Արաբներն առաջին անգամ Հայաստան են ներխուժել 640թ.-ին։ Հետագա տանամյակներում արաբները մի քանի անգամ ասպատակել են Հայաստանը և 701 թ. վերջնականապես նվաճել երկիրը։ Նրանք Հայաստանը, Վիրքը, Աղվանքն ու Մերձկասպյան շրջանները միավորում են Արմինիա վարչաքաղաքական միավորում, որի կենտրոնը Դվին, ապա` Պարտավ քաղաքն էր։ Արմինիան կառավարում էր արաբ ոստիկանը։ Հայաստանի կառավարումը տրվում էր Հայոց իշխանին։
Արմինիայի առաջին արաբ ոստիկանի (կառավարիչ)՝ Աբդուլլահի դաժան
հարկահանությունը և կրոնական հալածանքները դրդեցին հակաարաբական ապստամբությանը, որը
գլխավորեց Աշոտ իշխանի (885-890) որդին՝
Սմբատ Բագրատունին ( 890-ից): Նախարարների ժողովը որոշում է պատվիրակություն ուղարկել
Բյուզանդական կայսրություն, օգնություն ստանալու նպատակով: Ակոռի գյուղ հասածնախարարների
հետապնդում էր ավելի քան 5000-անոց արաբական զորքը: Հայկական 2000-անոց այրուձին շարունակում
է ճանապարհը և Երասխի հովտում ՝ Վարդանակերտ ավանում, 703թ.ի հունվարին բանակ է դնում:
Աբդուլլահ ոստիկանը սպանվում է: Հայերը հայտնում են, որ իրենք ցանկանում են հեռանալ,
սակայն արաբները խաղաղ բանակցելու ցանկություն չունեին: Լուսաբացին ապստամբները գրոհում
են թշնամու զորքի վրա, որը սառնամանիքին գիշերելով բաց երկնքի տակ կորցրել էր մարտունակությունը:
Ջախջախված արաբների փախուստի պահին սառույցը ջարդվում է, և նրանցից շատերը խեղդվում
են Երասխի ջրերում: Միայն 300 հոգու պատսպարում և
բուժում է Կամսարական իշխանուհի Շուշանը և խնդրում Սմբատին նրանց կենդանի թողնել:
Հաղթանակած հայերը ռազմավարից արաբական ձիեր են ուղարկում կայսերին, ով շնորհակալություն
է հայտնում Սմբատին և նրան կյուրապաղատի (բյուզանդական աստիճան և պաշտոն 5-14-րդ դարերում,
շնորհովի, ոչ ցմահ։ Կյուրապաղատ պալատական բարձրաստիճան պաշտոնյա էր, կայսեր,
պահակախմբի հրամանատարը։ Կյուրապաղատի կինը կոչվել է կուրոպալատիսսա) կոչում տալիս:
Սմբատ Բագրատունին Դրաշպետ գյուղի մոտ պարտություն կրելով` հեռանում է Արևմտյան Վրաստանի Փոյթ քաղաքը (այժմյան` Փոթի): Այդ պարտությունից հետո ապստամբությունը սկսում է մարել։ Այնուհետև Սմբատը գնում է Տայք և ամրանում Թուխարք
ամրոցում: Ապստամբությունը ընդգրկել էր Երևանը, Վնանդը, Վասպուրականը: Ռշտունիք նահանգի
Գուկանք գյուղի մոտ ապստամբները Վասպուրականի Սմբատ իշխանի գլխավորությամբ ջախջախում
են թշնամուն: Միայն 280 արաբ զինվոր փախչում են և
եկեղեցում թաքնվելով ներում են խնդրում: Սմբատը եկեղեցուց դուրս է հանում չարագործներին
և մահապատժի ենթարկում: Արաբական Խալիֆայությունը ապստամբների դեմ մեծաքանակ զորք է
ուղարկում: Սահակ Ձորափորցի կաթողիկոսը մի քանի նախարարների հետ գնում է արաբական հրամանատարի
մոտ բանակցելու: Կաթողիկոսը նամակով խնդրում է ճանաչել հայկական հավատը և հրաժարվել
արյունահեղությունից: Արաբ հրամանատարը գրավոր երդում է տալիս եպիսկոպոսներին: Սակայն
արաբական զորքը ներխուժում է երկիր և հետևում հայ նախարարների գործողություններին:
Խալիֆ Վալիդ առաջինը մտածում է Հայոց աշխարհից վերացնել նախարարական տոհմերը՝ հեծյալների
հետ միասին: 705թ.ին Հայաստանում այրուձիի հաշվառում կատարելու և ռոճիկ վճարելու պատրվակով
Նախիջևանը բռնազավթաժ արաբ կառավարիչը՝ Կասըմը, իր մոտ եկած հայ նախարարներին բռնի
զինաթափում, թալանում և փակում է Նախիջևանի ու Խրամի եկեղեցիներում ու ողջակիզում նրանց:
Այս գազանային ոճրագործության ժամանակը կոչվել է <<Կրակի տարի>>: Սմբատ
Կյուրապաղատը և մի քանի նախարարներ հեռանում են Եգերաց աշխարհը և միայն 709թ.ին են
