Ծանր շունչ է կանգնել կոկորդիս, որն արժի մի ամբողջ գիշեր: Գիշերները այսքան սիրելով կասեմ, չեմ թողնի, որ հաշվարկից ջնջվի ևս մեկը:
Աչքերս միշտ ստիպողաբար փակում էի, դրական տրամադրելով բոլորին, ինձ համար պահելով այդ բացասական ծայրահեղությունները:
Երկու րոպեն, փչացրեց վեց ամսվա հաշվարկը, չեմ կարծում, որ փչացրեց, այդպես կասեի առաջ, ոչ հիմա:
Հիասթափություններում թվագրվեց + մեկ ու զրոյացրեց ամբողջ հաշվարկը….
Հիասթափություններում թվագրվեց + մեկ ու զրոյացրեց ամբողջ հաշվարկը….
Վերջապես
եկավ
ձերբազատվելու
պահը,
ազատվեցի..
դատարկեցի…
Բաց եմ թողնում
թիթեռների
ազդեցությունը,
այս
խճանկարը
շատ
էր
երկարում:
Եթե դավաճանել
եմ,
ապա
ինքս
ինձ:
«Կարևորը հոգևոր դավաճանությունն է, ֆիզիկականը կարևոր չէ» , ասել է ինչ-որ մեկը, շատ լավ ուրեմն դա էլ չի լինի: Դավաճանության համար պետք է առնվազն չհորինված հարաբերություններ: Թյուրիմացությունները հեռու տարե՛ք ինձնից, այս սառնության հետ քշե՛ք, թող գնան..

Ատում եմ , ամբողջությամբ.. շնորհակալ եմ ամեն ինչ տալու և վերցնելու համար նույնպես ..
Ոչինչ, այս անգամ վերջակետը թող դուրս գա պարտականություններիցս, ես իմ բազմակետը
շուտվանից
եմ
դրել
… Բարի Գիշեր ****
No comments:
Post a Comment