանքաքարի, ֆոսֆատների, կրաքարի, մանգանի, ցինկի, կապարի պաշարներով։
Նեղոս գետը համարվում է աշխարհի ամենաերկար գետերից մեկը (6671 կմ)։ Այդ գետն էլ դարձել է եգիպտական քաղաքակրթության հիմքը։ Եգիպտոսը անվանվել է նաև Նեղոսի պարգև։ Երկրի տարածքի 96 %-ը կազմում են անապատները, 4 %-ը մտնում է Նեղոսի հովտի մեջ:
 Եգիպտոսի ֆաունան՝ եղնիկ, աղվես, դաշտամուկ, բորենի, հիենա, գետաձի, կոկորդիլոս, մեծ քանակությամբ թռչուններ, միջատներ, մողեսներ և օձեր։



Thursday, January 16, 2014

Դիջիպատում

Եվս մեկ տարի անցավ ինձ շատ հարազատ մի վայրում, իմ կրթահամալիրում: Առաջին տարին էր ավագ դպրոցում, բազմաթիվ նոր մարդիկ, ճամփորդություններ ու ճամբարներ նրանց հետ: Սեպտեմբերի 1ին ճամփորդել ենք Արագած:
Ճամփորդել ենք նաև Արտանիշ:












Նաև Մեծամոր 







Առաջինը սկաուտական ճամբարն էր Կիրովականի Լեռմոնտովո գյուղում: Առաջին անգամ քնեցինք վրաններում: Վրանում մնում էինք այն մարդկանց հետ դպրոցում շփում չունեինք: Տպավորությունները աննկարագրելի էին: 



Հաջորդ ճամբարը դեպի Գանձասար էր: Ճամբարի տպավորությունների մասին այստեղ:

Այնտեղ արել ենք ակումբային աշխատանքներ՝ Ասկերան , ակումբս հայրենագիտականն էր: Այլ այլ ակուբային աշխատանքներ՝ Ստամբուլի Մխիթարյան վարժարան, Ջրվեժներ (թարգմանություն)

Էկոլոգիայից այս տարի արել եմ անհատական ու խմբային աշխատանքներ, ֆիլմերի վերլուծություններ և այլն:

Հայոց լեզու, գրականություն
Պատմություն

Monday, November 25, 2013

Ջրվեժներ...





Հարավային Ամերիկայում Վենեսուելայի Չուրուն գետի վերին հոսանքում է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժ: Բարձրությունը 1054մ է, աշխարհում ամենաբարձրն է: Այն կոչվել է օդաչու Անխելի անունով, ով 1935 թ-ին հայտնաբերել է այն։ Թափվում է Վենեսուելայի Աույանտեպույա ժայռի բարձրունքից, որը թարգմանաբար նշանակում է՝ «Սատանայի լեռ»: Ջրվեժի չափազանց մեծ բարձրության պատճառով, վայր թափվող ջրի կաթիլները, մինչ գետնին հասնելը, գոլորշիանում ու մառախուղ են դառնում։



Դետիֆֆոս ջրվեժը գտնվում է Իսլանդիայի հյուսիս-արևելքում: Եվրոպայում ամենահզորն է: Գտնվում է Սելֆոսս ջրվեժից 1կմ ներքև, և Խաֆրագիլֆոսս ջրվեժից 2կմ վերև: Դետիֆոսսի երկարությունը մոտ 100մ է, բարձրությունը 44մ(Նիագարայի ջրվեժից 9մ քիչ): Ջրվեժից քիչ հեռու գտնվում է Միվատն լիճը:



Ջիմ-Ջիմը Ավստրալիայի գեղատեսիլ ջրվեժներից մեկն է: Ջուրը ժայռից թափվում է 200մ բարձրության վրայից, հատկապես գեղեցիկ է անձրևային եղանակներին: Ջրվեժը շրջապատող լանդշաֆտը միշտ գրավում է տուրիստներին: Ջիմ-Ջիմ ջրվեժը գտնվում է Կակադու ազգային այգու տարածքում: Այնտեղ այցելությունը հնարավոր է միայն չոր սեզոններին՝ Հունիսից Նոյեմբերը ընկած ժամանակահատվածում:











