Friday, May 30, 2014

Ծանոթություն Արմեն Գասպարյանի հետ...

 «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծի շրջանակներում այս անգամ փորձում ենք ծանոթանալ հայ ռեժիսոր, պրոդյուսեր Արմեն Գասպարյանի հետ: Նա ավելի քան տաս ֆիլմերի հեղինակ է, գործում, ստեղծագործում է հիմնականում արտերկրում (Գերմանիա): Շուտով Գյումրիում տեղի կունենա նրա «Գողացված մանկություն» ֆիլմի պրեմիերան: Թրեյլերը կարող եք դիտել այստեղ
Իր հարցազրույցներից մեկում նշել է, որ սկզբում ֆիլմը որոշված էր անվանել «Վերջին քաղաք»: Նա պարզաբանում է, որ «Գողացված մանկություն»-ը դա Գյումրու սերունդն է, ում մանկությունը դարձել է մի բրենդ: Նա ուսումնասիրել և իմացել է, որ Հայաստանում կա 500-600 կազմակերպություն, որոնք օգնում են երեխաներին: Սակայն եթե իսկապես օգնում են ինչու՞ է այդ երեխաների մեծամասնությունը քնում սոված:
Մեկ ուրիշ
հարցազրույցում խոսվում է ''Հայկական հաց'' ֆիլմի մասին: Ֆիլմը հասցրել է ցուցադրվել մի շարք հեռուստաընկերություններով, մասնակցել է կինոփառատոնների, արժանացել մրցանակների և ներկայացվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Արմեն Գասպարյանի գործունեությունը, մտքերն ու քննադատությունները համացանցում՝
http://www.aravot.am/2012/11/28/312481/ , http://www.aravot.am/2012/11/29/312606/ , http://www.aravot.am/2012/11/29/312619/ , http://www.aravot.am/2014/02/28/436135/ , http://www.aravot.am/2014/03/01/436429/ , http://www.aravot.am/2014/03/03/436896/ , http://www.aravot.am/2014/03/05/437685/
:

Wednesday, May 28, 2014

Համեմատություն (Ֆրանսիա/Ուկրաինա)

Ֆրանսիա
Ուկրաինա
Տարածքը՝551,000կմ2
Տարածքը՝ 604,000կմ2
Բնակչությունը՝60,9մլն մարդ
Բնակչությունը՝45,5 մլն մարդ
Ափերը ողողում են՝ Ատլանտյան օվկիանոսի, Հյուսիսային ծովի, Բիսկայան ծոցի և միջերկրան ծովի  ջրերը:
Ափերը ողողում են՝ Ազովի ծովի և Սև ծովի ջրերը:
Հարևան երկրները՝ Իսպանիա, Իտալիա, Գերմանիա:
Հարևան երկրները՝ Ռուսաստան, Բելառուս, Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա Ռումինիա, Ավստրիա, Մոլդովա:
Մակերևույթը բազմազան է, կան և հարթավայրեր և լեռներ:
Մակերևույթը 95%-ով հարթավայրային է:
Կլիման
Կլիման
Բնակչության խտությունը՝ 111մարդ/կմ2
Բնակչության խտությունը՝ 76 մարդ/ կմ2






















































Monday, May 26, 2014

Անհատական աշխատանք: Հակաարաբական ապստամբությունները..

