Ինձ համար
դպրոցում անցկացրած յուրաքանչյուր օրն էլ անմոռանալի է սակայն կան օրեր որոնք լի են
հետաքրքիր արկածներով: Մի անգամ յոթերորդ դասարանում , մենք՝ մեր դասարանի աղջիկներով
որոշեցինք գնալ Նոր դպրոց: Այնտեղ սկսեցինք պտտվել շենքի հետևով և փոքրինչ վերև նկատեցինք
մի կիսաքանդ շինություն: Այն մեզ շատ հետաքրքրեց, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը
դեպի այդ շինությունը: Քանի որ մենք շատ վախեցած էինք անկախ մեզնից սկսում էին այնտեղ
նկատել ինձ որ տարօրինակ շողքեր , որը ուղղակի նման էր թյուլիմածության: Այնտեղ կային
աստիճաններ որոնք տանում էին դեպի երկրորդ հարկ , շատ էինք ուզում բարձրանալ, սակայն
այդպես սարսափահար եղած լինելով բարձրանալու համար մեզ ժամանակ էր պետք որպեսզի տրամադրվեինք:
Մի փոքր ժամանակ անց իրար հետեվից բարձրացանք երկրորդ հարկ: Այնտեղ պատերի վրա կարմիր
գույնի ներկով կային ինչ որ սլաքներ, բայց մենք քանի որ սիրում ենք ամեն ինչ ավելի
առեղծվածային սարքել մտածեցինք , որ այդ սլաքները մի բան հուշում են: Դրսում քամի էր
, և ծառերի ձայները մեզ ավելի էին լարում: Որոշեցինք արդեն դուրս գալ , կրկին վերադառնալու
նպատակով: Մենք սրա մասին որոշեցինք չասել ոչմեկի, միայն գիտեյինք վեց ընկերուհիներով:
Բոլորս անհամբեր սպասում էին հաջորդ օրվան , որ կրկին գնանք այդտեղ: Վերջապես դասերը
վերջացան և մենք արագորեն գնացինք այնտեղ: Երբ բարձրացանք երկրորդ հարկ սլաքների տակ,
մի թուղթ էր ընկած , մենք վերցրեցինք դա, և սկսեցինք կարդալ: Այտեղ ասվում էր , որ
բացի մեզնից երեկ էլի մարդ է եղել այստեղ և գիտի մեր անունները : մենք թութը գցեցինք
և միանգամից դուրս եկանք այդտեղից: Հաջորդ օրը մտածում էինք թե ով կարող է դա լինել, նկատեցինք, որ մեր ընկերուհիներից
երկուսը ծիծաղում են , ու միանգամից հասկացանք , որ դա նրանց ձեռքի գործն է : Բոլորս
միասին սկեշսցինք ծիծաղել և վերջացավ այս պատմությունը: Սակայն դրանից հետո մենք էլի
գնում էինք այնտեղ, սակայն վերև բարձրանալու ճանապարհը փակել էին :
No comments:
Post a Comment