Thursday, January 24, 2013

Իմ առաջին ձյունը



Առավոտ երբ զարթնեցի ընդհանրապես տրամադրություն չունեի: Երբ նայեցի պատուհանին և տեսա , որ ձյուն է գալիս միանգամից ուրախացա, որովհետև ձմեռը աննկարագրելի շատ եմ սիրում: Շտապեցի դուրս գալ տնից և քայլել ձյան (հիշողությունների) տակ: Ձյան հոտը ինձ միանգամից հիշեցրեց անցած տարվա ձմեռը, որը ամեն անգամ հիշելուց շատ եմ կարոտում: Ձմեռը ցուրտ է, բայց միաժամանակ մեծ ջերմություն է բերում իր հետ ու առեղծվածային է: Կարծես ամեն անգամ առաջին ձյունը մի նոր բանի սկիզբ էԵրբ ձյուն է գալիս հոգիս թեթևանում է, սակայն երբ հիշողությունները սկսում են աչքիս առաջ գալ, ամեն ինչ կրկին խառնվում է իրարԱմեն ձմեռ յուրովի էԱռաջին ձյուն պարզությունհիշողություններհրճվանք...

No comments:

Post a Comment