Կարդալով Թումանյանի
<<Անուշն>> ու <<Մարոն>> կրկին աչքիս առաջ եկան մեր ազգի հիմար
ավանդույթները, որոնց պատճառով շատերն են տուժել անգամ առանց գիտակցելու: Հասկացել
եմ, որ հայերն ունեն մի անտանելի սովորություն. ապրում են ուրիշների համար ու
նրանց կյանքով, հաշվի են առնում յուրաքանչյուրի կարծիքը և անում են ամեն ինչ, որպեսզի
վատ մեկնաբանություններ չստանան ոչ մեկից: Ճիշտ է, հիմա ոչ ոք ինը տարեկան երեխային
չի թողնի, որ ամուսնանա, սակայն կան շատ մանրուքներ որոնք ուշադիր լինելու դեպքում
նկատելի են առ այսօր: Թումանյանը կարծիք չի արտահայտում. նա բերում է փաստեր, որպեսզի յուրաքանչյուրիս ակնհայտ լինի, թե
նախկինում մեր ազգը ինչպիսին է եղել: Նոր սերունդներում կտրուկ փոփոխություններ են
նկատելի: Նրանք այլ կերպ են մտածում ամեն ինչի շուրջ ու չեն պահպանում այդ հիմար ու
անմիտ ավանդույթները: Օրինակ,
երբ բաժանված կամ ամուսնացած հետ եկած աղջիկներին ետ չեն ընդունում: Երբ եկեղեցին թույլ չի տալիս այդ աղջիկներին թաղել ընտանիքի հետ նույն գերեզմանոցում: Երբ փոքր տարիքից ամուսնացնում էին երեխաներին, անգամ հաշվի չառնելով նրանց կարծիքը: Օրինակ կարմիր խնձորի ավանդույթը որոշ մարդիկ պահպանում են առ այսօր, նամանավանդ գյուղերում: Հիմա այդպիսի ավանդույթներ այդքան էլ շատ չկան, ավելի շատ հնուց եկած տոներ ու ծեսեր են: Ինձ համար ընդունելի չի երբ ամբողջ ցեղը կարող է խառնվել ինչ-որ մարդկանց հարաբերությունների մեջ, կամ թելադրել նրանց` թե ում ընտրեն և ինչ անեն: Ընդհանրապես զարմանալի չէ, թե ինչու ծնողները Մարոյին ետ չնդունեցին: Ակնհայտ է, քանի որ չէին ուզում խախտել ավանդույթները և խայտարակ լինել հարևանների ու մյուսների կողմից: Դա պարզապես մանկապղծություն էր: Շատ կուզեմ գա այն օրը, երբ այստեղ էլ բոլորը կապրեն միայն իրենց կյանքով և այն այնքան հետաքրքիր կդարձնեն, որ կարիք չի լինի ուրիշինով հիանալու ու առավել ևս քննադատելու: Եթե նրանք այդքան թույլ չլինեին և կարողանային գիտակցել, որ պետք է ապրեն իրենց համար, իրենց հաճույքներով, համոզված եմ, որ նրանց քննադատելու ավելի շատ տեղ կլիներ:

No comments:
Post a Comment