Վախի Պատրանք
Մթություն, լռություն, ահա տեսնում եմ ինչ որ բան, զգում եմ ինչ-որ մեկի տաք մարմինը ինձ վրա, հաճելի ցավ, ճերմակ ատամներ, ճաքճքած շուրթեր… Այո, ճանաչեցի, քո ժպիտն էր: Աչքերս
փակեցի, փորձելով խորանալ անհնարինի մեջ….
Բացեցի աչքերս, նայեցի շուրջ բոլորս, փորձում էի հասկանալ որտեղ եմ գտնվում, սակայն սառնությունից ուղեղս բթացել էր: Ոչինչ չէի կարողանում զգալ ցրտից բացի, շրջապատված էի միայն փլատակներով: Պառկած էի սառը գետնին, թվում էր, թե ոչ մի կենդանի շունչ չկա: Ուժ չկար կանգնելու համար, ոտքերս սաստիկ ցրտից չէի զգում: Մի կերպ վեր կացա, և նկատեցի պատառոտված ու արյունով շաղախված
զգեստս: Փորձեցի հիշել ինչ-որ բան… չստացվեց: Դժվարությամբ նայեցի ձեռքերիս՝ կապտած, ցրտահարված ու կոտրված եղունգներով էին: Գիտակցեցի, որ այստեղ չեմ կարող երկար գոյատևել, և որ պետք է հասնել տաք տեղ, հակառակ դեպքում ինձ սպասում է ցրտամահությունը: Մի կերպ ձյան վրա սողալով շարժվեցի դեպի անտառը: Ծնկներս և ձեռքերս արյունլվիկ էին եղել, անընդմեջ քարերին հպվելուց:
Աննկարագրելի ցավում էր: Կարծես այդ ամենի համար դեռ սկսնակ էի:
Չգիտեմ ինչպես, բայց ուժ գտա և ծառից բռնվելով հազիվ կանգնեցի սառցակալած ոտքերիս վրա: Ձեռքերս խաչել էի և փորձում էի շփելով տաքանալ, սակայն չէր ստացվում: Մտածում էի միայն առաջ գնալու մասին ու ամբողջ գիշեր առանց որևէ բանի ուշադրություն դարձնելու քայլում էի առաջ: Կողքս միայն ծառեր էին ու թախիծով լի սև երկինք: Մթնշաղ էր, երբ խոնջ աչքերս կարողացան մառախուղի խավարում նկատել շինություն, որտեղ լույսեր էին վառվում: Հույսով լցված շարժվում էի առաջ: Հաճախ փակում էի աչքերս և փորձում երկնքում պատկերացնել արև, միգուցե չհավատաք, բայց դա ինձ ուժ էր տալիս:
Հասա: Անհամբերությամբ թակում էի դուռը, սպասում էի, որ բացեն: Դրսում աննկարագրելի ցուրտ էր, կապտած մաշկիս վրա զգում էի կարկուտը, որը ամեն վարկյան ստիպում էր, որ արթնանա ցրտի նոր ալիք: Փշաքաղվեցի: Եվս մի քանի անգամ ուժեղ թակելուց հետո երբ արդեն հույսս կտրել էի, որ կբացեն դուռը և ուզում էի շարունակել անհայտության ճանապարհը, դուռը կամաց ճռոցով բացվեց:

Այդ ակնթարթին բռնելով սառած մարմինս ուժեղ գոռացի... Ներսումս
ինչ-որ կտրուկ փոփոխություն եղավ, որը ինքս էլ չհասկացա ինչ էր:
Ետևում կանգնած էր սպիտակ շապիկով գզգզված կարմիր մազերով, փոքր, բաց շականակագույն աչքերով և բարակ շրթունքներով մի կին:
