Saturday, September 28, 2013

Աշնանային հավաքի երրորդ օր

Այսօր Աշնանային հավաքի երրորդ օրն էր: Այսօր կրթահամալիրի սովորողների և դասավանդողների
տարբեր խմբեր ուղևորվեցին արտագնա կլոր սեղանների հանրապետության տարբեր մարզեր և դպրոցներ: Մեր խումբը կազմված էր չորս մասից՝ Միջին դպրոց, Ավագ դպրոց-վարժարան
Էկո-հայրենագիտական ակումբ և Քոլեջ արհեստների դպրոց: Բավականին տարբեր, բայց միաժամանակ
հետաքրքիր խմբով էինք:Ուղևորվեցինք Մեծամորի ավագ դպրոց: Կլոր սեղանին   ներկայացրեցինք տարբեր նախագծեր, որոնք իրականացնում ենք մեր կրթահամալիրում: Էկոակումբի սովորողները խոսեցին հանրակրթական էկոտուր ստուգատեսից, Հասմիկ Ղազարյանը պատմեց նախագծային ուսուցումից, Նարեկը Դիջիթեքից: Մեծամորի դպրոցականները հարցեր էին ուղղում մեզ,նրանց հետաքրքիր էր, թե ինչպես կարելի է համակարգչով մաթեմատիկա սովորել, դե մենք էլ պատմեցինք: Ճիշտ է նրանց համար մի քիչ խորթ էր, բայց հույսով ենք, որ երբ նրանք այցելեն մեր կրթահամալիր և տեսնեն այդ ամենը դա նրանց համար էլ սովորական կդառնա: Ներկայացրեցինք նաև մեր քոլեջը և արհեստագործական դպրոցի մասնագիտացված բաժինները: Նրանց ամեն ինչ հետաքրքրեց: Ասացին, որ մյուս տարի այնպես կանեն, որ այդ դպրոցում էլ լինեն նոթբուքեր ու սկսեն սովորել դրանցով: Նաև եկող տարի այդ դպրոցը ավելի կբարելավվի և կամաց-կամաց կնմանվի մերինին:Այսպես ամփոփելով կլոր սեղանը ուղևորվեցինք դեպի Սարդարապատ: Այնտեղ խմբի մի մասը մտավ թանգարան: Հետո որոշեցինք գնալ Ակնա լիճը տեսնել նոր վերադառնալ դպրոց: Գեղեցիկ տեսարան էր, ջուրը կանաչ էր, բոլորիս տրմադրությունն էլ շատ բարձր էր: Ամբողջ ճանապարհին երգում ու պարում էինք, և բոլորով ծիծաղում: Վերջում չհասկացանք ինչից, բայց իսկապես հոգնել էինք..և վերջապես հասանք դպրոց:

Կարծես թե այսքանը...











No comments:

Post a Comment