Wednesday, January 29, 2014

Աշխարհագրություն

Ինչու է առաջացել «Աշխարհագրություն» գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն:

Իմ կարծիքով այս գիտությունը առաջացել է, որպեսզի մարդիկ ուսումնասիրեն և հասկանան թե որտեղ են ապրում, ինչերով են շրջապատված, ինչ վտանգներ են նրանց սպառնում և այլն:
Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել «Աշխարհագրության» Հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշաված օրինակները հիմնավորել:

Բնական
Հասարակական
Մաթեմատիկա – կապ ունի աշխարհագրության հետ քանի որ անհրաժեշտ է տարբեր չափումներ անցկացնելու, քարտեզներ պատրաստելու համար:
Լեզուները անհրաժեշտ են բոլոր ոլորտներում և աշխարհագրությունը բացառություն չէ: Առանց լեզուների շատերին հասանելի չէին լինի աշխարհագրական տվյալները:
Ֆիզիկայի շնորհիվ կարողանում են չափել երկրագնդի վրա գոյություն ունեցող տարբեր ուժեր: Տարբեր ֆիզիկոսների օրենքների շնորհիվ է, որ շատ աշխարհագրական երևույթ հայտնաբերողները կարողացել են ճշգրիտ նշել դրա տվյալները: Օրինակ՝ չափել գետերի ջրի հոսանքի ուժը, ջրվեժների և այլն:
Չկա այնպիսի բան, որ փիլիսոփայությունը չուսումնասիրի, այդ պատճառով էլ կապ ունի:
Քիմիական բոլոր տարերը գտնվել են երկրի ընդերքից երկար փնտրումներից հետո և եթե դրանք փնտրող մարդիկ գոնե ինչ որ չափով աշխարհագրություն չիմանային չէին կարողանա գտնել: Քանի որ ամեն մի տարր ինչ որ պատճառով է գտնվել հենց այդ վայրում: Իսկ եթե ոչ մարդիկ, ապա աշխարհագրական ուժերն էին երկրի երես բերելու դրանք:
Աշխարհաքաղաքականությունը կապ ունի տվյալ շրջանի տեղանքի, տարբեր երկրների հետաքրքրությունների հետ, այսինքն աշխարհագրության:
Կենսաբանությունը կապված է աշխարհագրության հետ, որովհետև մարդուն, կենդանական ու բուսական աշխարհը, որը այն ուսումնասիրում է  ավելի կոնկրետ տեղեկություններ է տալիս աշխարհագրությանը:
Սոցիոլոգիան ուսումնասիրում է սոցիալական շերտերը, ուստի այն չի կարող լինել առանց երկրների հետ կապ ունենալու: Այսինքն այն կապված է աշպարհագրության հետ:
Երկրաբանությունը ուսումնասիրում է երկրի ընդերքը:
Հնագիտություն- կատարում են պեղումներ ու շատ բաներ հայտնաբերում:

 Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները: Նշեք կոնկրետ մի քանի օրինակ:

Ճանապարհորդություն, բեռների փոխադրում, առևտրի կազմակերպում և այլն:

Սևակ մտորում․․

http://msargsyan.wordpress.com/2014/01/28/%D5%BD%D6%87%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80-%D5%B7%D5%A1%D6%80%D6%84%D5%AB%D6%81-i/

2. Պարույր Սևակի տգեղ կնոջ վերաբերյալ մտորումը կարդալուց հետո կասեմ, որ տեքստի միայն վերնագիրը կամ վերջին հատվածը կարդալը բավական կլիներ միտքը հասկանալու համար: Կարծում եմ՝ սերը կապ չունի տգեղի կամ գեղեցիկի հետ՝ բուռն սերը մարդուց է կախված: Միգուցե առաջին հայացքից բոլորն արտաքինին են սիրահարվում, սակայն մարդուն ճանաչելով կամ սիրում են նրան (ոչ թե արտաքինը) կամ հիասթափվում նրա էությունից: Իհարկե, առաջին ազդակը միշտ լինում է արտաքինի վրա, սակայն եթե մարդ սկսում է լուրջ վերաբերվել այդ զգացունքին, նրա համար կարևոր են դառնում ուրիշ բաներ, որոնք շատ ավելի կարևոր են:

3. Հիմնականում օգտվում եմ անգլերեն-հայերեն բառարաններից: Բառարաններից սիրում եմ օգտվել գրքային տարբերակով: Երբեմն բառեր եմ նայում նաև հայերեն բացատրական բառարանում: Անգլերեն-հայերեն բառարանից վերջին նայածս բառերն են.
remedy-բուժում
surgery-վիրահատություն
rash-կարմիր ցան
numb-թմրած
queue-հերթ

4. Հայերեն բացատրական բառարանից տաս բառ, որոնք երբևէ չէի լսել՝
դաբաղել- հարել
աբով- նպատակով
ակլատիզ-
 Երևակայական հրեշ, որով վախեցնում են երեխաներին: 2. ած. փբխ. Շատ նիհար, ոսկորն ու կաշին մնացած:
աբեթ- հնացած, այրած կտավից, բամբակաթելից կամ այլ նյութից պատրաստված դյուրավառ նյութ:
նագակ- Պտտվող թմբուկով յուրահատուկ տիպի ատրճանակ:
հեսան- Մրրաքարերի կարգին պատկանող կարծր քար, որ օգտագործում են գործիքների բերանը սրելու համար, խարտ, սրոց:
գեբբռիկանման- ցող, դերբուկի նման:
լոա- հմտություն: Հերոսի կերպար, որը պատկերված Է վրձինով:

5. Վանահայր, կրոնահայր- աբբահայր
անաղմուկ- անբարբառ, անմռունչ
շիկակարկիր- աշխետ
հովանավոր, պաշտպան- ապավեն
հոգնածություն- խոնջանք
թաթախվել, հագենալ- տոգորվել


6. Աշոտ անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը: Նաև նշանակում է ահեղ:
Վերոնիկա լատիներենով նշանակում է իրական սրբապատկեր: Վեռա- հավատք: 

Monday, January 27, 2014

Just )) miss u :*


What it was, even I can’t understand. Just came day, when I noticed things, which were limpid before. Distance.. I’ve never sink deeper in this words meaning. But today I even hate it. I can’t explain how difficult is realizing ability of seeing you and the same time disability of it. It’s wondering how it could happen in this small city. Just a few hours later you’ll be far from here, but I didn’t see you. Thought, that I don’t know when I’ll be able to see your attractive smile again, is forcing my eyes to cover with tears. Someone who read this, will think that it’s a stupid story of love. No. It’s just a friendship. Till this day, I’ve never noticed loving you so much. When I hear your voice coming from a distance, I miss more n’ more. Remembering that a few hours ago were you’ll be, I want to strangle you with joy and envy. I wish someday we’ll be able to be there together. I’m looking forward to that time, when you’ll appear mounths or years ago, n’ I’ll try to recognize you again.