Նա կարծեց թե զառանցում եմ, միանգամից նկատեց, որ ինձ տաքություն է անհրաժեշտ և ներս հրավիրեց: Հազիվ կարողացա ցրտից չորացած ու արյունոտ շուրթերս իրարից անջատելով արտաբերել շնորհակալություն: Նա ոչինչ չպատասխանեց, ևս մեկ անգամ վրաս գցեց իր խղճահարված հայացքը: Շարունակելով ուղեկցել սենյակներից մեկը: Սենյակն ամբողջովին սպիտակ էր, իսկ անկյունում կուչ էր եկած սև մազերով մեկը: Հասկանալով, որ սա պետք է, որ հոգեբուժարան լինի, նախընտրեցի չմոտենալ նրան: Արդեն տաքացել էի, գնալով սկսում էի զգալ սառցակալած մարմինս: Մի պահ երբ նրա սարսափած հայացքը ընկավ ինձ վրա, հասկացա, որ նրա մեջ կա յուրահատկության ինչ-որ նշույլ: Հայացքս չէի կարողանում կտրել նրանից:
Սփրթնած էր, սև ուղիղ մազերով, աչքերը մեծ էին ու սև, թարթիչները երկար, իսկ ձախ այտի վրա ուներ մի գրեթե աննկատելի սպի, որն ավելի էր նրբացնում նրա դիմագծերը: Իմ մեջ ցանկություն արթնացավ ճանաչելու նրան: Հասկանալով, որ կորցնելու ոչինչ չունեմ, հարցրի նրա անունը: Վայրկյաններ անց նա իր շփոթված հայացքը հառեց ինձ և շշնջաց՝ Ռամոնա: Մի քանի րոպե անհարմար լռությունից հետո նա կրկին շշնջաց.
-Իսկ քոնը՞
-Սամանտա, կարող ես ասել ուղղակի Սեմ, իսկ երկա՞ր ժամանակ ես այստեղ
-Այնքան շուտվանից, որ նույնիսկ չեմ հիշում:
Նա սկսեց լաց լինել, չհամարձակվեցի հարցնել ինչու: Արցունքները այնքան գեղեցիկ էին գլորվում նրա երկար սև թարթիչներից: Գրկեցի նրան, և մարմնիս վրա զգում էի նրա ընդհատվող շնչի ու հեկեկող սրտի ձայնը: Երբ նա հանգստացավ, շարունակեցինք մեր զրույցը: Պարզվեց շատ նմանություններ ունենք: Հետաքրքիր զրույցով տարված չնկատեցի, թե ինչպես տաքացա: Մենք դարձանք մոտիկ ընկերուհիներ, բայց… Ես վստահ չէի, որ նա ինձ համար միայն մոտիկ ընկերուհի էր: Երբ նա կողքիս էր միանգամից շնչելը ավելի հեշտ էր դառնում: Նրան հանդիպելուց հետո կյանքս կարծես ցույց տվեց իր այն մութ ու գաղտնի կողմը, որը այդքան տարիներ շարունակ ինձ համար նույնպես մութ էր: Հասկացա, որ նա ներսումս գտնվող խճանկարը լրացնող վերջին կտորն էր: Զարմանալի է, բայց շատ արագ նա սկսեց ապաքինվել, բոլոր բժիշկները զարմացել էին և ասում էին, որ դա հրաշք է: Իմացանք, որ շատ շուտով նրան դուրս են գրելու և նա ինձ առաջարկեց գնալ իր հետ, ես անկասկած համաձայնեցի: Արդեն փետրվարն էր: Արևի շողերը հալեցնում էին ձյունը, ինչպես ինչ որ ժամանակ Ռամոնան հալեցրեց իմ սառցակալած սիրտը:
Դուրս գրման օրը նա հագել էր գեղեցիկ կաթնագույն զգեստ՝ մինչև ծնկները: Երբ տեսա նրան շունչս կանգնեց, ես հիանում էի նրա բացարձակ գեղեցկությամբ: Նա վախեցած նայեց ինձ և ասաց.
