Sunday, December 28, 2014

Քամիներ մի թափառեք իմ հոգում...


Դուրս եմ ուզում, այնտեղ որտեղ քամիները միայն ֆիզիկական երևույթներ են: Թե չէ ներսս են  մտել մի քանի քամի ու կողպվել: Վախենում եմ, նրանք ինձ թափանցիկ են սարքում: Անվերջ պտտվում են ոսկորներիս շուրջ, փորձում են փշրել դրանք, իսկ արդյունքում արյունս է ցավում: Կառավարելով արյանս շրջանառությունը, ամբողջը տանում են դեպի վեր: Ահա, մի քիչ էլ և գլուխս կտրաքի: Մոլորվել եմ ժայռերում, արձագանքվում է ամեն բաբախյունը: Եվ անգամ լուցկու վերջին հատիկը վառելուց հետո, ներսումս մի բան ցավում է, բայց դա ջարդված ոսկորների ցավը չէ: Կամաց փչեցի ու մոխրացավ հոգուս վերջին կրակը, զարմնալի է, բայց հանգեցին նաև աստղերը: Մնացի մենակ քամիների հետ, նրանք դեռ վիճում են, ներս ու դուրս անելով, իսկ ես մտածում եմ: Թափառում են անտունների նման և ինձնից հոգի մուրումԻնչպե՞ս տամ, որ գնան, նույնիսկ իմ հոգի ունենալու մեջ եմ կասկածում: Խլեցին ինձնից իմ մուսան, խլեցին ու տարան: Ես տեսնում եմ այդ մի քանի քամիները, այդ ես եմ նրանց համար դարձել թափանցիկ խաղալիք՝ ոչ նրանք: Նոխկալի չարություն են սփռում ամենուր, ու վտարում իրենց ճանապարհին պատահող բոլոր մտքերը: Ուզու՞մ եք, տարե՛ք ինձ եկեղեցի, գուցե այնտեղ չդիմանան և դուրս գան ներսիցս: Սակայն անհարմարությունից ու ճնշումից երևի ես ավելի շուտ դուրս կգամ այնտեղից:
Տվե՛ք իմ մուսսան, պահե՛ք այդ քամիները, դրանք հերթական խոչընդոտներ են:

Ժամանակ անցավքամիներին քշելու հետևանքը դարձան սպիերը

Saturday, December 20, 2014

+1 ..


Ծանր շունչ է կանգնել կոկորդիս, որն արժի մի ամբողջ գիշեր: Գիշերները այսքան սիրելով կասեմ, չեմ թողնի,  որ հաշվարկից ջնջվի ևս մեկը:
Աչքերս միշտ ստիպողաբար փակում էի, դրական տրամադրելով բոլորին, ինձ համար պահելով այդ բացասական ծայրահեղությունները:
Երկու րոպեն, փչացրեց վեց ամսվա հաշվարկը, չեմ կարծում, որ փչացրեց,  այդպես կասեի առաջ, ոչ հիմա:
Հիասթափություններում թվագրվեց + մեկ ու զրոյացրեց ամբողջ հաշվարկը….
 Վերջապես եկավ ձերբազատվելու պահը, ազատվեցի.. դատարկեցի
 Բաց եմ թողնում թիթեռների ազդեցությունը, այս խճանկարը շատ էր երկարում:
 Եթե դավաճանել եմ, ապա ինքս ինձ:
 «Կարևորը հոգևոր դավաճանությունն է, ֆիզիկականը կարևոր չէ» , ասել է ինչ-որ մեկը, շատ լավ ուրեմն դա էլ չի լինի: Դավաճանության համար պետք է առնվազն չհորինված հարաբերություններ: Թյուրիմացությունները հեռու տարե՛ք ինձնից, այս սառնության հետ քշե՛ք, թող գնան..
Ատում եմ , ամբողջությամբ.. շնորհակալ եմ ամեն ինչ տալու և վերցնելու համար նույնպես ..
Ոչինչ, այս անգամ վերջակետը թող դուրս գա պարտականություններիցս, ես իմ բազմակետը շուտվանից եմ դրել …  Բարի Գիշեր ****