- Տիեզերքն այնքան անծայրածիր է, որ չի կարող սրտի աշխատանքը դադարելուց հետո վերանալ
ամեն ինչ: Մարդ ապրում ու ստեղծագործում է հոգով, ոչ թե մարմնով: Մարմինը ուղղակի հոգին
արտացոլող հայելին է: Յուրաքանչյուրս ծնվում ենք, ապրում մեզ հատկացված ժամանկահատվածում,
փորձելով անել ամենաառավելագույնն ու անմոռանալին ինչը կարող ենք ու վերջում մեռնում:
Քանզի առանց մահի ու՞մ պետք կլիներ կյանքը: Իմ կարծիքով մահից հետո մի ուրիշ աշխարհ
է սկսվում: Շունչը, համբույրը, հրաժեշտը, ընկերությունը, ծիծաղը ահա մեր կյանքը: Մենք
ինքներս ենք որոշում մեր ճակատագիրը ու կարևոր է ոչ թե նրա հարցը այլ մեր պատասխանը:
Կյանքը ժամանակ է, կարևոր գործ անելու, երջանկանալու, տխրելու համար: Պետք է ամեն օր
ապրել մտածելով, որ ամեն վայրկյան ամենավերջինն է: Քանզի մինչև դասավորում ու որոշում
ենք մեր անելիքները կյանքն աննկատ վերջանում է: Կյանքը սովորեցնում է ճիշտ օգտվել ժամանակից,
իսկ ժամանակը գնահատել կյանքի ամեն մայրկյանը: Մենք բեմ ենք բարձրանում առանց փորձ
անելու, միանգամից խաղում ենք ու պետք է կարողանանք ամեն ասածի ու շարժումի համար չփոշմանենք:
Ամենակարևորը, որ ներկայացման վերջում բոլորը ոտքի կանգնած ծափահարեն, ոչ թե թողնեն գնան: Ասում են ինչ երազում ես դա իրական
է, ինչ երազ չէ դա չկա: Ճիշտ են ասում ամեն մի իրի ու մարդու մեջ պետք է տեսնել ավելին
քան իրենց սահմանափակ մարմիններն են: Մարդիկ ինքնահասատվում են այն ժամանակ երբ գտնում
են իրենց դերը, ուղին այս կյանքում ու շարժվում դրանով հաջողության հասնելու ակնկալիքով:
Կյանքը առեղծվածային երազ է, պետք է երազել ու ստեղծագործել ինչ էլ լինի:
Tuesday, October 29, 2013
Ի՞նչ է կյանքը...
Monday, October 28, 2013
Տպավորություններս ճամբարից, արդյո՞ք մենք ֆիլմում չէինք…

Ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 21ին: Հավաքվեցինք եկեղեցու բակում ու եկեղեցում աղոթելուց
հետո շարժվեցինք: Ավտոբուսի մեջ այնքան հետաքրքիր էր անցնում ժամանակը, որ նույնիսկ
չզգացինք թե ինչ արագ անցավ ճանապարհը: Ճանապարհի ընթացքում կանգ առանք հաց ուտելու,
Ծաղկունքում, ապա Դադիվանքում Ամբողջ ճանապարհին ծիծաղում էինք, երգում ու հիանում
այդ աշնանային բազմերանգ գունային գամմայով: Գույները անընդհատ փոխվում էին, իսկական
ստեղծագործողի տեղ էր: Մի քանի ժամ անց երբ վերջապես հասանք Գանձասար, առաջին այցելության
վայրը դպրոցն էր: Տեսքին նայելուց ընդհանրապես չէի մտածի, որ կարող է դպրոց լինել:
Այնտեղ հավաքվեցինք սրահում և Տիար Բլեյանը սկսեց խոսել: Այնուհետև որոշեցինք թե ով
