Wednesday, November 13, 2013

Եթե չլիներ ջուրը...

 Ջուրը կազմում է մեր մոլորակի 79%-ը, այն չափազանց կարևոր է երկրի վրա կյանք լինելու համար: Ջուրը կյանքի աղբյուրն է,չէ, որ մինչը ծնվելը բոլորս 9 ամիս պատված ենք եղել ջրով: Երկրի վրա ջուրը չունի իրեն հավասարը: Ծարավ չմնալու համար ջուրը որոշ ժամանակով կարող են փոխարինել հյութերով, բայց չէ որ այդ մանեը ջրից են պատրաստում: Կմեռներ բուսական աշխարհը, ամեն ինչ ծարավ կմնար: Ջուրը զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը, և միայն 1/3 մասն է զբաղեցնում ցամաքը: Ջրի կարիք զգում է ամեն ինչն ու բոլորը: Ջուր կա մեր մեջ, շատ ուտելիքներում, ծովերը, գետերը, լճերն ու օվկիանոսներն ամբողջությամբ կազմված են ջրից: Ջուրը մեր էներգիայի աղբյուրն է, առանց դրա ուղղակի անզոր ենք: Եթե նույնիսկ մի քանի ժամ մոռանում ենք ջրի մասին, մեր օրգանիզմը կարիքը շատ է զգում: Ջուրն անխնա պետք չէ վատնել, քանի որ կարող է գալ մի օր, որ ջուրը վերանա և բոլորիս կյանքը նույնպես: Առանց ջրի մեր մոլորակը մի մեծ անապատ կլիներ, որը ոչ մի օգուտ չէր տա:

Tuesday, November 12, 2013

Ստամբուլի Մխիթարյան վարժարան


Թուրքիայի Մխիթարյան վարժարանները գործում են 1803-ից ցայսօր՝ 2 վարժարան կա այնտեղ: Ստամբուլի հայկական մասնավոր Մխիթարյան (Փանգալթը)  վարժարանը Ստամբուլի 917 վարժարանների (լիցեյ) մեջ հայտնվել է լավագույն առաջին տասնյակում։ Թուրքիայի ազգային կրթության նախարարության եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի կողմից իրականցրած ուսումնասիրության արդյունքում ներկայացվել են Ստամբուլի 917 վարժարանների  աշակերտների կողմից  2011-ին բարձրագույն կրթական հաստատություններ ընդունվելու համար հանձնած  քննությունների արդյունքները։ Հայկական Մխիթարյան վարժարանի աշակերտների ցուցադրած բարձ առաջադիմության շնորհիվ վարժարանը Ստամբուլի 917 վարժարանների շարքում հայտնվել է լավագույն առաջին տասնյակում։ Նշենք, որ ամիսներ առաջ Փանգալթը հայկական վարժարանի աշակերտները Թուրքիայի ազգային կրթության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտնել էին իրենց անհանգստությունը դպրոցական դասագրքերում առկա հակահայկական արտահայտությունների վերավերյալ՝ շեշտելով, որ լավ կլինի եթե դրանք հանվեն։ Նախարարն էլ հանձնարարել է աշակերտներին՝ դասագրքերից հանել եւ իրեն ուղարկել հակահայկական արտահայտությունները։ Հայ աշակերտները կատարել են հանձնարարությունը եւ դասագքրքերում առկա հակահայկական արտահայտությունները գրանցել եւ ուղարկել են նախարարին։ Նշենք, որ Ստամբուլի հայկական Մխիթարյան վարժարանը ստեղծվել է 1825 թվականին Մխիթարյան միաբանության կողմից։Ստամբուլի հայ առաքելական և ավետարանական համայնքներին պատկանող դպրոցներից զատ, Հայության կրթադաստիարակչական գործում մեծ գործ են կատարել և այսօր էլ այդ առաքելությունը շարունակում են իրականացնել հայ կաթողիկե համայնքի Մխիթարյան դպրոցները։ Մինչև Հայոց մեծ եղեռնը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում գործում էին տասնյակ Մխիթարյան դպրոցներ։ Ցեղասպանության տարիներին՝ 1915-1923թթ., ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Իզմիրի և կայսրության արևմտյան տարածքներում գործող Մխիթարյան դպրոցները հիմնահատակ ավերվեցին և ոչնչացվեցին։ Մինչդեռ Ստամբուլի Մխիթարյան դպրոցները խուսափեցին նման ճակատագրից։

