Դուրս եմ ուզում, այնտեղ որտեղ քամիները միայն ֆիզիկական երևույթներ են: Թե չէ ներսս են մտել մի քանի քամի ու կողպվել:
Վախենում
եմ,
նրանք
ինձ
թափանցիկ
են
սարքում:
Անվերջ
պտտվում
են
ոսկորներիս
շուրջ,
փորձում
են
փշրել
դրանք,
իսկ
արդյունքում
արյունս
է
ցավում:
Կառավարելով
արյանս
շրջանառությունը,
ամբողջը
տանում
են
դեպի
վեր:
Ահա,
մի
քիչ
էլ
և
գլուխս
կտրաքի:
Մոլորվել
եմ
ժայռերում,
արձագանքվում
է
ամեն
բաբախյունը:
Եվ
անգամ
լուցկու
վերջին
հատիկը
վառելուց
հետո,
ներսումս
մի
բան
ցավում
է,
բայց
դա
ջարդված
ոսկորների
ցավը
չէ:
Կամաց
փչեցի
ու
մոխրացավ
հոգուս
վերջին
կրակը,
զարմնալի
է,
բայց
հանգեցին
նաև
աստղերը:
Մնացի
մենակ
քամիների
հետ,
նրանք
դեռ
վիճում
են,
ներս
ու
դուրս
անելով,
իսկ
ես
մտածում
եմ:
Թափառում
են
անտունների
նման
և
ինձնից
հոգի
մուրում: Ինչպե՞ս տամ, որ գնան, նույնիսկ իմ հոգի ունենալու մեջ եմ կասկածում: Խլեցին ինձնից իմ մուսան, խլեցին ու տարան: Ես տեսնում եմ այդ մի քանի քամիները, այդ ես եմ նրանց համար դարձել թափանցիկ խաղալիք՝ ոչ նրանք: Նոխկալի չարություն են սփռում ամենուր, ու վտարում իրենց ճանապարհին պատահող բոլոր մտքերը: Ուզու՞մ եք, տարե՛ք ինձ եկեղեցի, գուցե այնտեղ չդիմանան և դուրս գան ներսիցս: Սակայն անհարմարությունից ու ճնշումից
երևի
ես
ավելի
շուտ
դուրս
կգամ
այնտեղից:
Տվե՛ք իմ մուսսան, պահե՛ք այդ քամիները, դրանք հերթական խոչընդոտներ են:
Ժամանակ անցավ, քամիներին
քշելու
հետևանքը
դարձան
սպիերը…
No comments:
Post a Comment