է մնալու գյուղի բնակիչների տներում և ով հյուրատանը: Որոշվեց որ ես, Մերին և Գոհարը
Հասմիկի հետ պետք է գնանք իրենց տուն: Քանի որ մեր իրերը շատ ծանր էին, որոշեցինք գնալ
երթուղայինով: Երբ նստեցինք բոլորը մեզ էին նայում ու սկսում էին խոսել, իսկ մենք սառած
դեմքերով նստած էինք քանի որ չէինք հասկանում իրենց բարբառը: Երթուղայինի կեսից իջանք
և սկսեցինք քայլել դեպի Հասմիկենց տուն: Դէ պատկերացրեք թե ոնց էինք վախենում: Շատ
մութ էր, չգիտեինք թե ուր ենք գնում, և այդքան շատ իրերով: Ու երբ իմացանք, որ տանը
կարող է լույս չլինել խուճապի մատնվեցինք, սակայն երբ հասանք տուն և տեսանք բոլոր պայմանները,
միանգամից բոլորիս դեմքին ժպիտ առաջացավ: Տեղավորեցինք մեր իրերը սենյակում և բոլորով
սեղան գցեցինք որովհետև շատ սոված էինք: Հաց ուտելուց հետո շատ հետաքրքիր տեղեկություններ
հավաքեցինք գյուղի, շրջակա ժայրերի ու գետերի
մասին: Շատ ուրախ էինք, որ գտնվում էին այսպիսի լավ մարդկանց հետ ու այդպիսի պայմաններում:
Գիշերը նստած խոսում էինք և ճանաչում իրար: Առավոտ ժամը իննին պետք է լինեինք դպրոցում,
սակայն ուշացանք: Երբ գնացինք բոլորով առավոտյան պարապմունք արեցինք այնուհետև ուղևորվեցինք
զորամաս: Այնտեղ հաց կերանք զինվորների հետ, տեսանք տանկերը և վերադարձանք ճամբար:
Այդ գիշեր մնացինք ճամբարում: Հաջորդ օրը բոլորը ներկայացրեցին իրենց ակումբները, այնուհետև
խաղացինք ինտելեկտուալ խաղ, որը պատրաստել էր գիտակների ակումբը: Բաժանվեցինք խմբերի,
սկսեցինք խաղալ, շատ հետաքրքիր էր: Այդ օրնել գիշերը մնացինք ճամբարում, իսկ մեր իրերը
դե գյուղում էին: Գիշերը սենյակում նստած խոսում էինք մինչև ժամը չորսը: Մոտիկացանք
այն մարդկանց հետ, ում առաջ դպրոցում նույնիսկ չէինք բարևում: Հաջորդ օրը մի քանի խումբ
գնաց Շուշի և Ստեփանակերտ, իսկ մենք հարցազրույցներ էինք վերցնում՝ Ծաղկունքի, Ասկերանի,
Ստեփանակերտի բնակիչներից: Այդ ժամանակ մեր իրերը դեռ չէին բերել, արդեն չէինք դիմանում
այդպես կեղտոտ, եթե հաջորդ օրը չբերեին ոտքով գնալու էինք վերցնեինք: Երեկոյան բոլորով
վոլեյբոլ, ֆուտբոլ, մաֆիա և այլ խաղեր էինք խաղում: Առավոտյան երբ զարթնեցինք մշուշ
էր: Գիշերը այն աննկարագրելի գեղեցիկ էր: Բոլոր գույները խառնվել էին իրար և երբ գնում
էիր առաջ, թվում էր թե քայլ ես անում դեպի անվերջություն, դատարկություն: Ամեն մի օր
լի էր խինդով, ժպիտներով, խաղերով ու պարերով: Ամեն օր 21 էինք խաղում: Հաց ուտելուց
հետո թեյի մեջ ճզմում էինք լոլիկ, շաքարավազ էինք լցնում, աղ, կոնֆետ և այլն ու հերթով
խմում դա: Ուրբաթ օրը իջանք դպրոց որպեսզի ամփոփենք ամբողջ շաբաթվա աշխատանքը: Այնուհետև
