Երբ սկսում
ես ինչ-որ բան կարդալ տրամադրված լինելով, որ չես հասկանա, վերջում այն ոչինչ չի տալիս: Սակայն այս անգամ փորձեցի չալարել
և մտածել<<Հարդագողի ճամփորդներ>>-ի շուրջ: Իրականում կարդալն ավելի
հեշտ է, մտածելն է դժվար։ Ստեղծագործությունը ընդհանրացում է երազանքներ իմասին: Խորը
մտածելու դեպքում կարելի է ասել, որ մեր ողջ կյանքը երազանք է: Միշտ տենչում ենք ինչ-որ
կոնկրետ բանի, իսկ կհասնենք, թե ոչ՝պարզ չէ: Բոլորիս երազանքները տարբեր են, բայց հասկացա,
որ դրանց մեջ կա մի նմանություն՝ օտարների, հարազատների արհամարհանքը և քննադատումը
մեր այն երազանքների նկատմամբ, որոնք իրենց համար անհասկանալի են՝ ոչ շաբլոն: Կան մարդիկ
ովքեր միայն երազում են ու այդ երազանքները միշտ էլ երազանք են մնում: Իսկ ինչու Չարենցը
մենակ չէ իր երազանքների ճանապարհին: Կարծում եմ յուրաքանչյուրս էլ ունենք ինչ-որ մեկի
մշտական աջակցության կարիքը․ առանց ում նպատակակետին
հասնելը միանգամայն դժվար է: Ինքս դեռ չեմ կողմնորոշվել ում հետ կուզենամ անցնել իմ
հարդագողի այս ճամփան: Երբ հասնում են ծերության արդեն երազելու
տեղ չի լինում: Այդ ժամանակ ապրում են միայն անցյալի հիշողություններով:

No comments:
Post a Comment