Ի՞նչ եմ զգում հիմա, այս հարցի պատասխանը կարող եմ ստանալ ներսումս շատ խորը թաղված արկղում, որը պարզապես դատարկություն է: Միևնույնն
է
դարձել
ամեն
ինչ,
ներսումս
մնացել
են
միայն
ոսկորներն
ու
օրգանները,
որոնց
հարվածելուց
բարձր
ձայն
է
գալիս,
սակայն
դա
հիմարությունը
չէ,
այլ
դատարկության
հետքերն
են:
Այնքան
հանգիստ
է,
երբ
մտածելու
ոչինչ
չունես,
երբ
կարող
ես
ամեն
վայրկայն
անել
այն
ինչ
մտքովդ
կանցնի,
սիրում
եմ
այդպիսի
մարդկանց:
Ճիշտ
է
անցյալը
ամենուր
է,
իսկ
ապագան
մենք
ենք
փնտրում,
բայց
միևնույնն
է
պետք
է
ապրել
ներկայով:
Վերջերս
եմ
հասկացել,
որ
ինձ
հոգեհարազատ
է:
Ամեն
ինչ
սրտին
մոտիկ
ընդունելով
ոչինչի
չենք
հասնի,
ես
ուրախ
եմ
յուրաքանչյուր
վայրկյան,
որ
ապրում
եմ:
Աննկարագրելի
շատ
եմ
սիրում
ապրել,
և
երբ
մարդկանցից
լսում
եմ,
որ
ուզում
են
մեռնել
կարծում
եմ
թե
նրանք
խորը
մտածելու
ունակություն
չունեն:
Կուզենայի
մեռնել
ոչ
թե
կյանքից
հոգնելու
կամ
ապրելը
դադարեցնելու
նպատակով,
զուտ
հետաքրքրության
համար
թե
ինչ
է
հետո…
Անսիրտ
լինելը
շատ
առավելություններ
ունի,
ով
ինչ
անի
կամ
չանի
մեկ
է
քո
համար,
ապրում
ես
վայրկյաններով
ու
ուրախությամբ
լի:
Շրջապատում
գտնվողները
կարող
է
ինչ
որ
տեղ
ներվայնանան
այդ
անստությունից,
սակայն
դա
էլ
է
մեկ:
Նրանք
ուղղակի
ուշադրության
կարիք
ունեն,
որը
ինձ
համար
միևնույնն
է:
Ես
ուզում
եմ
մութ
ու
ատարկ
սենյակ
ու
բարձր
երաժշտություն,
որը
տանում
է
դեպի
ներսիս
դատարկությունը:
Սիրում եմ տանջվել, փնտրել ու չգտնել, անվերջ ծիծաղալ, լացել սիրածս երաժշտության տակ ուղղակի հաճույքի համար: Ապրել է պետք ոչ թե գոյատևել: Կյանքումս այնքան շատ են եղել վայրկյաններ, որոնք չէի փոխարինի
ոչինչի
հետ:
Չգիտեմ
այդ
պահերին
ներսիս
դատարկությունը
ինչի
է
վերածվում,
սակայն
կարևորը
լիովին
ուրախ
եմ
և
մնացած
ամեն
ինչը
մեկ
է:
Դատարկություն,
բառ,
որ
թվում
է
լիովին
մութ
ու
դատարկ,
սակայն
ամենախորիմաստը,
յուրահատուկը
ու
հետաքրքիրը
հենց
այնտեղ
է,
պարզապես
պետք
է
ընդլայնել
հորիզոնները
և
մտքին
թույլ
տալ,
որ
թռնի
ու
ամեն
ինչ
ակնհայտ
կլինի…
No comments:
Post a Comment