Tuesday, September 9, 2014

Հայերը Վրաստանում )

Վերջերս գնացել էի Վրաստան հանգստանալու: Ամեն ինչին արդեն ուրիշ ձև էի նայում, ուշադրություն էի դարձնում ամեն մանրուքի, այլևս փոքր չեմ, որ ուրախանամ միայն ծովում լողալուցԲոլորս էլ գիտենք, որ ամռանը հայերը Վրաստանում շատ-շատ են լինում: Փորձում էի նմանացնել ու տարբերել ռուսներից ու վրացիներից: Ճիշտն ասած վրացիներին ,որպես ազգ միշտ էլ չեմ սիրել: Ինչ-որ տեղ շատ անխիղճ են ու էգոիստ, իսկ հայերը՝ ինչքանով ես եմ զգացել, սրտաբաց են և մարդուն դեռ չճանաչած միանգամից վազում են օգնության: Երբեմն մտածում եմ, որ այդ ամեն ինչը տպավորություն թողնելու համար է, չէ որ Երևանում ամեն ինչ այդքան էլ այդպես չէ:
Ոնցվոր կասեն ինչ-որ քանակությամբ հայեր ՝
- Վսյոտկի ուրիշ երկրում ենք, ձեզ նորմալ պահեք:
Իրար հետ հանգստանում են, շատ տարբեր նույնիսկ անհամատեղելի բնավորության տեր մարդիկ, իհարկե անմակարդակ ու քյառթու հայերը ամեն տեղ էլ ցույց են տալիս իրենց անմակարդակությունը, բայց լավ է նրանք շատ չեն: Հայերի մեջ շատ եմ սիրում այն, որ ինչ երկրում էլ, որ լինեն չեն մոռանում որ հայ են, և դա կարելի է զգալ անգամ առանց իրենց հետ խոսելու
Թիֆլիսում կա Հավլաբար ՝ հայկական թաղամասը, որտեղ ունեն հյուրանոցներ, խանութներ հին տներ, ճարտարապետությունն էլ հետաքրքիր է ու տարբերվող:

<<Հայերը Վրաստանում>> վերնագրի տակ ամենատպավորիչ հատվածը իհարկե մաքսատանն էր: Այնտեղ բոլորը այնքան են շտապում տուն հասնել, որ առանց զսպելու իրենց անիմաստ խոսելու ու գոռալու անհետաձգելի ցանկությունները ցույց են տալիս իրենց իսկական <<ես>>-երին: Հենց այդտեղ էլ հասկացա, որ <<ոչ հայերն են մի բան, ոչ էլ վրացիները>>, բայց հայերը շատ ավելի զիջող են ու իրար մեջքի կանգնած, իսկ վրացիներն անսիրտ:


Ինձ չլքեց այն փաստը, որ մարդկանց հետ շբվելուց, զպսված լինելուց ու զիջելուց դժվար բան չկա:

No comments:

Post a Comment