Wednesday, September 4, 2013

RocK x_X


 
 

Այս մի բառը իր մեջ այնքան բան է պարունակում, որ ոչ ոք չի էլ կարղ պատկերացնել: Չեմ կարող նկարագրել թե ինչ եմ զգում ռոկ լսելուց: Մարմնովս դող է անցնում, ուղղակի փշաքավում եմ կիթառի ու հարվածային գործիքների ձայներից: Ռոկ լսելուց երբ աչքերս փակում եմ լրիվ կտրվում եմ այս աշխարհից, ինձ թվում է ես այնտեղ եմ որտեղ երազում եմ լինել: Ռոկ կարող եմ լսել ժամերով ու հավատացեք չեմ հոգնի: Այն իմ ընկերն է և տխուր և ուրախ և նյարդայնացած պահերին: Միշտ օգնում ու հանգստացնում է: Կարող եմ հանգիստ լացել ռակի տակ և բարձր ծիծաղալ նույնպես: Ուղիղ մի տարի առաջ տանել չէի կարողանում, սակայն երբ հասկացա, արդեն չեմ կարողանում դուրս գալ այդ աշխարհից: Բոլոր ռոկ լսողների մտածելակերպը ուրիշ է և դա զգացվում է: Շատ եմ սիրում և լսում՝ Rammstein, Nirvana, Skillet, Slipknot, BMTH, Black Veil Brides, Asking Alexandria  Beatles, Kiss, Guns N Roses,Slayer, SOAD, Metallica, Pink Flօyd, Led Zeppelin և այլն: Այն վայրկյանները որ ես նրանց հետ եմ ոչինչով չեմ փոխարինի: Չհասկացողները ասում են, որ անկապ գոռում են ռոկեռները, բայց եթե բառեռը հասկանան ու մտնեն այդ աշխարհ հաստատ նրանց կարծիքը կփոխվի: Իմ կարծիքով ռոկը զարգացնում է մարդու ճաշակը և ինտելլեկտը: Իմ մտքերի, դառը իրականության, մասին մոռանալու միակ միջոցը ՌՈԿն է, որտեղ մենակ երազում եմ: 

No comments:

Post a Comment