եղանք նաև Ծովին քարում: Այդ օրը դիսկոտեկ կազմակերպեցինք ու բոլորով մի լավ քեֆ արեցինք:
Պարզ էր ոչ մեկս չէինք ուզում վերադառնալ, բայց ամեն ինչ իր ավարտն ունի: Վերջին օրն
էր, դասավորեցինք իրերը և որոշեցինք չքնել: Չորս հոգով արթուն էինք մնացել և ուզում
էինք ուրիշների գլխներին սարքեինք: Մտանք կողքի սենյակ բոլորի հողաթափերը խառնեցինք
իրար և մեկին կապեցինք մահճակալին: Տղաներին ուզում էինք քսվացնեինք, այն էլ երբ դուռը
բացեցինք տեսանք մեկի ոտքը, մեր առջև բացվեց մի տեսարան դեպի Խոսրովի անտառ, ճիշտ է
վախեցանք, բայց ծիծաղներս չէինք կարողանում զսպել, հազիվ հասանք մեր սենյակ: Լույսը
բացվեց, ժամանակն էր արթնանալ:
-Արդեն եկա՞վ այս օրը, ախր ինչու այսքան շուտ: Հարցնում եմ, բայց ինքս գիտեմ պատասխանը, քանի որ ուրախ վայրկյանները միշտ էլ շատ արագ անցնում, գնում են: Ու մեզ ցավեցնում հիշողություններով:
Նախաճաշեցինք, տեղավորվեցինք ավտոբուսներում, շարժվեցինք, վերջ: Կարծում եք ամեն ինչ վերջացա՞վ, ես կասեի սա մի նոր բանի սկիզբ էր: Մեր ավտոբուսը սկզբում շատ արագ էր գնում մենք էլ էինք զարմանում թե ոնց, որովհետև գիտեինք, որ այն փչացաց է: Ու մի պահ այն ուղղակի կանգնեց ու սկսեց ինքն իրեն հետ գնալ: Բոլորով գոռում քին ու ծիծաղում: Հինգ մետր առաջ էինք գնում, տաս մետր հետ: Այդպես տաս կմ-ը անցանք երեք ժամում: Ամբողջ ժամանակ բոլորով բրդում էինք ավտոբուսը: Կանգ առանք Ստեփանակերտում, նյարդայնացած վիճակ էր: Ընկեր Էմանուելը վարորդի հետ ավտոբուսն էին սարքում, սակայն վերջում բան դուրս չեկավ: Մի քիչ էլ գնացինք ու վերջնական կանգ առանք: Բոլորս շատ ջղայնացած էինք, քանի որ այդ երկար ճանապարհի համար չի կարելի տալ այդպիսի փչացած ավտոբուս: Մի քանիսը լացում էին, իսկ ես ուրախ էի, որ այդպես եղավ, չէ որ ևս մեկ օր կանցկացնեմ իմ մոտիկ ընկերների հետ: Հասկանալով այն, որ արդեն ուշ է և ավելի լավ է մի գիշեր էլ մնանք Ստեփանակերտում ընկեր Էմնուելը զանգեց փոխնախարարին: Նա եկավ մեզ ավտոմեքենաներ տրամադրեց և գնացինք գիշերելու ռազմական վարժարանում: Երբեք ոչմեկիս մտքով չէր անցնի, որ կարող է գիշերենք զորամասում: Այդ գիշեր միասին նայեցինք Էլ Կլասսիկոն, կարտ խաղացինք, հաց կերանք: Աղջիկներով նամակ էինք գրում այդտեղի տղաներին և վերջում դրեցինք իրենց դարակներում: Տեսնես, որ տեսած լինեն ինչ ասած կլինեն: Մի խոսքով այդ մեր փչացած ավտոբուսի շնորհիվ շատ մոտիկացանք, ինչի համար ես նրան շնորհակալ եմ: Առավոտ շարժվեցինք Ստեփանակերտ-Երևան ավտոբուսով, որը շատ հարմար էր: Եղանք Ղազանչեչոց եկեղեցում, Կանաչ վանքում: Ժամը հինգին արդեն Երևանում էինք: Ճամբարը իսկապես շատ լավ անցավ, բազմաթիվ նոր մարդիկ, անքուն ու վախենալու գիշերներ, ամեն օր ժամը յոթից հետո կռիվներ, բանավեճեր: Այս օրերը անմոռաց դարձան մեր կյանքերում: Ու երբ հասանք ու արդեն իրերն էինք իջեցնում ավտոբուսից, ոտքս գետնին դնելով մտքումս ասեցի <բարի գալուստ իրականություն>:
-Արդեն եկա՞վ այս օրը, ախր ինչու այսքան շուտ: Հարցնում եմ, բայց ինքս գիտեմ պատասխանը, քանի որ ուրախ վայրկյանները միշտ էլ շատ արագ անցնում, գնում են: Ու մեզ ցավեցնում հիշողություններով:
Նախաճաշեցինք, տեղավորվեցինք ավտոբուսներում, շարժվեցինք, վերջ: Կարծում եք ամեն ինչ վերջացա՞վ, ես կասեի սա մի նոր բանի սկիզբ էր: Մեր ավտոբուսը սկզբում շատ արագ էր գնում մենք էլ էինք զարմանում թե ոնց, որովհետև գիտեինք, որ այն փչացաց է: Ու մի պահ այն ուղղակի կանգնեց ու սկսեց ինքն իրեն հետ գնալ: Բոլորով գոռում քին ու ծիծաղում: Հինգ մետր առաջ էինք գնում, տաս մետր հետ: Այդպես տաս կմ-ը անցանք երեք ժամում: Ամբողջ ժամանակ բոլորով բրդում էինք ավտոբուսը: Կանգ առանք Ստեփանակերտում, նյարդայնացած վիճակ էր: Ընկեր Էմանուելը վարորդի հետ ավտոբուսն էին սարքում, սակայն վերջում բան դուրս չեկավ: Մի քիչ էլ գնացինք ու վերջնական կանգ առանք: Բոլորս շատ ջղայնացած էինք, քանի որ այդ երկար ճանապարհի համար չի կարելի տալ այդպիսի փչացած ավտոբուս: Մի քանիսը լացում էին, իսկ ես ուրախ էի, որ այդպես եղավ, չէ որ ևս մեկ օր կանցկացնեմ իմ մոտիկ ընկերների հետ: Հասկանալով այն, որ արդեն ուշ է և ավելի լավ է մի գիշեր էլ մնանք Ստեփանակերտում ընկեր Էմնուելը զանգեց փոխնախարարին: Նա եկավ մեզ ավտոմեքենաներ տրամադրեց և գնացինք գիշերելու ռազմական վարժարանում: Երբեք ոչմեկիս մտքով չէր անցնի, որ կարող է գիշերենք զորամասում: Այդ գիշեր միասին նայեցինք Էլ Կլասսիկոն, կարտ խաղացինք, հաց կերանք: Աղջիկներով նամակ էինք գրում այդտեղի տղաներին և վերջում դրեցինք իրենց դարակներում: Տեսնես, որ տեսած լինեն ինչ ասած կլինեն: Մի խոսքով այդ մեր փչացած ավտոբուսի շնորհիվ շատ մոտիկացանք, ինչի համար ես նրան շնորհակալ եմ: Առավոտ շարժվեցինք Ստեփանակերտ-Երևան ավտոբուսով, որը շատ հարմար էր: Եղանք Ղազանչեչոց եկեղեցում, Կանաչ վանքում: Ժամը հինգին արդեն Երևանում էինք: Ճամբարը իսկապես շատ լավ անցավ, բազմաթիվ նոր մարդիկ, անքուն ու վախենալու գիշերներ, ամեն օր ժամը յոթից հետո կռիվներ, բանավեճեր: Այս օրերը անմոռաց դարձան մեր կյանքերում: Ու երբ հասանք ու արդեն իրերն էինք իջեցնում ավտոբուսից, ոտքս գետնին դնելով մտքումս ասեցի <բարի գալուստ իրականություն>:
