Tuesday, March 10, 2015

**














Քայլում են ոտքերը սառը, դառը
Շոյում ասֆալտի փոշին,
Մտքերն են կեղտոտ, թե՞ կոշիկները
Տրորում երեկվա գինին:

Գինուց մնացել է միայն հետևանքը,
Խառնում է մտքերս առ այսօր,
Պատուհանագոգը գրկել է շշերը
Գումարում նոր ցավ ամեն օր:

Լցրե՛ք այդ շշերը, որ խմե՛նք, արբե՛նք
Ծխի մեջ կորեն մարմինները
Ո՞վ է մաքրելու կեղտոտ,
Ստով լցված թյուր մտքերը:

Օրերն անցնում են, չի անցնում ոչինչ
Խելագարվել են նկարները,
Թող պատերը հիշեն ամեն ինչ,
Ու պինդ պահեն խամրած երանգները:

Ոտքերը դեռ շարունակում են,
Ստվերի տակ ստելով շարժվել
Գույները դրանց պահում, ստիպում են
Ներշնչվել ու հանդուրժել:

No comments:

Post a Comment