Saturday, February 6, 2016

* * *

Գիշեր  ա, մութ չի, ժամն արդեն հինգն ա ու ես խմում եմ կեսօրից մնացած սուրճս: Շուտով  հետ հաշվարկ կկատարեն թվերն ու ինչքան էլ հաճելի ա ծիտիկների ձայների տակ, բաց պատուհանի կողքին նստելն ու հետևելը, ոնց ա լույսը բացվում, մեկ ա չեմ սիրում էտ անտեր առավոտները: Ժամին չեմ նայում, դեռ կեսգիշեր  էր, երբ ինձ թվում էր քնած եմ մնացել փողոցին  հետևելուց: 
Գիշերը թողնում ա հանգիստ մոխրանալ, իսկ առավոտ  մոխիրը շտապ թաքցնել ա պետք: Արագ.. շատ արագ ա անցնում ես ամեն ինչը: Փոքրիկ տղան շուտվանից էր հավաքել մոխիրը գրպաններում ու երկնաքերի տանիքին նստած ներկապնակից  գույներ է կաթացնում: Տանիքն ուրիշ մոլորակ է, որտեղից թափվող գույները հարաբերվելով երկրի մարդկանց գորշ դեմքերի հետ, դառնում են սպիտակ ու թաթախվում ամպերի մեջ: Կաթ- կաթ .. ահա պատճառը, թե ինչու է առավոտը լուսանում, որ նորից ու նորից երևան՝ խանութի աշխատողների՝ արևածաղիկ չռթող դժգոհ դեմքերն ու դրսում նվագող պապիկի հրճվանքը՝ չնայած  գլխարկի  թեթևությանը: ՛՛Ինչպե՞ս են նրանք համաձայնվել ապրել միասին նույն մոլորակում՛՛, մտածում էր տղան, ոտքերն արագ թափահարելով օդում: Մի քանի րոպե հետո, լսվեց մեկի գոռոցը՝ ներքևից: Անծանոթը կկարծեր թե տղայի կոշիկն ընկավ մեկի գլխին, իսկ ես գիտեմ, որ նա միշտ ոտաբոբիկ է: Երազամոլները սիրում են աշխարհը չափել սեփական մաշկով՝ առանց կոշիկների: Ես գուլպաներով եմ սիրում, տեսնես դա ինչի՞ հետ ա ասոցացվում:
Այդ ժամերին տղան միշտ նստում էր այնտեղ, մի ձեռքում փուչիկը, մյուսում՝ ներկապնակը բռնելով: Չէր նկատել, որ ձեռքը թեք է պահել և ներկերի վերջին կաթիլներն ամբողջովին ծարավեցրել էին ներկապնակը: Խառնաշփոթից բաց թողեց փուչիկը:
Փողոցում՝ հենց մեջտեղում նստած աղջիկը նկատեց ինչպես են իր ծխի օղակները դառնում մանուշակագույն, և անմիջապես ոտնատակ տվեց լքված տարածքը այն տղան, ով չստացավ այն, ինչի համար եկել էր:
Իրականում, ինչքան մեծ ազդեցություն ունեն այս երևույթները մեր կյանքում, իսկ տղան... նա պարզապես առանց կամքի իր ակնոցները դրեց աչքերին, որպեսզի մի պահ տեսնի թե ինչ են շնչում դրսում վազվզող փոքրիկ մարդուկները, էհ ներողություն, միջատները: Այդ ՛՛մարդուկներն՛՛ այսօր ամենևին էլ թթվածինը չի, որ շնչում են
:

No comments:

Post a Comment