Sunday, October 27, 2013
Friday, October 18, 2013
***
Ժամը առավոտյան վեցն էր: Հանկարծակի աչքերս բացվեցին: Ամբողջովին
պարուրված էի վերմակովս, երբ ոտքերիս վրա զգացի
բաց պատուհանից փչող սառը քամին: Քունս փախավ: Ցանկացա վեր կենալ, նստել պատշգամբում
ու լռել: Վրաս գցեցի ամենատաք բաճկոններիցս մեկը և փորձեցի ծնողներիս չխանգարելով կամաց
ու դանդաղ քայլերով հասնել նպատակակետին՝պատշգամբին: Այն բացվեց թեթևակի ճռոցով: Ոտքս
անցկացրեցի, արդեն դռան մյուս կողմում էի, երբ դեմքիս մի անմեղ ժպիտ առաջացավ, տեսնես
ինչու՞: Հա, գլխի ընկա երևի հասկանալուց այն, որ բացի ինձնից ու թռչուններից ոչ ոք չկ՞ար:
Ինչևիցե, սկսեցի լռել, լռեցի, լռեցի, լռեցի ու հանկարծ համբերությունս հատեց: Լռելուց
ողջ մտքերս խառնվել էին, այլևս չէի ուզում: Ուզում էի երգ լսելով հետևել թե ինչպես
են երևալու արևի առաջին ճառագայթները: Դեռ սպասում էի: Եկավ մի պահ երբ մաշկիս վրա
ջերմություն ու լույս զգացի, երեսս պարզեցավ: Միգուցե արևի ճառագայթնե՞րն էին: Չէ,
չեմ կարծում ախր լույսը շատ մոտիկից էր ու ուժեղ: Լույսը չէր կորում, հակառակը այն գնալով ավելի էր մոտիկանում:
Չհասկանալով ինչ է կատարվում կրկին սկսեցի լռել: Ականջս սկսեց ինչ որ ձայն լսել, որն
անընդհատ մոտենում ու հեռվանում էր: Կարծես երկու աշխհարների միջև գտնվեի: Արդեն խելագարվում
էի: Մի պահ ձայնն ամբողջովին կտրվեց: Անցավ ևս մի քանի րոպե: Ինձ ճնշված էի զգում,
կարծես շուրջս մի ամբոխ հավաքված լիներ, նորից սկսեցի լսել այդ անդադար կրկնվող ձայնը:
Արդեն խլանում էի, աչքերս դեռ փակ էին: 1,2,3…. վերջապես կարողացա տեսնել: Նկատեցի
սպիտակ պատերը, հասկացա՝ հիվանդանոցում եմ, բայց ինչ եմ անու՞մ այստեղ: Եվ վերջապես գլուխս թեքելով
տեսա այն սարքը, որից գալիս էր այդ անդադար ձայնը: Անսպասելի էր...
Monday, October 14, 2013
When I lied the last time…Why people are telling a lie...
To tell a lie is a way to be happy, or to do something what
you want. But when people do it every time, for them it begins to be something
like a hobby. I tell a lie often, but not important things. I don’t know why I do that. For example when my mother calls and
asks me where I am, I tell her a lie and say that I am in another place, but
why? If people don’t want to tell a lie, they won’t do it, but I do it every
time knowing that it will be good for me. I don’t know men who never tell a lie, it’s just an
impossible thing. I'm not honest and I love that character in me.
Wednesday, October 9, 2013
Մի փոքր խոսեմ սիրո մասին..♥
Սիրելու կարողությամբ
օժտված են բոլորը: Երբեմն մարդը ինքն իրեն խաբում և համոզում է թե սիրում է ինչ-որ
մեկին: Սերը արթնանում է շատ պատահական, և նույնքան պատահական էլ հեռանում: Երբ ինչ-որ մեկի հանդեպ ինչ-որ բան ես զգում, անպայման չի որ դա սեր լինի: Կարող է լինել շատ
ուժեղ զգացմունք, բայց ոչ սեր: Լինում է ժամանակ երբ կապվածությունը հաղթում է սիրուն:
Երբևէ մտածել եք, սիրո պատճառով ավելի շատ ուրախանում ենք, թ՞ե տխրում: Սերը բոլորի
համար է, և այն պետք է բոլորին: Եթե մարդ չի կարողանում սիրել դա կապված է իր ներքինի
հետ: Միգուցե նրա մոտ այն դեպքն է երբ ոչինչ չի զգում, ոչ մեկի հանդեպ: Յուրաքանչյուր մարդ էլ սիրում է, ինչ որ մեկին,
ինչ- որ գործողություն և դա ընդհանրապես կապ չունի նա հիվանդ է, ճնշված է, ուժեղ է թե թույլ:
Առանց սիրո մարդկությունը չէր լինի: Հենց սերն է պահում այս աշխարհը: Ընդհանրապես չեմ
հավատում <<Սեր առաջին հայացքից>> արտահայտությանը: Ինչպես կարող ես
սիրել մեկին ում առաջին անգամ ես տեսնում: Սա կարող է լինել՝համակրանք, հրապուրանք, հետաքրքրություն, բայց որ սեր: Մարդիկ տարիներով ճանաչում են իրար հետո հասկանում,
որ չեն սիրել: Կամ ճիշտ հակառակը երկար ժամանակ են ճանաչում, և գալիս է մի օր երբ հասկանում
են, որ մի բան ձգում է դեպի միմյանց: Երբ մարդ սիրում է, իր կյանքը լիարժեք է դարձնում:
Վիկտոր Հյուգոն ասել է՝ Սիրիր դիմացինիդ ամբողջ հոգով, չէ՞ որ բացի սիրուց այս աշխարհում
գրեթե ոչինչ չկա: Սիրո ամեն վայրկյանը, հենց կյանք է:
Մահից հետո ..
Մահ, մի խորաթափանց
բառ, որից հետո սկսում է անորոշությունը: Ոչ ոք չգիտի թե ինչ է հետո: Միգուցե ընդհանրապես
ոչինչ, սա այն թեմաներից է որի շուրջ յուրաքանչյուր անձ ունի իր սեփական կարծիքը: Ի՞նչ կլինի մեռնելուց հետո.. այս հարցի պատասխանը ակնհայտ չի դառնա երբեք: Սակայն եթե մարդ ռեալիստ է, կմտածի, որ մարդիկ մեռնում են ու վերջ: Կյանքը պարզապես ավարտվում է: Քանզի եթե չկա մարմինը, չկա նաև հոգին: Իսկ երևակայելու ունակություն ունեցող մարդիկ միգուցե մտածեն, որ մահից հետո նոր աշխարհ է սկսվում, որտեղ դրախտը մարդու կյանքում եղած ամենահաճելի
և երջանիկ վայրկյանների կրկնություններն են: Սակայն այդ ամենին դու նայում ես անծանոթի
աչքերով: Լինելով դրախտում` մարդ հպարտանում է իր ապրած ուրախությամբ: Դժոխքը հակապատկերն
է: Մարդ այնտեղ տանջվում է, տխրում, իր աչքի առաջ տեսնում է իր կյանքի ամենացավոտ,
տհաճ վայրկյանները: Եթե այսպես մտածել ուրեմն մահից հետո յուրաքանչյուրն էլ լինում
է և դրախտում և դժոխքում: Մարդ պետք է հավատա փաստերին, սակայն ինչ անել եթե դրանք չկան, երևակայություն ունենալը դեռ ոչ ոքին վնաս չի պատճառել: Սակայն ես դժոխք և դրախտ ասվածներին ընդհանրապես չեմ հավատում: Մահը
