Հունիսի
22-ին տեղի ունեցավ մեր առաջին ճամփորդությունը, որպես տասսներորդ դասարանցիներ: Առավոտյան
բոլորով հավաքվեցինք եկեղեցու մոտ, որպեսզի շարժվենք: Գնալու էինք ընկեր Էմանուելի,
Ընկեր Մարիամի և Ընկեր Անահիտի հետ: Բավականին երկար սպասեցինք ավտոբուսին և վերջապես
շարժվեցինք: Ամենասկզբում ինձ թվում էր, որ այդքան էլ լավ չէր անցնի, սակայն ճանապարհի
կեսից տրամադրությունս փոխվեց: Ավտոբուսի մեջ խոսում էինք տարբեր թեմաներից: Կանգնեցինք
հաց կերանք, մի քիչ գնդակ խաղացինք և շարժվեցինք դեպի ամբերդ: Բնությունը այնքան գեղեցիկ
էր, ամբողջը կանաչ էր գունավոր ծաղիկներով, և հեռվից երևում էր Մասիս սարը: Երբ հասանք
բավականին ցուրտ էր, և ուժեղ քամի էր: Բարձրացանք բերդի վրա արտասանեցինք <Ես իմ
անուշ Հայաստանի…> բանաստեղծությունը և իջանք: Մեր հաջորդ ուղղությունն էր Կոշ գյուղ,
որին հասնելու համար անցանք Բյուրականով: Գնացինք Սուրբ Ստեփանոս եկեղեցի, աղոթեցինք,
երգեցինք ապա մի քիչ նստեցինք եկեղեցու բակում և շարժվեցինք որպեսզի մի հարմար տեղ
գտնենք ուտելու և հանգստանալու համար: Հասանք Աղձք գյուղ երկար ման եկանք և մի աղբյուրի
մոտ նստեցինք, հաց կերանք, մաֆիա խաղացինք ու իջանք դեպի ավտոբուս: Այնտեղ կար մի մեծ
ֆուտբոլի դաշտ որտեղ խաղացինք մինչև շարժվելը: Տպավորությունները լավն էին, հուսով
եմ ամառվա ընթացքում դեռ շատ կճամփորդենք:
No comments:
Post a Comment