Հանրապետական Թուրքիայի հռչակումից (1923թ.) հետո նախ արգելվեց Ստամբուլի Մխիթարյան դպրոցներում օտարազգիների ուսում ստանալը. դպրոցները դիտվում էին որպես փոքրամասնության վարժարաններ, ուստի, թույլատրվեց միայն հայկական ծագումով աշակերտներ ընդունել, իսկ տնօրեններ նշանակել միայն աշխարհականների՝ հոգևորականների փոխարեն, ելնելով լաիցիզմի (աշխարհիկության) դրույթներից։ Հետագայում՝ 1942-1943թթ., Թուրքիայի կրթության նախարարությունը փոքրամասնությունների վարժարանների փոխտնօրեններ էր կարգում հիմնականում թուրքերի, ինչը չողջունվեց թե՛ համայնքի և թե՛ Մխիթարյան հայրերի կողմից1։ Կառուցվածքային տեսանկյունից հայ համայնքի դպրոցներն անընդհատ ենթարկվել են փոփոխության, և արդյունքում՝ Մխիթարյան դպրոցները ևս կորուստներ ունեցան՝ հատկապես աշակերտների նվազման տեսքով։ Կարևոր է փաստել, որ պետությունն օրենսդրորեն վերահսկողություն է սահմանում թե՛ դասավանդվող առարկաների, թե՛ դպրոցի ղեկավարման և ուսուցիչների նշանակման վրա2, և դա վերաբերում է կրոնական-ազգային փոքրամասնություններին պատկանող բոլոր կրթական կառույցներին։ Այսօր Ստամբուլում գործում են հայ կաթողիկե համայնքին պատկանող 4 դպրոցներ, որոնք ենթարկվում են կրթության նախարարությանը։ Դրանք են՝
• Վիեննայի Մխիթարյան միաբանության Բանկալթիի վարժարանը, որն ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ: Վարժարանը երկսեռ է3:
• Բոմոնթիի Մխիթարյան վարժարանը4:
• Սամաթիայի Անարատ Յղութեան վարժարանը:
• Բանկալթիի Անարատ Յղութեան վարժարանը:

Վերջին ժամանակաշրջանում Ստամբուլի Մխիթարյանների մոտ ուսանելու են գալիս ոչ միայն կաթոլիկ հայեր, այլև առաքելական համայնքի անդամներ, խառնամուսնություններից ծնված երեխաներ։ Այս առիթով հետաքրքիր պարզաբանումներ է տվել Պոլսո Մխիթարյան վարժարանի տնօրեն Գարեգին Պարսամյանը. «Օրեցօր աճում են խառնամուսնությունները: Նրանք սերունդ են տալիս: Թեև այս երեխաներից ոմանք անձնագրով նշված են որպես մուսուլման, սակայն մեր դպրոցներում ստանում են հայ քրիստոնյայի դաստիարակություն: Մեծանալու դեպքում իրենք են որոշելու իրենց ազգային ինքնությունը»6: Պահանջված կարգի համաձայն՝ նախկինում հայկական վարժարաններ կարող էին հաճախել միայն հայ ծնողներ ունեցող երեխաները, սակայն կրթության նախարարությունը փոխել է այդ կարգը։ Այժմ վարժարաններ կարող են հաճախել նաև այն երեխաները, որոնց ծնողներից միայն մեկն է հայ։
Չորս տարի առաջ Մեսրոպ Երկրորդ պատրիարքի օրհնությամբ սկսված շինարարությունն իրականացվել է Ստամբուլի հայ համայնքին պատկանող 45 հազար 500 քառակումի մետր հողատարածքում: Հայկական Սուրբ Աստվածամոր եկեղեցու հիմնադրամը հողը կառուցվելիք բնակարանների մի մասի դիմաց փոխանցել էր շինարարական ընկերությանը: Շինարարությունն ավարտված է եւ շուտով 200 շքեղ բնակարանների տերերը կբնակեցնեն թաղամասը:

Monday, November 4, 2013

Ես Սեբաստացի եմ...