 Արաբներն առաջին անգամ Հայաստան են ներխուժել 640թ.-ին։ Հետագա տանամյակներում արաբները մի քանի անգամ ասպատակել են Հայաստանը և 701 թ. վերջնականապես նվաճել երկիրը։ Նրանք Հայաստանը, Վիրքը, Աղվանքն ու Մերձկասպյան շրջանները միավորում են Արմինիա վարչաքաղաքական միավորում, որի կենտրոնը Դվին, ապա` Պարտավ քաղաքն էր։ Արմինիան կառավարում էր արաբ ոստիկանը։ Հայաստանի կառավարումը տրվում էր Հայոց իշխանին։
Արմինիայի առաջին արաբ ոստիկանի (կառավարիչ)՝ Աբդուլլահի դաժան հարկահանությունը և կրոնական հալածանքները դրդեցին հակաարաբական ապստամբությանը, որը գլխավորեց Աշոտ իշխանի (885-890) որդին՝ Սմբատ Բագրատունին ( 890-ից): Նախարարների ժողովը որոշում է պատվիրակություն ուղարկել Բյուզանդական կայսրություն, օգնություն ստանալու նպատակով: Ակոռի գյուղ հասածնախարարների հետապնդում էր ավելի քան 5000-անոց արաբական զորքը: Հայկական 2000-անոց այրուձին շարունակում է ճանապարհը և Երասխի հովտում ՝ Վարդանակերտ ավանում, 703թ.ի հունվարին բանակ է դնում: Աբդուլլահ ոստիկանը սպանվում է: Հայերը հայտնում են, որ իրենք ցանկանում են հեռանալ, սակայն արաբները խաղաղ բանակցելու ցանկություն չունեին: Լուսաբացին ապստամբները գրոհում են թշնամու զորքի վրա, որը սառնամանիքին գիշերելով բաց երկնքի տակ կորցրել էր մարտունակությունը: Ջախջախված արաբների փախուստի պահին սառույցը ջարդվում է, և նրանցից շատերը խեղդվում են Երասխի ջրերում: Միայն 300 հոգու պատսպարում և  բուժում է Կամսարական իշխանուհի Շուշանը և խնդրում Սմբատին նրանց կենդանի թողնել: Հաղթանակած հայերը ռազմավարից արաբական ձիեր են ուղարկում կայսերին, ով շնորհակալություն է հայտնում Սմբատին և նրան կյուրապաղատի (բյուզանդական աստիճան և պաշտոն 5-14-րդ դարերում, շնորհովի, ոչ ցմահ։ Կյուրապաղատ պալատական բարձրաստիճան պաշտոնյա էր, կայսեր, պահակախմբի հրամանատարը։ Կյուրապաղատի կինը կոչվել է կուրոպալատիսսա) կոչում տալիս: Սմբատ Բագրատունին Դրաշպետ գյուղի մոտ պարտություն կրելով` հեռանում է Արևմտյան Վրաստանի Փոյթ քաղաքը (այժմյան` Փոթի): Այդ պարտությունից հետո ապստամբությունը սկսում է մարել։ Այնուհետև Սմբատը գնում է Տայք և ամրանում Թուխարք ամրոցում: Ապստամբությունը ընդգրկել էր Երևանը, Վնանդը, Վասպուրականը: Ռշտունիք նահանգի Գուկանք գյուղի մոտ ապստամբները Վասպուրականի Սմբատ իշխանի գլխավորությամբ ջախջախում են թշնամուն: Միայն 280 արաբ զինվոր փախչում են և  եկեղեցում թաքնվելով ներում են խնդրում: Սմբատը եկեղեցուց դուրս է հանում չարագործներին և մահապատժի ենթարկում: Արաբական Խալիֆայությունը ապստամբների դեմ մեծաքանակ զորք է ուղարկում: Սահակ Ձորափորցի կաթողիկոսը մի քանի նախարարների հետ գնում է արաբական հրամանատարի մոտ բանակցելու: Կաթողիկոսը նամակով խնդրում է ճանաչել հայկական հավատը և հրաժարվել արյունահեղությունից: Արաբ հրամանատարը գրավոր երդում է տալիս եպիսկոպոսներին: Սակայն արաբական զորքը ներխուժում է երկիր և հետևում հայ նախարարների գործողություններին: Խալիֆ Վալիդ առաջինը մտածում է Հայոց աշխարհից վերացնել նախարարական տոհմերը՝ հեծյալների հետ միասին: 705թ.ին Հայաստանում այրուձիի հաշվառում կատարելու և ռոճիկ վճարելու պատրվակով Նախիջևանը բռնազավթաժ արաբ կառավարիչը՝ Կասըմը, իր մոտ եկած հայ նախարարներին բռնի զինաթափում, թալանում և փակում է Նախիջևանի ու Խրամի եկեղեցիներում ու ողջակիզում նրանց: Այս գազանային ոճրագործության ժամանակը կոչվել է <<Կրակի տարի>>: Սմբատ Կյուրապաղատը և մի քանի նախարարներ հեռանում են Եգերաց աշխարհը և միայն 709թ.ին են կարողանում վերադառնալ իրենց տները:
725թ.-ից սկսած արաբական խալիֆայությունը կտրուկ բարձրացնում է հարկերը։ Քրիստոնյաները դառնում էին ազգային ու կրոնական խտրականույթան զոհ։ Միաժամանակ, իշխան Աշոտ Բագրատունուն (732-748թթ.) հաջողվում է վերականգնել հայոց այրուձիու իրավունքները։ Արաբական խալիֆայությունում Օմայաններիև Աբասյանների միջև սկսվում են գահակալական կռիվներ: Խառը իրավիճկից օգտվելով 748թ.ին հայերըբապստամբում են Գրիգորև Դավիթ մամիկոնյան եխբայրների գլխավորությամբ: Խալիֆի հրամանով Դավթին ձերբակալում և սպանում են: Գրիգորի հետ եղած նախարարներին է միանում հայոց իշխան և սպարապետ՝ Աշոտ բագրատունին: Նրանք գնում են Տայք ՝ հույս ունենալով օգնություն ստանալ Պոնտոսում գտնվող Բյուզանդական զորքից: Աշոտը հեռանում է Բագրեվանդ գավառ, իսկ Գրիքորին նենգորեն տեղեկացնում են, թե Աշոտը հարել է արաբներին: Նրա հրամանով Դավթի ծառաները Աշոտին կուրացնում են: Բյուզանդիայից այդպես էլ օգնություն չստանալով՝ Գրիգորն անցնում է Կարին, սակայն ծանր հիվանդանալով մահանում է: 749թ. Հայոց իշխան է դառնում Մուշեղ Մամիկոնյանը, որին 753թ.ին Հաջորդում է Սահակ Բագրատունին: 750թ.-ին նոր խալիֆ Աբուլ-Աբբասին հաջողվում է ճնշել ապստամբությունը։ Ապստամբության հետևանքով բարձրանում է Մամիկոնյանների տան հեղինակությունը, սակայն Հայաստանի իրավիճակն էլ ավելի է բարդանում, իսկ հարկերն էլ ավելի ծանրանում։ Ապստամբությունն արձագանք էր գտել Սասուն-Խութ գավառում, որտեղ ապստամբությունը ղեկավարում էր Հովհանը: Քաջ Սասունցիները սպանում են այնտեղ նշանակված արբ կաառավարչին: Խալիֆայությունն ստիպված էր Հովհանին նշանակել “Լեռան” կառավարիչ: Դրանից իսկ Սասուն գավառը, որ մինչ այդ մտցվել էր “Ջազիրա” նահանգի կազմի մեջ, միանում է Արմինիային անցնելով հայոց իշխանի իրավասության ներքո: 748-750թթ.ը ապստամբության ճնշումից հետո էլ Հայաստանն շարունակում է պահպանել ներքին ինքնուրույնության մի շարք տարրեր:
774 -775թ. բռնկվում է հակաարաբական ամենախոշոր ապստամբությունը։ Ապստամբության նախաձեռնողն Արտավազդ Մամիկոնյանն էր, ով սկսեց Կումայրի (Գյումրի) բնակավայրից։ Գնալով՝ Դվին նա ռազմական խորամանկությամբ արաբ ոստիկանից զենք էր ստացել՝  խալիֆայության թշնամիների դեմ կռվելու պատրվակով: Այնինչ Շիրակում զինելով իր ռազմիկներին՝ նա հարձակվում է արաբ գլխավոր հարկահանի վրա, խլում հավաքված ամբողջ հարկը և իր ընտանիքով ու զինակիցներով հեռանում Մեծ Հայքի հ.ս. ա.մ.: Ապստամբներին հետապնդում է մեծաքանակ արաբական զորքը: Թշնամու հետ բախումից հետո, Արտավազդը հեռանում է Եգերաց աշխարհ: Ապստամբներին այդուհետ ղեկավարում է Մուշեղ Մամիկոնյանը: Ջախջախելով Տարոն ներխուժած արաբական ջոկատը՝ նա ընտանիքով ամրանում է Արտագերս ամրոցում: Շուտով 260 զինակիցների հետ Մուշեղը Բագրևանդ  գավառում ոչնչացնում է արաբ հարկահաններինև հարկապահանջումը Հայաստանից դադարեցվում է: Ապստամբությունը ծավալվում է: Հայ ապստամբական ուժերի թիվը հասնում է 5000 զինվորի: Ապստամբները պաշարում են Կարինը: 775թ.ի գարնանը խալիֆը ապստամբների դեմ 30-հազարանոց զորք է ուղարկում, որը գալիս է Խլաթ: Ապստամբները հասնում են Արճեշ քաղաքը և ապրիլի 15-ին մարտի մեջ է մտնում արաբների հետ: Զոհվում են չորս իշխաններ և 1500 ռամիկներ: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Արածանի գետի հովտում՝ Արձնի գյուղի մոտ, 775թ.ի ապրիլի 25-ին: Հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերեցին Բագրատունյաց, Մամիկոնյան, Գնունյաց և այլ տոհմերից նախարարներ և ռամիկներ՝ մոտ 3000 հոգի:
IXդ. Խալիֆայության թուլացման պայմաններում կրկին հզորանում էին Բագրատունի, Արծրունի, Սյունիքի, Արցախի հայկական իշխանությունները: Սմբատ Բագրատունու որդին՝ Աշոտ Մսակերը, ընդարձակել էր իր տիրույթները Տարոնում, Շիրակում, Աշոցքում, Բագրևանդում, Տայքում և այլն: Նա 804թ.ին ճանաչվեց հայոց իշխան: Նրան իշխանց իշխանի պաշտոնում հաջորդեց որդին՝ Բագարատ Բագրատունին (826-851թթ):

IX դարում հայ ժողովուրդը շարունակեց պայքարն անկախ պետականության վերականգման համար: 850թ. Բ. Բագրատունին Աշոտ Արծրունու հետ արաբ նվաճողներին դուրս քշեց Տարոնից: Մի ուրիշ զորախումբ ջախջախվեց Վասպուրականում: 851թ. Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորաբանակ է ներխուժում Հայաստան: Խլաթում նա խաբեությամբ ձերբակալում է բագարատին և ուղարկում խալիֆայություն: Հովնան խութեցու և Բագարատի որդիներ՝ Աշոտի ու Դավթի գլխավորությամբ սասունցիները Տարոնում հարձակվում ու ոչնչացնում են զավթիչներին: Յուսուֆը փախչում և թաքնվում է Բ. Բագրատունու կառուցած Ս. Փրկիչ եկեղեցու գմբեթում: Սասունցիները, գտնելով ոճրագործին, մահապատժի են ենթարկում: Ապստամբությունն ավելի է ծավալվում: Այդ պայքարն արտացոլվում է <<Սասնա ծռեր>> դյուցազներգությունում: 852թ.ի խալիֆը հայ ապստամբների դեմ ուղարկում է իր դաժանությամբ աչքի ընկած Բուղա անունով մի թուրք վարձկան զորականի:  Թշնամին ասպատակում է Բաղեշը, Խութը և Սասունը: Բնակչության մի մասին բուղան կոտորում է, մյուսներին գերեվարում, այդ թվում Հովնան Խութեցում և Բագարատի որդիներին: Վասպուրականցիներն Աշոտ Արծրունու գլխավորությամբ ամրանում են Նկան աամրոցում և հերոսաբար դիմադրում արաբներին: Աշոտի ձերբակալությունից հետո արաբների դեմ պայքարը շարունակում է նրա եղբայրը՝ Գուրգենը: Բուղայի 15.000-անոց զորքի դեմ Գուրգենը կռվում է 900 ռազմիկներով: 852թ.ին “Արյան լիճ” կոչվող լեռնային բարձրադիր լճի ափին, տեղի ունեցած ճակատամարտն ավարտվում է հայերի հաղթանակով: Գուրգեն զորավարը գլխավորեց ճակատի ձախակողմը, որպեսզի թիկունք լինի հետևակազոր մարտակիցների զորագնդին, իսկ աջ թևը տվեց Ապումկդեմին: Ապա խիստ շարքերով, հանդուգն հարձակմամբ դիմեցին առաջ, բախվեցին զորագնդին, ճեղքեցին ճակատը ու ետ դարձրին այլազգիներին: Գոչում էին վիշապաձայն, պատառոտում առյուծաբար, խոցում ինչպես վարազը և մատնում էին մահվան ու պարտության: Պատերազմը երկարեց մինչև օրվա տասներորդ ժամը, այլազգիներին հասցրեցին մեծամեծ հարվածներ: Պարտված թշնամին խուճապահար փախչում է Վասպուրականից: 853թ.ին բուղայի զորքը ասպատակում է Վիրքը,սակայն հյուսիսում պարտվելով Կովկասի լեռնականներից կրկին ներխուժում է Հայսատան: Բուղան մի շարք խայտառակ պարտություններ է կրում Արցախում: Հայոց իշխան Եսայի Աբու-Մուսեի քաջարի զինվորները Քթիշ ամրոցը մոտ մի տարի անառիկ են պահում: Բուղան Եսայուն առաջարկում է հանձնվել: Քաջարի իշխանը կտրականապես մերժում է: Բանակցելու պատրվակով նա իր մոտ է կանչում ու ձերբակալում քաջարի զորականին: Վասպուրականում ապստամբները Գուրգեն Արծրունու գլխավորությամբ ջախջախում և դուրս են մղում արաբներին: Բուղան  այս պարտություններից հետո վերջնականապես խայտառակվում է, և խալիֆը 855թ. Նրան Հայաստանից հետ է կանչում: Հայոց հզորագույն ապստամբությունը սասանեց արաբական տիրապետությունը Հայաստանում: 885 թ.ին Աշոտ Բագրատունին հռչակվեց Հայաստանի թագավոր:



Անհատական աշխատանք. Հայկական մշակույթը 5-9րդ դարերում


 Հայ ժողովուրդը իր պատմությունն ու մշակույթը ստեղծել են հայկական լեռնաշխարհում: Ք.ա  3րդ հազարամյակում սկսվել է հայերի կազմավորումը, որը ավարտվել է Ք.ա առաջին հազարամյակի կեսերին: Հայկական մշակույթը բավականին ծավալուն թեմա է, որն իր տեսակով շատ բազմազան է: Այս աշխատանքով կփորձեմ ուսումնասիրել 5-9րդ դարերի մշակույթը: 5-9-րդ դարերի Հայոց մշակույթը իր ժամանակին համաշխարհային նշանակություն ուներ: Եվրոպական ոչ մի երկրում գիտությունը այդքան զարգացում չունեցավ ինչքան Հայաստանում: Մովսես Խորենացու մակարդակի պատմաբան այդ շրջանում չկար: Նա առաջինն էր, որ ոչ թե գրեց իր օրերի, իր տեսած պատմությունը, այլ պատմական տարբեր աղբյուրներ ուսումնասիրելով գրեց հայոց հնագույն շրջանից սկսած մինչև իր օրերի պատմությունը: Նրա շնորհիվ մեզ բազում առասպելներ են հասել ոչ միայն մեր պատմությունից, այլ հարևան երկրների պատմությունից եվս: Երկրորդ խոշոր դեմքը այդ շրջանի Անանիա Շիրակացին է, որը բնագիտության տարբեր ճյուղերում խոշոր հաջողությունների հասավ: Նա էր որ տվեց երկրագունդի կլորության մասին իր գաղափարը: Ճարտարապետության մեջ այդ շրջանում Հայաստանում հիմք դրվեց գոթական ոճով կառույցներին: Այսպիսով 5-9-րդ դարերում Հայաստանում մշակույթի զարգացումը գնում էր դեպի վերածնունդ, սակայն պատմական պայմանները թույլ չտվեցին դրանց զարգացմանը, եվ վրա հասնող արաբները այնուհետև սելջուկները կործանեցին մշակութային վերելքները:
5-րդ դարը հայ ժողովրդի պատմության մեջ մտել է ոսկեդար անվամբ՝ ի նշանավորումն հոգևոր աննախադեպ վերելքի
  Ոսկեդարի հայ ազգային գրականությունն ու մատենագրությունն ունեցան բազմաճյուղ զարգացում: Առաջին հերթին հայ մատենագրությունը փայլեց պատմագրության, փիլիսոփայության, դավանաբանական գրականության մեջ: Այս մատենագրության ծաղկմանը նպաստեց թարգմանական գրականության ավանդույթի հիմնադրումը: Հայ հեթանոսական շրջանի բանահյուսությունից մեզ հասել են փշրանքներ, և դրանք պահպանված են հիմնականում պատմահայր Մովսես Խորենացու ՛՛Հայոց պատմության՛՛ մեջ: V դ. սկզբնավորվում և ծաղկում է ապրում հայ պատմագրությունը:  7րդ դարի իրադարձությունների մասին կարևոր աղբյուրներ են Սեբեոսի ՙՙ"Պատմութիւն" -ը, Մովսես Կավանկատվացու "Պատմութիւն Աղուանից աշխարհի", Հովհան Մամիկոնյանի"Պատմութիւն Տարօնոյ" և Ղևոնդ Վարդապետի "Պատմութիւն" երկերը: Այս ժամանակաշրջանի մշակութային ձեռքբերումները մեծ էին: Անանիա Շիրակացին, իր տիեզերագիտական աշխատություններում ամփոփելով վաղմիջնադարյան Հայաստանի բնափիլիսոփայական մտքի նվաճումները, գիտականորեն հիմնավորել է Երկրի և տիեզերական մարմինների գնդաձևության գաղափարը: Աշխարհագրության և քարտեզագրության անզուգական հուշարձանն է Մովսես Խորենացու և նրա գործը շարունակող Անանիա Շիրակացու "Աշխարհացոյց"-ը: 5րդ դարի նշանավոր պատմիչներից էին՝ Ղազար Փարպեցի, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի: Պատմագիտական ամենահին գործերից է Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց» աշխատությունը, որը նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունմանը: Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմության» մեջ նկարագրված են 4-րդ դարի դեպքերը` քրիստոնեության ընդունումից մինչեւ Հայաստանի առաջին բաժանումը: Ղազար Փարպեցին շարունակել է Բուզանդին եւ նկարագրել է 387-485թթ. իրադարձությունները:
 Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր պատմության «Ոսկե դարը»: Հայոց «Ոսկեդարը» հանդիսացավ 5-րդ դարը, որն ամենից առաջ պայմանավորված էր հայոց գրերի ստեղծմամբ: Հայոց այբուբենը հանդիսացավ հայ ժողովրդի մշակութային կյանքի ամենախոշոր իրադարձությունը:  Հայոց գրերը ստեղծվել են 405թ. Մեսրոպ Մաշտոցի (361-440 թթ.) կողմից, որը Տարոն գավառի Հացեկաց գյուղից էր: Մաշտոցի եւ հայոց գրերի ստեղծման մասին մեզ մանրամասն տեղեկություններ է հայտնում Մաշտոցի աշակերտ Կորյունը իր «Վարք Մաշտոցի» աշխատության մեջՄեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթեւը իրենց աշակերտներ Հովհան Եկեղացու եւ Հովսեփ Պաղնացու հետ իրականացնում են Աստվածաշնչի թարգմանությունը: Հայերեն գրված առաջին բառերն էին Սողոմոնի առակներից թարգմանված «ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարո» նախադասությունը: Թարգմանչական գործունեությունից բացի Մաշտոցը եւ Սահակ Պարթեւը ձեռնամուխ են լինում գրերի տարածմանը եւ հայկական դպրոցների բացմանը: Առաջին վարդապետարանը ուսուցիչներ պատրաստելու համար հիմնվում է Վաղարշապատում
 5-8-րդ դարերում զարգանում էր նաեւ փիլիսոփայությունը: Դեռեւս 4-րդ դարում Աթենքում մեծ հռչակի հասած փիլիսոփա, հռետոր եւ մանկավարժ էր Պարույր Հայկազնը (Պրոերեսիոսը), որի պատվին Հռոմում արձան է կանգնեցվում: 6-րդ դարի հայ փիլիսոփաներից է Դավիթ Անհաղթը, որը գրել է «Սահմանք իմաստասիրության» աշխատությունը: Բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ համարվում է 7-րդ դարի գիտնական Անանիա Շիրակացին, որը գրել է մի շարք աշխատություններ, որոնցից կարևոր են նրա թվաբանության դասագիրքը, «Տիեզերագիտությունը»: 5-8-րդ դարերում զարգացած էր նաև ճարտարապետությունը և մանրանկարչությունը: Այդ շրջանի ճարտարապետական հայտնի կառույցներից են Օձունի, Հռիփսիմեի, Զվարթնոցի տաճարները: Աշխարհիկ կառույցներից հայտնի են Ամբերդի պալատ-ամրոցը, Դվինի կաթողիկոսական պալատը և այլն: Մեզ հասած ամենահին հայկական մանրանկարները Մատենադարանում պահվող 6-րդ դարին պատկանող «Փղոսկրյա» կոչվող ձեռագրի մանրանկարներն են: 

Աղբյուրները՝ http://norsahak.blogspot.com/2009/10/6-20-2009.html,
10րդ դասարանի բնագիտամաթեմատիկական հայոց պատմության գիրք
http://hayenq.webnode.ru/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%A1%D6%80%D5%A5%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%A1%D6%81%D5%B812/