- ի՞նչ է այդքան վատ է
Ես ասացի ընդհակառակը և մենք ձեռք ձեռքի բռնած ազատեցինք այն շենքը, որը ինչ որ ժամանակ դարձավ իմ փրկությունը մահից: Դրսում ոչ ոք չկար, ձյունը ծածկել էր մեծ տարածությունները, որի վրա ուղղահայց շարժվում էին չորս ոտնահետք: Ձյան ֆոնի վրա նրա գունատ դեմքը աննկատելի էր: Նա պատմեց, որ քայլում էինք դեպի իր մահացած մայրիկի տունը, որտեղ նա անգամ չի հիշում թե երբ է եղել: Տունը փայտյա էր, կար մեկ մահճակալ, ջարդված հեռուստացույց, իսկ պատերը լի էին հին սև ու սպիտակ նկարներով: Ես ուրախացա, որ մենք լիովին միայնակ կլինենք այստեղ:
Նրան շատ վստահում և սիրում էի, բայց մի բան էի թաքցնում: Աչքերիս առջև պարբերաբար պատկերներ էին գալիս գնում: Ինչ, որ հիշողություններ որոնցից ես գլուխ չէի հանում: Այդ հիշողություններում ես ինչ որ տղայի հետ էի, ում դիմագծերը ինձ շատ ծանոթ էին թվում: Այդ ժպիտը, հպումները, զգացումները ես պարզապես մոռանալ չէի կարող:
Մտանք տուն: Նա միանգամից նստեց հսկա պատուհանների տակ, արևը մեղմորեն ընդգծում էր նրա նուրբ դիմագծերը: Եվ հենց այդ պահին իմ մեջ ցանկություն արթնացավ, հաղթահարել մեզ բաժանող փոշու հատիկները և զգալ նրա շուրթերի համը: Նստեցի նրան շատ մոտիկ: Կիսամերկ մարմնիս վրա զգում էի նրա արտաշունչը: Նա իր սառը շուրթերով համբուրեց պարանոցիս ոսկորը, ու վրաս
նետեց մի կրքոտ հայացք, որը անկասկած ուզում էր հասնել ինչ որ բանի: Շունչս պահած և աչքերս փակած զգում էի այդ պահի կախարդանքը: Նա իր շուրթերի մեղմ հպումներով բարձրանալով հասավ շուրթերիս: Ի պատասխան նրա համբույրին, իմ շուտվանից չօգտագործված գործիքից արտաբերեցի մի մեղավոր նոտա: Այդ պահից սկսած ես ապրելու նոր իմաստ ձեռք բերեցի՝ ապրել հանուն նրա: Մեր մարմինները միաձուլվեցին և մենք դարձանք մի ամբողջություն:
Մերթ ընդ մերթ նա ծիծաղում էր: Ախր ինչու՞ էի այդ ժպիտի մեջ կրկին ուրիշին նշմարում: Կամ ո՞վ էր այդ ուրիշը, հմմմ չգիտեմ:
Աչքերիս ժուժկալ հայացքը հետևում էր միայն նրա թեթևասահ շարժումներին: Նրա դեմքի յուրաքանչյուր գիծ այնքան էի նմանեցնում նրան՝ այն մեկին, ով կարծես գոյություն ուներ միայն իմ տեսիլքներում: Եվ ինձ ինչ
որ հաճելի ցավ էր պատճառում...