Թե ինչ էր սա, ինքս էլ չեմ կարողանում տեղը բերել: Պարզապես եկավ այն օրը, երբ նկատեցի բաներ, որոնք առաջ թափանցիկ էին: Հեռավորություն… այս բառի իմաստի մեջ երբեք չէի խորացել, իսկ այսօր նույնիսկ զզվեցի դրանից: Չեմ կարող նկարագրել, որքան անտանելի էր գիտակցելը, որ կարող եմ տեսնել քեզ վերջին անգամ, բայց միևնույն ժամանակ չեմ կարող: Զարմանալի է այս փոքր քաղաքում ինչպես կարող էր ստացվել այսպես: Ընդամենը հաշված ժամեր անց կլինես շատ հեռու, բայց քեզ չտեսա.. Այն միքտը, որ չգիտեմ մեկ էլ երբ կտեսնեմ քո այդ գրավիչ ժպիտը աչքերիս ստիպում է պատվել արցունքով: Ինչ որ մեկը կարդալուց կմտածի թե սա ինչ որ հիմար սիրո պատմություն է, որը տեղի է ունենում ինչ որ տղայի ու իմ միջև: Ոչ: Նրանք կսխալվեն: Սա ուղղակի ընկերություն է: Մինչ այս օրը ես չէի զգացել, որ այսքան շատ եմ քեզ սիրում: Երևի միշտ է այդպես: Ու հիմա ձայնդ հեռվից լսելուց ավելի շատ եմ կարոտում: Հիշելով թե ժամեր հետո դու որտեղ կլինես ուրախությունից ու նախանձից ուզում եմ խեղդել քեզ: Երնեկ մի օր միասին լինենք այնտեղ: Անհամբեր սպասում եմ այն պահին երբ ամիսներ կամ տարիներ անց դու կրկին կհայտնվես ու ես նորից կփորձեմ ճանաչել քեզ:

Monday, January 20, 2014

Գաբրիել Գարսիա Մարկես աֆորիզմներ




     Ժամանակ մի ծախսիր այն մարդու վրա, ով չի ցանկանում այն անցկացնել քո հետ:

     Սովորիր գնահատել նրան ով առանց քեզ չի կարող, և մի ընկիր նրա հետեվից ով առանց քեզ երջանիկ է:

      Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք ովքեր արժանի են, չեն ստիպում քեզ լացել:

      Երբեք մի դադարի ծիծաղել, նույնիսկ եթե տխուր ես: Ինչ որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:

       Եթե դու ինչ որ բան սիրում ես- բաց թող: Եթե այն քոնն է- կվերադառնա:

       Ջանքեր մի գործադրիր, ամենալավը միշտ գալիս է անսպասելիորեն:

       Եթե մի օր դու ոչ ոքի չցանկանաս լսել, զանգիր ինձ, խոստանում եմ ես կլռեմ:

1.    Ես սիրում եմ քեզ ոչ թե նրա համար թե ով ես դու, այլ նրա համար թե ով եմ ես երբ քո հետ եմ:
2.    Իսկական ընկերը նա է, ով քո ձեռքը բռնելով կզգա քո սիրտը:

3.    Ամենավատ ձևը տխրել ինչ որ մեկի համար, դա լինելն էնրա հետ և հասկանալը, որ նա երբեք քոնը չի լինի:

4.    Միայն նրա համար, որ ինչ որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես ուզում ես, չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ սրտով:

5.    Միգուցե այս աշխարհում դու ընդամենը մարդ ես, սակայն ինչ որ մեկի համար ամբողջ աշխարհ:

6.    Մի լացիր, որովհետև դաանցել է: Ժպտա քանի որ եղել է:

7.    Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կցավեցնեն քեզ: Պետք է շարունակել մարդկանց հավատալը, ուղղակի մի փոքր զգուշանալով:

8.    Ընկերության մեջ ապրած մի վայրկյանը, թանկ է ամբողջ կյանքից:

9.    Քանի որ կիրակի էր, և անձրևը համարյա դադարում էրես կարծեցի, որ լավ կլինի մի փունջ վարդ տանել իմ գերեզմանին:

10.  Կյանքի յուրաքանչյուր վայրկյան՝ հնարավորություն է:

11.  Ամբողջ աշխարհը ուզում է ապրել լեռներում, չհասկանալով, որ հաճույքը այն է թե մենք ինչպես ենք բարձրանում դրանք:

12.  Հոգու սերը՝ գոտկատեղն է և դրանից վերև: Մարմնի սերը՝ գոտկատեղը և դրանից ներքև:

13. Փողը հիշողություն է սատանայի մասին:

14. Չկա յանպիսի դեղորայք, որ կարողանա բուժել այն , ինչը կարող է բուժել երջանկությունը:

15. Մահը դառն է լինում երբ այն չի լինում սիրուց:
Աղբյուրը՝ http://www.inpearls.ru/author/234/3