Խուանգոշուն Չինաստանի ամենահայտնի ջրվեժն է: Այն ամբողջովին շրջապատված է բուսականությամբ: Լայնությունը 81 մետր է, բարձրությունը 74: Ասիայի ամենամեծ ջրվեժն է:








Աղբյուրներ՝ 

Մշակույթ



Մշակույթը բացահայտում է մարդու էությունը, ինչպես նաև ազատության ու ստեղծագործելու իրականացումը: Հենց մշակույթն է մարդուն տարբերում, մնացած բոլոր էակներից: Բացի այդ երբ մենք խոսում ենք մշակույթի մասին, ի նկատի չենք ունենում մարդու առանձին ստեղծագործական ակտը, այլ ստեղծագործությունը ինչպես մարդու ունիվերսալ հարաբերությունը աշխարհի հանդեպ: Մասնագիտական գրականության մեջ մշակույթ ասելով հասկանում են արվեստի և գրականության ոլորտում ստեղծված արժեքները: Սակայն <<մշակույթ>> հասկացությունը ներառում է ոչ միայն արվեստն ու գրականությունը, այլև բարոյական, գիտական, իրավական, կրոնական ոլորտներում ստեղծված արժեքները: Ստեղծված մշակույթը ինքնուրույն կյանքն է: Մշակույթը պահպանվում է և փոխանցվում սերընդեսերունդ արդեն պատրաստ ձևով: Այն արտահայտում է մեծաքանակ մարդկանց զգացմունքներն ու մտքերը: Հենց մարդն է մշակույթի միջոցով փոխում աշխարհը: Հայկական մշակույթի վրա մեծ ազդեցություն է ունեցել թե արևելյան հարևանների մշակույթը և թե Եվրոպական երկրների մշակույթը: Իմ կարծիքով մշակույթը բնութագրում է մարդու հոգևոր զարգացման մակարդակը, գիտելիքները, տաղանդը և այլն: Մշակույթի միջոցով է մարդ ստեղծում աշխարհը և ինքն իրեն: Յուրաքանչյուր մշակույթ անկրկնելի տիեզերք է: Մշակույթի երաժշտական ճյուղի ամենաբարդ ու կարևոր ժանրերից է օպերան: Հայկական օպերայի ձևավորումն ու զարգացումը սկսվեց 19րդ դարի վերջին տասնամյակներին: Մշակույթը օգնում է մարդուն հասկանալ թե նա ինչպես է աշխարհը իրենը դարձնում, սարքելով այն մարդու ստեղծագործություններով լի մի տուն: Հակոբ Մեղապարտը Հայ տպագրական արվեստի սկզբնավորողն ու հիմնադիրն է: Հայ մշակույթի ակունքները գալիս են դեռևս տոհմա-ցեղային շրջանից և հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են նաև պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, որոնցում գտնված բարձր ճաշակով ու արվեստով պատրաստված զենքերը, գործիքները, կենցաղային առարկաները, արձանիկները, զարդերը և այլն վկայում են հին հայկական մշակույթի բարձր զարգացման մասին: Հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց հնագույն ժամանակներում: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ որոշակի դեր ունեցավ Վանի թագավորությունը: Պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի և զարդերի շատ նմուշներ: Հայ մշակույթը մի նոր ծաղկում ապրեց Ք.ա. VI-IV դդ.: Իմ կարծիքով հայկական մշակույթը տարիների ընթացքում շատ է զարգացել և շատ հարուստ է: Հայերի կողմից ստեղծված իրերը, որոնք ես տեսել եմ թանգարաններում, և որոնք բնորոշում են հայ արվեստը, շատ տպավորիչ և գեղեցիկ են: Հայերը ստեղծող ժողովուրդ են, թե արհեստի, թե արվեստի տեսանկյուններից: Հիասքանչ գործեր ունեն որոնք հայտնի են ողջ աշխարհով, ինչն էլ նշանակում է, որ յուրահատուկ են: Մշակույթ ասելով հասկանում եմ այն հոգևոր կամ նյութական իրերը, որոնք մարդը ստեղծում է ամբողջ հոգով և դրա միջոցով ցույց է տալիս իր մտքերը, զգացմունքները և այլն:
Աղբյուրները՝