- Ե՞րբ ես ծիծաղում
գրեթե միշտ - Ի՞նչ է ծիծաղը
ներսումդ կատարվողը արտահայտելու ձև կամ ուղղակի ջրիկություն - Ե՞րբ է ծիծաղը նյարդայնացնում
Նայած ով է ծիծաղում - Ե՞րբ հասկանում ես, որ դիմացինիդ ծիծաղը կեղծ է
Ես էլ եմ կեղծավոր ծիծաղում - Եթե չծիծաղես, ինչ կանես․․․
Ուղղակի չեմ կարող չծիծաղել - Ծիծաղում եմ, որովհետև․․․
սիրում եմ երբ ինձ ուրախ զգալ - Սիրո՞մ ես ծիծաղող մարդկանց
շատ եմ սիրում - Ծիծաղը վախեցնում է, որովհետև․․․
Ինչ-որ չափով միայն քմծիծաղը, իսկ դա այդքան էլ վախ չէ ինձ համար
- Մեկ- երկու նախադասությամբ սահմանիր ծիծաղ հասկացությունը քո ընկալմամբ։
Ծիծղաը ինձ համար, նույնիսկ կեղծավոր, շատ հաճելի զգացում է, որով կարողանում եմ ազատվել ներսումս կուտակվածից, որից չեմ կարողանում ազատվել լացելով:
- Համացանցից դուրս գրիր, թարգմանիր ծիծաղի վերաբերյալ հայտնիների՝ քեզ հետաքրքիր թվացող 3-4 ասույթ։
Խելացիների վրա ծիծաղելը, հիմարների առավելությունն է:
շ - Մտորիր տրված մտքերից քո նախընտրած երկուսի շուրջ․
- Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:
- Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օր սուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռել մեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու:
- Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:
- Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմա չի կարողանում մի փոքր քրքջալ:
- Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու:
- Քննարկման համար
- Ինչո՞ւ էր ուսուցչուհին ստիպում, պարտադրում, որ տղան ծիծաղի։
- Ինչո՞ւ էր տղան այդպես նյարդայնանում, հուզվում ծիծաղելու այդ առաջարկից։
- Ի՞նչ սովորեց տղան այս միջադեպից կամ սովորե՞ց արդյոք։
- Առանձնացրեք ստեղծագործության՝ ձեր կարծիքով ամենաուժեղ հատվածը։
- Թեմաներ գրավոր մտորման համար (ընտրեք տրված թեմաներից մեկը կամ առաջարկեք ինքներդ)․
- Լաց և ծիծաղ՝ անբաժանելի հակադրություններ
- Ծիծաղում եմ, որովհետև ապրում եմ
- Նրա դժոխային ծիծաղը
- Իմ ծիծաղն իմ բողոքն է։
- Լրացուցիչ աշխատանք․ հետազոտություն
- Ծիծաղ երևույթն Աստվածաշնչում
- Ծիծաղող կերպարները միջնադարյան կտավներում ու գրական ստեղծագործություններում։
No comments:
Post a Comment