Հայ ժողովուրդը իր պատմությունն ու մշակույթը ստեղծել են հայկական լեռնաշխարհում: Ք.ա 3րդ հազարամյակում սկսվել է հայերի կազմավորումը, որը ավարտվել է Ք.ա առաջին հազարամյակի կեսերին: Հայկական մշակույթը բավականին ծավալուն թեմա է, որն իր տեսակով շատ բազմազան է: Այս աշխատանքով կփորձեմ ուսումնասիրել 5-9րդ դարերի մշակույթը: 5-9-րդ դարերի Հայոց մշակույթը իր ժամանակին համաշխարհային նշանակություն ուներ: Եվրոպական ոչ մի երկրում գիտությունը այդքան զարգացում չունեցավ ինչքան Հայաստանում: Մովսես Խորենացու մակարդակի պատմաբան այդ շրջանում չկար: Նա առաջինն էր, որ ոչ թե գրեց իր օրերի, իր տեսած պատմությունը, այլ պատմական տարբեր աղբյուրներ ուսումնասիրելով գրեց հայոց հնագույն շրջանից սկսած մինչև իր օրերի պատմությունը: Նրա շնորհիվ մեզ բազում առասպելներ են հասել ոչ միայն մեր պատմությունից, այլ հարևան երկրների պատմությունից եվս: Երկրորդ խոշոր դեմքը այդ շրջանի Անանիա Շիրակացին է, որը բնագիտության տարբեր ճյուղերում խոշոր հաջողությունների հասավ: Նա էր որ տվեց երկրագունդի կլորության մասին իր գաղափարը: Ճարտարապետության մեջ այդ շրջանում Հայաստանում հիմք դրվեց գոթական ոճով կառույցներին: Այսպիսով 5-9-րդ դարերում Հայաստանում մշակույթի զարգացումը գնում էր դեպի վերածնունդ, սակայն պատմական պայմանները թույլ չտվեցին դրանց զարգացմանը, եվ վրա հասնող արաբները այնուհետև սելջուկները կործանեցին մշակութային վերելքները:
5-րդ դարը հայ ժողովրդի պատմության մեջ մտել է ոսկեդար անվամբ՝ ի նշանավորումն հոգևոր աննախադեպ վերելքի:
Ոսկեդարի հայ ազգային գրականությունն ու մատենագրությունն ունեցան բազմաճյուղ զարգացում: Առաջին հերթին հայ մատենագրությունը փայլեց պատմագրության, փիլիսոփայության, դավանաբանական գրականության մեջ: Այս մատենագրության ծաղկմանը նպաստեց թարգմանական գրականության ավանդույթի հիմնադրումը: Հայ հեթանոսական շրջանի բանահյուսությունից մեզ հասել են փշրանքներ, և դրանք պահպանված են հիմնականում պատմահայր Մովսես Խորենացու ՛՛Հայոց պատմության՛՛ մեջ: V դ. սկզբնավորվում և ծաղկում է ապրում հայ պատմագրությունը: 7րդ դարի իրադարձությունների մասին կարևոր աղբյուրներ են Սեբեոսի ՙՙ"Պատմութիւն" -ը, Մովսես Կավանկատվացու "Պատմութիւն Աղուանից աշխարհի", Հովհան Մամիկոնյանի"Պատմութիւն Տարօնոյ" և Ղևոնդ Վարդապետի "Պատմութիւն" երկերը: Այս ժամանակաշրջանի մշակութային ձեռքբերումները մեծ էին: Անանիա Շիրակացին, իր տիեզերագիտական աշխատություններում ամփոփելով վաղմիջնադարյան Հայաստանի բնափիլիսոփայական մտքի նվաճումները, գիտականորեն հիմնավորել է Երկրի և տիեզերական մարմինների գնդաձևության գաղափարը: Աշխարհագրության և քարտեզագրության անզուգական հուշարձանն է Մովսես Խորենացու և նրա գործը շարունակող Անանիա Շիրակացու "Աշխարհացոյց"-ը: 5րդ դարի նշանավոր պատմիչներից էին՝ Ղազար Փարպեցի, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի: Պատմագիտական ամենահին գործերից է Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց» աշխատությունը, որը նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունմանը: Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմության» մեջ նկարագրված են 4-րդ դարի դեպքերը` քրիստոնեության ընդունումից մինչեւ Հայաստանի առաջին բաժանումը: Ղազար Փարպեցին շարունակել է Բուզանդին եւ նկարագրել է 387-485թթ. իրադարձությունները:
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր պատմության «Ոսկե դարը»: Հայոց «Ոսկեդարը» հանդիսացավ 5-րդ դարը, որն ամենից առաջ պայմանավորված էր հայոց գրերի ստեղծմամբ: Հայոց այբուբենը հանդիսացավ հայ ժողովրդի մշակութային կյանքի ամենախոշոր իրադարձությունը: Հայոց գրերը ստեղծվել են 405թ. Մեսրոպ Մաշտոցի (361-440 թթ.) կողմից, որը Տարոն գավառի Հացեկաց գյուղից էր: Մաշտոցի եւ հայոց գրերի ստեղծման մասին մեզ մանրամասն տեղեկություններ է հայտնում Մաշտոցի աշակերտ Կորյունը իր «Վարք Մաշտոցի» աշխատության մեջ: Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթեւը իրենց աշակերտներ Հովհան Եկեղացու եւ Հովսեփ Պաղնացու հետ իրականացնում են Աստվածաշնչի թարգմանությունը: Հայերեն գրված առաջին բառերն էին Սողոմոնի առակներից թարգմանված «ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարո» նախադասությունը: Թարգմանչական գործունեությունից բացի Մաշտոցը եւ Սահակ Պարթեւը ձեռնամուխ են լինում գրերի տարածմանը եւ հայկական դպրոցների բացմանը: Առաջին վարդապետարանը ուսուցիչներ պատրաստելու համար հիմնվում է Վաղարշապատում:
5-8-րդ դարերում զարգանում էր նաեւ փիլիսոփայությունը: Դեռեւս 4-րդ դարում Աթենքում մեծ հռչակի հասած փիլիսոփա, հռետոր եւ մանկավարժ էր Պարույր Հայկազնը (Պրոերեսիոսը), որի պատվին Հռոմում արձան է կանգնեցվում: 6-րդ դարի հայ փիլիսոփաներից է Դավիթ Անհաղթը, որը գրել է «Սահմանք իմաստասիրության» աշխատությունը: Բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ համարվում է 7-րդ դարի գիտնական Անանիա Շիրակացին, որը գրել է մի շարք աշխատություններ, որոնցից կարևոր են նրա թվաբանության դասագիրքը, «Տիեզերագիտությունը»: 5-8-րդ դարերում զարգացած էր նաև ճարտարապետությունը և մանրանկարչությունը: Այդ շրջանի ճարտարապետական հայտնի կառույցներից են Օձունի, Հռիփսիմեի, Զվարթնոցի տաճարները: Աշխարհիկ կառույցներից հայտնի են Ամբերդի պալատ-ամրոցը, Դվինի կաթողիկոսական պալատը և այլն: Մեզ հասած ամենահին հայկական մանրանկարները Մատենադարանում պահվող 6-րդ դարին պատկանող «Փղոսկրյա» կոչվող ձեռագրի մանրանկարներն են:
Աղբյուրները՝ http://norsahak.blogspot.com/2009/10/6-20-2009.html,
10րդ դասարանի բնագիտամաթեմատիկական հայոց պատմության գիրք
http://hayenq.webnode.ru/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%A1%D6%80%D5%A5%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%A1%D6%81%D5%B812/
10րդ դասարանի բնագիտամաթեմատիկական հայոց պատմության գիրք
http://hayenq.webnode.ru/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%A1%D6%80%D5%A5%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%A1%D6%81%D5%B812/
No comments:
Post a Comment