Այս տարի լրացավ իմ Սեբաստացի լինելու վեցերորդ տարին: Այս դպրոցը շատ է փոխել կյանքս,ինչի համար շատ շնորհակալ եմ: Տեսնելով այլ դպրոցներում սովորողներին՝ գիտակցում եմ,որ հաստատ չէի ցանկանա իրենց նման լինել: Այս տարիները անցկացնելով մեր դպրոցում՝ կարողացա գոնե որոշ չափով ազատ լինել: Մեզ համար դպրոցը առաջին տունն է դարձել:Երբեմն այնպես է լինում, որ առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 8-ը դպրոցում ենք լինում և եթե կարողանայինք ավելի շատ կմնայինք: Կրթահամալիրը  բոլորիս միավորում է. բոլոր սեբաստացիներով մի մարմին ենք: Չեմ կարող նկարագրել թե իմ դպրոցը ինչ մեծ դեր ունի իմ կյանքում: Դպրոցից ձեռք բերածներս շատ են, բայց մի քանիսը կթվարկեմ՝ փոքր տարիքից համակարգչին, էլէկտրոնային գրատախտակին ու տարբեր ծրագրերին տիրապետելը,բազմաթիվ ճամփորդություններ ու ճամբարներ, որոնք չեն լինում ուրիշ ոչ մի դպրոցում, անփոխարինելի ընկերներ ու ուսուցիչներ, հետաքրքիր տոներ և այլն: Եվ այս ամենը շատ քիչ է մեր կրթահամալիրը նկարագրելու համար: Նույնիսկ եթե մեկ օրչեմ լինում, իսկապես շատ եմ կարոտում ամեն ինչը: Մեր կրթահամալիրը ամեն ինչով է տարբերվում մյուսներից և այստեղ չսովորողներին խնդրում եմ անհեթեթ ու անհիմն կարծիք չկազմել դպրոցի մասին. կսովորեք, նոր կխոսեք: Շատ ուրախ եմ, որ Սեբաստացի եմ, որ հենց մեր դպրոցն է կրում այդ պատվավոր մարդու անունը:   

Աղետներ

Ի՞նչ է աղետը, որքանով է մարդու ներգործությունը մեծ աղետների առաջացման մեջ:

Աղետը պատահար է, որն առաջանում է բնական կամ մարածին արտակարգ իրավիճակների արդյունքում: Ինձ թվում է մարդը շատ մեծ դեր է կատարում աղետների մեջ, բայց բնածին աղետները բնականաբար ավելի շատ են:

Բերել մեկ խոշոր տեխնածին կամ բնածին աղետի օրինակ(նկարագրել այն, նշել էկոլոգիական հետևանքները):

2004 թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 00:58 Հնդկական օվկիանոսում ցունամի է տեղի ունեցել: Պատմության մեջ ամենամահացու աղետներից մեկն է: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Հնդկական օվկիանոսում : Ցունամի հասել է Ինդոնեզիայի, Շրի-Լանկի, Հնդկաստանի հարավի, Թայլանդի և այլ երկրների ափերին: Ալիքների բարձրությունը 15 մետրից ավելի էր: Ցունամին բերել է մեծ փլատակներ և մեծ քանակությամբ զոհեր: Մահացել է մոտ 227898 մարդ: Զոհերի իրական թիվը, ոչ ոք հստակ չի կարող ասել քանի որ ծատերին ծովը քշել է տարբեր տեղեր:
Աղբյուրը՝http://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B5%D0%BC%D0%BB%D0%B5%D1%82%D1%80%D1%8F%D1%81%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5_%D0%B2_%D0%98%D0%BD%D0%B4%D0%B8%D0%B9%D1%81%D0%BA%D0%BE%D0%BC_%D0%BE%D0%BA%D0%B5%D0%B0%D0%BD%D0%B5_%D0%B2_2004_%D0%B3%D0%BE%D0%B4%D1%83
.Կարելի՞ է արդյոք կանխել  աղետները, կամ գոնե թե դրանց վատ հետևանքները:Բերել հիմնավոր փաստարկներ:

Ինձ թվում է հնարավոր չէ խուսափել աղետներից: Հնարավոր չէ կանխել աղետները: Չէ որ դրանք անկանխատեսելի են և ոչ ոք չգիտի իր բախտը կբերի կփրկվի թե ոչ: