Thursday, February 7, 2013

((


Պատկերացնում ե՞ք, թե որքան դժվար է այն աղջկա համար ով միայնակ նստած էր պատշգամբում…ներքևից լսվում էր նրան շատ ծանոթ և հարազատ մի ձայն, որին չէր կարող փոխարինել ոչինչ: Նա լսում էր ձայնը սակայն արդեն վաղուց ամեն ինչ կորած էր, նա չէր կարող անել ոչինչ երբ գիտեր, որ այն մարդը ում պատկանում է այդ խորաթափանց ձայնը այլևս իր կողքին չէ ու չի լինի երբեք…Այո՝ այն ձայնը, որը ամեն անգամ լսելիս փշաքաղվում էր ամբողջ մարմնով…Սակայն, անհույս է, աղջիկը երբեք էլ չի նայի նրա աչքերի մեջ այնպես ինչպես առաջ էր նայում, նա այլևս չի զգա այդ ջերմությունը…Իսկ հիմա երբ աղջիկը նայում էր նրան սովորական մարդու աչքերով թվում էր թե նա մի երեխա է ով սիրել չգիտի…Կարող է երկու վայրկյանում կոտրել այն զգացմունքը, որը ձեռք բերելու համար պետք էր շատ երկար ժամանակ: Հիմա նրանք լրիվ տարբեր մարդիկ են: Այն սերը, որը ամենինչից վեր էր, այլևս չկա, այն աչքերը երբ ամեն անգամ փայլում էին նրան տեսնելիս, այդ աչքերում այլևս փայլ չկա…Կարծես դա ուղղակի մի խաղ էր: 

No comments:

Post a Comment