Նրա սառը ձեռքերը շեկ մազերս մեղմորեն ետ էին տանում, որպեսզի չխանգարեն այդքան կարևոր պահը: Միգուցե հենց նա է իմ առաջին սերը, նա էր այն միակը ով իսկապես արժանի էր իմ համբույրին:
Եվ հանկարծ գլուխս ուժեղ սկսեց ցավալ և իմ առջև կրկին եկան տեսիլքներ: Այդ անծանոթը կրկին համբուրում էր ինձ, նույնքան ջերմորեն որքան Ռամոնան: Չեմ հասկանում ինչ էր կատարվում ինձ հետ, ես արթնացա ամբողջովին թաց, իսկ իմ միակը դեռ քնած էր: Հիշելով
ու խորհելով ամեն ինչի մասին, հպարտանում էի, որ չեմ փոշմանել ոչ մի արարքիս համար:
Կյանքը պետք է ապրել այնպես, որ պատմելը ամոթ լինի, իսկ հիշողությունները վառ ու խենթ:
Եվս մեկ անգամ հիացա նրա անթերի գեղեցկությամբ: Նրա ոչ այդքան անթերի դիմագծերը դարձնում էին նրան անթերի:
Տաք որովայնիս վրա զգում էի ինչ-որ մեկի սառը մատների հպումը: Սակայն Ռամոնան դեռ քնած էր... փոքր երեխայի պես ամուր սեղմելով ձեռքս: Ու այդ անծանոթը կրկին ներթափանցելով իմ մեջ գալիս գնում էր… Ամեն
անգամ յուրովի:
Այդ օրվանից անցել էր արդեն երկար ժամանակ լրանում էր իմ և Ռամոնայի սիրո հինգ ամիսը: Ես պատրաստվում էի գնել նրա համար ինչ-որ յուրահատուկ նվեր, իսկ նա պետք է պատրաստեր մեր ընթրիքը: Ամբողջ ճանահպարհին աչքերիս առջև Ռամոնայի աչքերն էին, որոնք ժամանակ առ ժամանակ նրանը չէին: Վերջերս տեսիլքները ավելի էին հաճախացել: Օրս անցնում էր տեսիլքներով ու գլխապտույտներով: Ցանկանում էի ընտրել ինչ որ յուրահատուկ բան և գտա՝ տղամարդու օծանելիք: Մենք երկուսս էլ խենթանում էինք այդ բուրմունքի համար: Կար տղամարդու օծանելիքի մի բույր, որը այդ ամբողջ
ժամանակ առնում էի մարմնիցս: Ինձ համար էլ էր տարօրինակ…
Փայլող աչքերով և արագ քայլերով շարժվում էի դեպի մեր խրճիթը: Դուռը բացեցի շատ կամաց, որպեսզի չփչացնեմ անակնկալը: Տեսա նրան: Սև աչքերը, որը երբեմն նրանը չէին փակ էին, ոտքերը մոտ տասնըհինգ սմ բարձր էին գետնից, նրա մերկ մարմինը ամբողջ երկայնքով օդում էր: Մոտեցա, որ գրկեմ նրան: Չկարողացա: Ձեռքերիս մեջ միայն օդն էր: Ես չէի կարողանում զգալ Ռամոնայի մարմինը: Այն ինձ համար թափանցիկ ու անհասանելի էր: Արևի լույսի տակ նրա պատկերը թափանցում էր: Ես տեսա թե ինչպես էր նրա մերկ մարմնի յուրաքանչյուր մասնիկ անհայտանում: Գլուխս սկսեց պտտվել հազիվ նկատեցի թե ինչպես մշուշում սկսեցին անհայտանալ նաև առարկաները: Կարծեցի հալյուցինացիա էր, սակայն գլխիս ցավը ավելի էր ուժեղանում: Ես ինձ մեղավոր և միաժամանակ անզոր էի զգում նրա մերկ ու կապտած ոտքերի տակ: Վախից փոքրացած բիբերս վախից բացի ուրիշ ոչինչ չէին կարողանում նշմարել: Կրկին զգացի ինչ որ տղամարդու մարմնի տաք հպումները որովայնիս շրջանում: Թարթիչներս իրարից մի կերպ անջատվեցին, սրտիցս մի ծանր քար ընկավ:

Երբ կրկին տեսա նրան…
Մթություն, լռություն, ահա տեսնում եմ ինչ որ բան, զգում եմ ինչ-որ մեկի տաք մարմինը ինձ վրա, ճերմակ ատամներ, ճաքճքած շուրթեր… Այո, ճանաչեցի քո ժպիտն էր, կողքիս էիր ....
Շ.Մկրտչյան
Գ.Սահակյան
Գ.Սահակյան
No comments:
Post a Comment