1. Ի՞նչպիսի էկոլոգիական խնդիրներ են առավել ակտուալ Հ.Հ-ում:
Կանաչի պակասը աղբը, պոչամբարները, ՋՐԵԿ-ների կառուցումը, որի պատճառով ժամանակի ընթացքում գետերը դառնում են անհոս, աղտոտված ու սակավաջուր: Օրինակ՝ Խաչենագետը, Մարցա գետը, Արգիճին: Հանքարթյունաբերությունն է արագորեն առաջ շարժվում, որի հետևանքները այդքան էլ լավ չեն:
2. Որպես Երևանի բնակիչ, ո՞ր էկոլոգիական խնդիրներին ենք առավել շատ բախվում:
Իմ կարծիքով էկոլոգիական մեծ խնդիր է աղբը, որին շատ հեշտ է հանդիպել Երևանում ՝ շենքերի առջև, խանութների կողքերում, որը և տհաճ է և շատ տգեղ: Իմ կարծիքով եթե մարդ երկար ժամանակ շփում ունենա այն միավայրում, որը շրջապատված է աղբի կույտերով, կարող է վատ ազդել նրա առողջության վրա: Էկոլոգիական ֆիլմեր նայելուց հետո ավելի լավ սկսեցի հասկանալ թե ինչն է ազդում մարդու առողջության վրա: Փոշու պատճառով առաջանում է ասթմա շնչառական հիվանդությունը:
3. Արդյո՞ք էկոլոգիական խնդիրները և մարդու առողջությունը փոխկապակցված են:
Բնության ու մարդու փոխհարաբերությունն շատ մեծ են ուստի ինձ թվում է այն չի կարող չազդել մարդո առողջության վրա: Եթե առաջացել է ինչ որ էկոլոգիական խնդիր անպայման չի, որ միանգամից վատ ազդի մարդու վրա, դա լինում է ժամանակի ընթացքում, եթե այդ խնդիրը այդպես էլ չի լուծվում: Բոլորն էլ ուզում են ապրել մաքուր միջավայրում, շնչել կանաչի հոտը, սակայն շատ քչերն են ջանք թափում դրա համար:
4. Որպես ավագ դպրոցի սովորող ովքեր անցնում են էկոլոգիա առարկան, ինչպե՞ս կարող ենք ազդել կրտսեր դպրոցի սովորողների վրա ավելի էկոկիրթ լինելու համար:
Քանի որ կրտսեր դպրոցի երեխաները ավելի հասկացող են քան շատ մեծ մարդիկ, նրանց հասկացնելը ավելի հեշտ կլինի, որ աղբը ամեն տեղ չթափեն, տնկեն ծառեր, ծաղիկներ: Ուղղակի նախագծեր է պետք նախաձեռնել և նրանք հաստատ կնկալեն:
No comments:
Post a Comment