Այս տարի մեր սեպտեմբերի մեկը շատ լավ անցկացրինք: Գնացինք Արագածը բարձրանալու: Սկզբից դժվար էր բոլորս շնչակտուր էինք լինում, սակայն հետո արագ բարձրանում էինք: Շատ ցուրտ էր, տեղ-տեղ նաև ձյուն կար, սակայն մենք համապատասխան էինք հագնված: Մեր նորեկներից շատերն էին եկել այս ճամփորդոթյանը և ինձ թվում է դա շատ լավ սկիզբ էր: Երբ հասանք գագաթին Տիար Գևորգը փակում էր բոլորիս աչքերը կանգնեցնում եզրին և բացում: Չեմ կարող նկարագրել բոլորի արձագանքը, որոհետև իսկապես հրաշալի էր: Մենք նայում էինք չորս գագաթների միջև գտնվող խառնարանին: Երբ տեսանք, հասկացանք, որ իզուր չենք բարձրացել: Ներքևում գտնվում էր Քարի լիճը:
No comments:
Post a Comment