կարողանում վերադառնալ իրենց տները:
725թ.-ից սկսած արաբական խալիֆայությունը կտրուկ բարձրացնում է հարկերը։ Քրիստոնյաները դառնում էին ազգային ու կրոնական խտրականույթան զոհ։ Միաժամանակ, իշխան Աշոտ Բագրատունուն (732-748թթ.) հաջողվում է վերականգնել հայոց այրուձիու իրավունքները։ Արաբական խալիֆայությունում Օմայաններիև Աբասյանների
միջև սկսվում են գահակալական կռիվներ: Խառը իրավիճկից օգտվելով 748թ.ին հայերըբապստամբում
են Գրիգորև Դավիթ մամիկոնյան եխբայրների գլխավորությամբ: Խալիֆի հրամանով Դավթին ձերբակալում
և սպանում են: Գրիգորի հետ եղած նախարարներին է միանում հայոց իշխան և սպարապետ՝ Աշոտ
բագրատունին: Նրանք գնում են Տայք ՝ հույս ունենալով օգնություն ստանալ Պոնտոսում գտնվող
Բյուզանդական զորքից: Աշոտը հեռանում է Բագրեվանդ գավառ, իսկ Գրիքորին նենգորեն տեղեկացնում
են, թե Աշոտը հարել է արաբներին: Նրա հրամանով Դավթի ծառաները Աշոտին կուրացնում են:
Բյուզանդիայից այդպես էլ օգնություն չստանալով՝ Գրիգորն անցնում է Կարին, սակայն ծանր
հիվանդանալով մահանում է: 749թ. Հայոց իշխան է դառնում Մուշեղ Մամիկոնյանը, որին
753թ.ին Հաջորդում է Սահակ Բագրատունին: 750թ.-ին նոր խալիֆ Աբուլ-Աբբասին հաջողվում
է ճնշել ապստամբությունը։ Ապստամբության հետևանքով բարձրանում է Մամիկոնյանների տան
հեղինակությունը, սակայն Հայաստանի իրավիճակն էլ ավելի է բարդանում, իսկ հարկերն էլ
ավելի ծանրանում։ Ապստամբությունն արձագանք էր գտել Սասուն-Խութ գավառում, որտեղ ապստամբությունը
ղեկավարում էր Հովհանը: Քաջ Սասունցիները սպանում են այնտեղ նշանակված արբ կաառավարչին:
Խալիֆայությունն ստիպված էր Հովհանին նշանակել “Լեռան” կառավարիչ: Դրանից իսկ Սասուն
գավառը, որ մինչ այդ մտցվել էր “Ջազիրա” նահանգի կազմի մեջ, միանում է Արմինիային անցնելով
հայոց իշխանի իրավասության ներքո: 748-750թթ.ը ապստամբության ճնշումից հետո էլ Հայաստանն
շարունակում է պահպանել ներքին ինքնուրույնության մի շարք տարրեր:
774 -775թ. բռնկվում է հակաարաբական
ամենախոշոր ապստամբությունը։ Ապստամբության նախաձեռնողն Արտավազդ Մամիկոնյանն էր, ով
սկսեց Կումայրի (Գյումրի) բնակավայրից։ Գնալով՝ Դվին նա ռազմական խորամանկությամբ արաբ
ոստիկանից զենք էր ստացել՝ խալիֆայության թշնամիների
դեմ կռվելու պատրվակով: Այնինչ Շիրակում զինելով իր ռազմիկներին՝ նա հարձակվում է արաբ
գլխավոր հարկահանի վրա, խլում հավաքված ամբողջ հարկը և իր ընտանիքով ու զինակիցներով
հեռանում Մեծ Հայքի հ.ս. ա.մ.: Ապստամբներին հետապնդում է մեծաքանակ արաբական զորքը:
Թշնամու հետ բախումից հետո, Արտավազդը հեռանում է Եգերաց աշխարհ: Ապստամբներին այդուհետ
ղեկավարում է Մուշեղ Մամիկոնյանը: Ջախջախելով Տարոն ներխուժած արաբական ջոկատը՝ նա
ընտանիքով ամրանում է Արտագերս ամրոցում: Շուտով 260 զինակիցների հետ Մուշեղը Բագրևանդ գավառում ոչնչացնում է արաբ հարկահաններինև հարկապահանջումը
Հայաստանից դադարեցվում է: Ապստամբությունը ծավալվում է: Հայ ապստամբական ուժերի թիվը
հասնում է 5000 զինվորի: Ապստամբները պաշարում են Կարինը: 775թ.ի գարնանը խալիֆը ապստամբների
դեմ 30-հազարանոց զորք է ուղարկում, որը գալիս է Խլաթ: Ապստամբները հասնում են Արճեշ
քաղաքը և ապրիլի 15-ին մարտի մեջ է մտնում արաբների հետ: Զոհվում են չորս իշխաններ
և 1500 ռամիկներ: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Արածանի գետի հովտում՝ Արձնի գյուղի
մոտ, 775թ.ի ապրիլի 25-ին: Հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերեցին Բագրատունյաց,
Մամիկոնյան, Գնունյաց և այլ տոհմերից նախարարներ և ռամիկներ՝ մոտ 3000 հոգի:
IXդ. Խալիֆայության թուլացման պայմաններում
կրկին հզորանում էին Բագրատունի, Արծրունի, Սյունիքի, Արցախի հայկական իշխանությունները:
Սմբատ Բագրատունու որդին՝ Աշոտ Մսակերը, ընդարձակել էր իր տիրույթները Տարոնում, Շիրակում,
Աշոցքում, Բագրևանդում, Տայքում և այլն: Նա 804թ.ին ճանաչվեց հայոց իշխան: Նրան իշխանց
իշխանի պաշտոնում հաջորդեց որդին՝ Բագարատ Բագրատունին (826-851թթ):
IX դարում հայ
ժողովուրդը շարունակեց պայքարն անկախ պետականության վերականգման համար: 850թ. Բ. Բագրատունին
Աշոտ Արծրունու հետ արաբ նվաճողներին դուրս քշեց Տարոնից: Մի ուրիշ զորախումբ ջախջախվեց
Վասպուրականում: 851թ. Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորաբանակ է ներխուժում Հայաստան:
Խլաթում նա խաբեությամբ ձերբակալում է բագարատին և ուղարկում խալիֆայություն: Հովնան
խութեցու և Բագարատի որդիներ՝ Աշոտի ու Դավթի գլխավորությամբ սասունցիները Տարոնում
հարձակվում ու ոչնչացնում են զավթիչներին: Յուսուֆը փախչում և թաքնվում է Բ. Բագրատունու
կառուցած Ս. Փրկիչ եկեղեցու գմբեթում: Սասունցիները, գտնելով ոճրագործին, մահապատժի
են ենթարկում: Ապստամբությունն ավելի է ծավալվում: Այդ պայքարն արտացոլվում է
<<Սասնա ծռեր>> դյուցազներգությունում: 852թ.ի խալիֆը հայ ապստամբների
դեմ ուղարկում է իր դաժանությամբ աչքի ընկած Բուղա անունով մի թուրք վարձկան զորականի: Թշնամին ասպատակում է Բաղեշը, Խութը և Սասունը:
Բնակչության մի մասին բուղան կոտորում է, մյուսներին գերեվարում, այդ թվում Հովնան
Խութեցում և Բագարատի որդիներին: Վասպուրականցիներն Աշոտ Արծրունու գլխավորությամբ
ամրանում են Նկան աամրոցում և հերոսաբար դիմադրում արաբներին: Աշոտի ձերբակալությունից
հետո արաբների դեմ պայքարը շարունակում է նրա եղբայրը՝ Գուրգենը: Բուղայի 15.000-անոց
զորքի դեմ Գուրգենը կռվում է 900 ռազմիկներով: 852թ.ին “Արյան լիճ” կոչվող լեռնային
բարձրադիր լճի ափին, տեղի ունեցած ճակատամարտն ավարտվում է հայերի հաղթանակով: Գուրգեն
զորավարը գլխավորեց ճակատի ձախակողմը, որպեսզի թիկունք լինի հետևակազոր մարտակիցների
զորագնդին, իսկ աջ թևը տվեց Ապումկդեմին: Ապա խիստ շարքերով, հանդուգն հարձակմամբ դիմեցին
առաջ, բախվեցին զորագնդին, ճեղքեցին ճակատը ու ետ դարձրին այլազգիներին: Գոչում էին
վիշապաձայն, պատառոտում առյուծաբար, խոցում ինչպես վարազը և մատնում էին մահվան ու
պարտության: Պատերազմը երկարեց մինչև օրվա տասներորդ ժամը, այլազգիներին հասցրեցին
մեծամեծ հարվածներ: Պարտված թշնամին խուճապահար փախչում է Վասպուրականից: 853թ.ին բուղայի
զորքը ասպատակում է Վիրքը,սակայն հյուսիսում պարտվելով Կովկասի լեռնականներից կրկին
ներխուժում է Հայսատան: Բուղան մի շարք խայտառակ պարտություններ է կրում Արցախում:
Հայոց իշխան Եսայի Աբու-Մուսեի քաջարի զինվորները Քթիշ ամրոցը մոտ մի տարի անառիկ են
պահում: Բուղան Եսայուն առաջարկում է հանձնվել: Քաջարի իշխանը կտրականապես մերժում
է: Բանակցելու պատրվակով նա իր մոտ է կանչում ու ձերբակալում քաջարի զորականին: Վասպուրականում
ապստամբները Գուրգեն Արծրունու գլխավորությամբ ջախջախում և դուրս են մղում արաբներին:
Բուղան այս պարտություններից հետո վերջնականապես
խայտառակվում է, և խալիֆը 855թ. Նրան Հայաստանից հետ է կանչում: Հայոց հզորագույն ապստամբությունը
սասանեց արաբական տիրապետությունը Հայաստանում: 885 թ.ին Աշոտ Բագրատունին հռչակվեց
Հայաստանի թագավոր:
No comments:
Post a Comment