Thursday, January 24, 2013

Երբ նայում եմ երկնքին...



Երբ նայում եմ երկնքին մտքերս լրիվ խառնվում են իրար, հիշում եմ ինչ-որ տարօրինակ բաներ , որոնք նույնիսկ չեմ հասկանում երբ են տեղի ունեցել: Երկինքը կարծես լինի հայելի, որտեղ դու քեզ իսկականն ես տեսնում, այդ ժամանակ քեզ ոչ-ոք չի խաբում, պարզապես նայում ես պարզ, ջինջ երկնքին և սկսում ես քեզ կողքից տեսնել, հիշել մտածել քեզ հետ տեղի ունեցած լավ և վատ հիշողություններ: Որոշ մարդիկ կարող են կարծել, որ երկինքը հասարակ է, և նայելով երկնքին ոչինչ չես կարող հիշել պատկերացնել ,մտածել դա այդպես չէ: Երկինքը միագույն է՝ կապույտ, որին նայելով մարդ կտրվում է առօրյաից և փորձում է կենտրոնանալ իր մտքերի վրա: Երբ ես նայում եմ երկնքին, զգում եմ անկեղծություն, պարզություն ինձ թվում է , որ իմ առջև կանգնած է մի բարի մարդ ով իմ բոլոր հարցերին կտա ճիշտ և անկեղծ պատասխան, սկսում եմ հիշել շատ օրեր, որոնց մասին նույնիսկ մոռացել էի: Այդպես կարող եմ ժամերով նայել երկնքին և խոսալ ինքս ինձ հետ, սակայն այդ ժամանակ կարծես քեզ հետ խոսան անցյալդ և ներքին ձայնդ որոնցից մեկը հիշացնում է քո արած քայլերը՝այն ամենը ինչ եղել է քո հետ, իսկ մյուսը տալիս է քեզ տանջող հարցերի ճիշտ պատասխանները, ներքին ձայնը երբեք չի խաբում, որովհետև այն գիտի թե մարդ իրականում ինչ է ուզում: Երբեմն երկինքը քեզ հիշեցնում է այն մարդու աչքերը ում դու առանձնահատուկ ես սիրում, ում բոլորից բարձր ես դասում, և մի պահ թվում է թե խոսում ես հենց նրա հետ և այդ ժամանակ ուղղակի ցանկանում ես, որ դա իսկապես իրական լինի:

No comments:

Post a Comment