<<Դպրոց>>
մի բառ, որը լի է բազմաթիվ հիշողություններով: Այն միջավայրը, որտեղ բոլորը քեզ հարազատ
են, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց ճանաչում ես միայն դեմքով և անունով: Դպրոցում
անցկացրած ամեն վայրկյանը յուրահատուկ է: Այնտեղ ամեն անկյուն, պատ և դուռ շատ բաներ
են հիշեցնում: Ես չեմ ուզում, որ այս ամենը վերջանա, գիտեմ , որ նոր մարդիկ են գալու
, որոնց հետ էլի մոտիկ ենք լինելու, բայց շատ դժվար է չշփվել այն մարդկանց հետ ովքեր
առավել են եղել քան ուղղակի ընկեր, առանց ում չես կարող պատկերացնել քո առօրյան: Ինձ
համար դպրոցը միայն պատեր չեն, դասատուներ և ուղղակի սովորելու տեղ, բացի դրանից դպրոցը
իսկապես մեր երկրորդ տունն է երբեմն նաև առաջին: Այնտեղ այնքան հանգիստ է, այնքան հարազատ,
նամանավանդ մեր դպրոցում որտեղ հարաբերությունները, վերաբերմունքը և առօրյան լրիվ ուրիշ
են: Մեր դպրոցում բոլորը իրար ճանաչում են, նույնիսկ եթե մեկը չի գալիս պակասը զգացվում
է: Համոզված եմ շատերի համար դպրոցը առավել է քան ուսումնական հաստատություն: Զարմանում
եմ երբ չեն ուզում դպրոց գնան, կամ ուզում են արձակուրդը շուտ գա, երևի նրանք չեն հասկանում,
որ այդ ամենը չի կրկնվելու: Դպրոցում ենք արել մեր առաջին քայլերը, ամեն ինչին հիմք
ենք դրել, շատ ենք սխալվել ու հենց այնտեղ հասկացել ամեն հարցի լուծումը: Դպրոցի հետ
կապվածությունը օր օրի շատանում է, և ուղղակի չեմ կարող պատկերացնել թե ուրիշ շրջապատում
ինձ ինչպես կնդունեն: Մեծանալով հասկանում եմ, որ ամեն ինչ իր ավարտն ունի, սակայն
միշտ կհիշեմ դպրոցի տարիները, և կուրախանամ նրանով, որ այդպիսի մանկություն եմ ունեցել
իմ Ընկերների և Դպրոցի շնորհիվ:
No comments:
Post a Comment