Մարդիկ ինչու՞ եք այդքան թույլ, բոլորը ուզում են ապրել, չհասկանալով, որ ապրել կարող է միայն ուժեղը: Ասում եք թե վախենում եք մահից, պարզապես ցնդաբանություն է, մարդ չի կարող
վախենալ
մի
բանից,
ինչի
հետ
երբեք
չի
առնչվել:
Չեմ
հերքում,
դուք
վախենում
եք,
սարսափով
եք
մոտենում
այն
մտքին,
որ
կարող
եք
մեռնել,
այդպես
էլ
չիմանալով
ապրելու
համը:
Սխալվում
եք,
եթե
կարծում
եք,
որ
ինչ-որ մեկը այդ համը պարզապես
դնելու
է
ձեր
բերանը:
Այն
կհալվի
ուրիշի
կոկորդում,
մինչ
դուք
կկառչեք
ժամացույցի
սլաքներից:
Ոչ
ոք
չի
ստացել
պարտականություն
՝օգնելու
բոլորին
ապրել:
Պատուհաններ, թափանցիկ են, թվում է թե ինչ տեսնում ես իրականություն է, բայց ամեն մի պատուհան
իր
հերթին
մի
մեծ
հայելի
է,
որի
մի
կողմում
անդադար
աղմուկ
է,
դիմակահանդես
են
անում
ստոր
կյանքամոլները...
Փոշի, մի՞թե այն մաքրելուց հավերժ կանհայտանա, ոչ՛այն կգա, նորից կլցվի, ինչպես մահացած մարդու փոխարեն նորն է ծնվում: Ամեն ինչ շղթայված է, իսկական բանտը հենց աշխարհն է:
Ենթագիտակցությունս է ստիպում լինել այսքան անտարբեր, չլսել խոսացող դիմակներին:
Եկեք երգե՜նք... ու՞մ համար, ինքներս մե՞ր, մեզնից բացի ո՞վ է հասկանում մեր ներսի աշխարհը, այն արդեն արմատակալվել է ու թաղվել
հնչյունների
հեռավոր
սենյակում:
Յուրաքանչյուրս
էլ
մի
նոտա
ենք,
որոնք
չեն
կարողանում
գտնել
իրենց
ճիշտ
տողը:
Սուլում
են
նոտաները,
լսում
եմ,
ես
էլ
եմ սուլում, քո չլսելու մեջ մեղավորությունն իմը չէ: Նրանց
առաքելությունն
է
կատարել
երաժշտությունը
տպավորիչ,
գեղեցիկ
ու
հեռանալ:
Ո՞րն
է
քո
առաքելությունը,
ապրե՞լ
գեղեցիկ,
չէի
զարմանա
այդ
պատասխանը
լսելիս:
Ընկալեցի
այդ
գեղեցիկը՝
չապրելն
է,
ճիշտ
չե՞մ:
Դուք
կզղչաք,
որ
տարիքում
էլ
լինի,
կզղչաք,
որ
չեք
ապրել:
Գնացե՜ք, բաց եմ թողնում ձեզ մարդիկ, մի ապրեք, թող այդ համը հենց իմ կոկորդում հալվի:
Ես ուզում եմ չմրսել, բայց արհեստական տաքության կարիքը բնավ չեմ զգում:
Ամեն երևացող աստղի հետ, թվում է թե շուտով, մի քիչ էլ և իմ էգոն կպայթի, վերածվելով աստղային փոշու, որը փչում է յուրաքանչյուրը:
Թվում է թե սիրտս տրորում են, ցավից շնչահեղձ լինելուց, արյունը հոսում է ձեռքերիցս:
Այդ ձայնը կարծես կայարանի աղմուկ լինի, իրեն կապել է ոտքերիս և քաշում դեպի ցեխոտ գետինը: Փորձում եմ ետ քաշվել, սպիերը մնում են..
Աչքերը ոչինչ բաց չեն թողնում: Հազարավոր ճաղերի և փականների ներսից, կգտնեն հետևելու ճանապարհը, որով քայլելով մի օր կնկնեն այդ վարդագույն շենքի կտուրից, կջարդվեն գետնին և պատուհանների փոշին հենց նրանց
վրա
է,
որ
պետք
է
թափվի,
իսկ
սովորություն
դարձած
արհեստական
արևը
կվառի
այդ
փոշին
մինչև
վերջին
հատիկը:
Միայն
հնչյունները
չեն
վառվի,
նրանք
ինչպես
միշտ
լռության
ձայնով
կկատարեն
իրենց
ոգեշնչող
ստեղծագործությունը
և
կհասցնեն
աշխարհն
իր
վերջին
կայարանին՝
որտեղ
անապատ
է...
չէ՛ արդեն անապատն էլ չկա, այն էլ է փոշիացել ու վառվել, վերջին հատիկները ճանկել են օազիսի հնչյունները, որոնք մեր կյանքի կեղծ արևներն
են: