Monday, June 24, 2013

Ճամփորդություն դեպի Ամբերդ






Հունիսի 22-ին տեղի ունեցավ մեր առաջին ճամփորդությունը, որպես տասսներորդ դասարանցիներ: Առավոտյան բոլորով հավաքվեցինք եկեղեցու մոտ, որպեսզի շարժվենք: Գնալու էինք ընկեր Էմանուելի, Ընկեր Մարիամի և Ընկեր Անահիտի հետ: Բավականին երկար սպասեցինք ավտոբուսին և վերջապես շարժվեցինք: Ամենասկզբում ինձ թվում էր, որ այդքան էլ լավ չէր անցնի, սակայն ճանապարհի կեսից տրամադրությունս փոխվեց: Ավտոբուսի մեջ խոսում էինք տարբեր թեմաներից: Կանգնեցինք հաց կերանք, մի քիչ գնդակ խաղացինք և շարժվեցինք դեպի ամբերդ: Բնությունը այնքան գեղեցիկ էր, ամբողջը կանաչ էր գունավոր ծաղիկներով, և հեռվից երևում էր Մասիս սարը: Երբ հասանք բավականին ցուրտ էր, և ուժեղ քամի էր: Բարձրացանք բերդի վրա արտասանեցինք <Ես իմ անուշ Հայաստանի…> բանաստեղծությունը և իջանք: Մեր հաջորդ ուղղությունն էր Կոշ գյուղ, որին հասնելու համար անցանք Բյուրականով: Գնացինք Սուրբ Ստեփանոս եկեղեցի, աղոթեցինք, երգեցինք ապա մի քիչ նստեցինք եկեղեցու բակում և շարժվեցինք որպեսզի մի հարմար տեղ գտնենք ուտելու և հանգստանալու համար: Հասանք Աղձք գյուղ երկար ման եկանք և մի աղբյուրի մոտ նստեցինք, հաց կերանք, մաֆիա խաղացինք ու իջանք դեպի ավտոբուս: Այնտեղ կար մի մեծ ֆուտբոլի դաշտ որտեղ խաղացինք մինչև շարժվելը: Տպավորությունները լավն էին, հուսով եմ ամառվա ընթացքում դեռ շատ կճամփորդենք:

Thursday, June 13, 2013

<< ԴՊՐՈՑ >>

<<Դպրոց>> մի բառ, որը լի է բազմաթիվ հիշողություններով: Այն միջավայրը, որտեղ բոլորը քեզ հարազատ են, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց ճանաչում ես միայն դեմքով և անունով: Դպրոցում անցկացրած ամեն վայրկյանը յուրահատուկ է: Այնտեղ ամեն անկյուն, պատ և դուռ շատ բաներ են հիշեցնում: Ես չեմ ուզում, որ այս ամենը վերջանա, գիտեմ , որ նոր մարդիկ են գալու , որոնց հետ էլի մոտիկ ենք լինելու, բայց շատ դժվար է չշփվել այն մարդկանց հետ ովքեր առավել են եղել քան ուղղակի ընկեր, առանց ում չես կարող պատկերացնել քո առօրյան: Ինձ համար դպրոցը միայն պատեր չեն, դասատուներ և ուղղակի սովորելու տեղ, բացի դրանից դպրոցը իսկապես մեր երկրորդ տունն է երբեմն նաև առաջին: Այնտեղ այնքան հանգիստ է, այնքան հարազատ, նամանավանդ մեր դպրոցում որտեղ հարաբերությունները, վերաբերմունքը և առօրյան լրիվ ուրիշ են: Մեր դպրոցում բոլորը իրար ճանաչում են, նույնիսկ եթե մեկը չի գալիս պակասը զգացվում է: Համոզված եմ շատերի համար դպրոցը առավել է քան ուսումնական հաստատություն: Զարմանում եմ երբ չեն ուզում դպրոց գնան, կամ ուզում են արձակուրդը շուտ գա, երևի նրանք չեն հասկանում, որ այդ ամենը չի կրկնվելու: Դպրոցում ենք արել մեր առաջին քայլերը, ամեն ինչին հիմք ենք դրել, շատ ենք սխալվել ու հենց այնտեղ հասկացել ամեն հարցի լուծումը: Դպրոցի հետ կապվածությունը օր օրի շատանում է, և ուղղակի չեմ կարող պատկերացնել թե ուրիշ շրջապատում ինձ ինչպես կնդունեն: Մեծանալով հասկանում եմ, որ ամեն ինչ իր ավարտն ունի, սակայն միշտ կհիշեմ դպրոցի տարիները, և կուրախանամ նրանով, որ այդպիսի մանկություն եմ ունեցել իմ Ընկերների և Դպրոցի շնորհիվ: