Saturday, February 6, 2016

"Դուռը"

·       

Մնացինք երկուսով: Նստած  նայում եմ նրան, ու գիտակցում, որ փայտի հոտն ու գույնը այլևս առաջվանը չեն լինի: Ճռռոցով փակվելու պարտականությունը մնաց  ինձ վրա: Մտածեցի, միանգամից հասկացա, որ չպետք է կրկին նման սխալ գործեմ, տեղից էլ ծանր եմմի քիչ էլ մտածեմ ու նրանից ոչինչով չեմ տարբերվի, բայց կարծում եմ երկու քառակուսի, այդքան անկյուն մի սենյակի համար չափից շատ է: Ի պատասխան ցնդող մտքերիս նա ճռռացայս գիշերվա վերջին նոտան էր: Վատը նրանում է, որ ի սկզբանէ շատ եմ բացել- փակել , տանջել ու կեղտոտել մթնոլորտը այն մարդկանցով, որ օձի նման որքան գրավիչ , երկու այդքան թունավոր են եղել: Նրանցից յուրաքանչյուրի քաղաքականությունը  ևս մի մեխ էր պոկում արհամարհանքով շպրտում ու շատացնում ճռռոցը: Մի օր  այնպես ստացվեց, որ ինքս մնացի հակառակ կողմում, գիտեմ, տարօրինակ է հնչում , բայց պատճառն այն էր, որ միայն ինձ համար էր սենյակում մութ, ամեն ինչ  չափից դուրս ձգող ու հավերժական էր թվում, մինչև ոտքերիս տակ զգացի սառը ասֆալտանման մի բան, որ գոյություն ուներ միայն ներսիս փողոցում: Ախր նա ինձ զգուշացնում էր...
·         Ցավաց, զգացի ինչպես մեկը ուժեղ հարվածեց, մի քանի րոպե անց հասկացա, որ սա մենամարտ է: Ես ունեմ միայն նրան, նա ամենաշատը ուզում է դատարկել սենյակն ու փոխել օդի գորշությունը, ու ես կանեմ դա: Ճիշտ չեմ ընկալել այսքան ժամանակ, չեմ հասկացել, որ ինքս եմ սենյակին ու նրան հաղորդել այս տեսքը: Այստեղ գեռակշռող է դարձել փոշին, իսկ առաստաղը շոշափելու դեպքում, կարող է և թթվածնի հանդիպես:
·         Զգում եմ ինչպես են թոքերս ցավում, այդ փոշուց ու կեղծիքից: Սենյակի համար դարձել եմ թափանցիկ երևույթ, ու ամեն անցուդարձը նոր սպի է դառնում արդեն մաշված զգացմունքներիս վրա: Այլևս չեմ կարողանում կառավարել նրան, ձեռքերս դողում են, իսկ ոտքերով դժվար կարողանամ օգնել, տեղից էլ մի անգամ երկու ոտքով կանգնեցի ճահճի մեջ ու սիրտս բացեցիդրա համար էլ այսօր նրա վրա մի մեխ է մնացել, որն իր անկյունում նստած սպասում է:

·         Նա... վախենում եմ շուտ գա այն օրը, որ ես կլքեմ նրան, մինչև կյանքի վերջ լուսնի պես միայնակ կմնա սխալներիս պատճառով: Այդ ժամանակ հողի տակ մի անծանոթ դուռ կբացվի, որի մեջ իմ հին դուռը կլինի կիսաբաց:

No comments:

Post a Comment