մի երեևույթ է, որը վերջ է դնում մարդու տանջանքներին և ուրախությանը: Ճիշտ է երբեմն
մարդիկ ասում են, որ ուզում են մեռնել, բայց մտածում եմ, որ այդ ճանապարհի կեսից նրանք
փոշմանում են, սակայն արդեն ուշ է լինում: Առանց մեռնելու աշխարհում տեղ չէր լինի,
դա կյանքի օրենքն է: Մահից պետք չէ վախենալ, ինչպես ասում էր Պլատոնը դա ամենավատ բանը
չէ, որը կարող է լինել մարդու հետ:
Tuesday, October 8, 2013
ՓՀԵԿեր


«ՓՀԷԿ-երը մեծ վնաս են հասցնում էնդեմիկ ձկնատեսակների բազմացմանը, ինչպես նաև մեր անտառներին: Օրինակ, Մեղրի գետը, որի շուրջ տարիների ընթացքում ձևավորվել են շատ անտառներ, որոնք ՀԷԿ-երի շնորհիվ կարող են 20-30 տարի անց խոնավությունից վերանալ` բերելով սողանքների և այլ խնդիրների: Բացի այդ, ՓՀԷԿ-երը վնաս են հասցնում տեղի բնակիչներին` վերցնելով նրանցից ոռոգման ջուրը»:
Արփի լիճը փոքր ՀԷԿ-երի պատճառով դատարկվում է Ամառային ամիսներին լիճը գրեթե ամբողջությամբ դատարկվեց, որովհետև Ախուրյան գետի վրա ՀԷԿ-եր են սարքվել: Արփի լճից ոռոգման պատրվակով բաց թողնվող ջուրը հիմնականում ուղղվում է փոքր ՀԷԿ-երի աշխատեցմանը: Վերլուծություն՝ ՓՀԵԿ-երի պատճառով գետերի ջուրը քչանում է, հունը փոխվում է, ձկնատեսակները ոչչանում են, գետերի շրջակայքում գտնվեղ անտառները ոչնչանում են, էկոհամակարգը փչանում է, գյուղացիների ոռոգման միակ աղբյուրն է գետը, հաճախ սխալ կառուցելու պատճառով, շատ ջուր են վերցնում ՓՀԵԿ-երը և քիչ հետ տալիս: ՓՀԵԿ-երը ՝էժան էլեկտրոէներգիայի աղբյուրներ են, անթափոն են աշխատում և օգտակար են որպես աշխատատեղ:
Աղբյուրը՝ ecolur.org
Monday, October 7, 2013
Sunday, October 6, 2013
Wednesday, October 2, 2013
Խորխե Լուիս Բորխես (աֆորիզմներ)
Կյանքը երազ է Աստծո երազում:
Ինչը իրական է , երազ է, ինչը երազ չէ, չկա:
Մենք մյուսներին քննադատում ենք արարքներով, և ուզում ենք, որ մեզ քննադատեն հնարավորություններով:
Հայելիները և բազմացումը անտանելի են, երկուսն էլ կրկնապատկում են մարդկանց:
Գրականությունը կառավարելի տեսիլք է:
Փոքր տարիքում ինձ զարմացնում էր այն փաստը, որ փակ գրքի միջի տառերը չեն խառնվում և գիշերվա ընթացքում չեն կորչում:
Էֆիոպները կարծում են, որ կապիկները դիտմամբ չեն խոսում, միայն նրա համար որ իրենց ստիպեն աշխատել:
Ինչ որ մեկը հպարտանում է ամեն գրած գրքով, ես ամեն կարդացածով:
Երջանիկ են իրենց հարազատներին ներողները, երջանիկ է ինքն իրեն ներողը:
Ամեն մեկը յուրովի է պատկերացնում դրախտը, դեռ մանկության տարիներից ինձ համար գրադարանն է:
Դուք սիրահարված եք եթե հանկարծ նկատել եք, որ ինչ որ մեկը յուրահատուկ է:
Անուղեղների արարքները գերազանցում են խելամիտ մարդու երևակայությունը:
Անձրևը լցրեց օդը քառակուսի պատուհաններով:
Լինել գաղտնիքի տերը շատելի հաճելի է քան, այն բացահայտելը:
Դրախտի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այնտեղ չեմ եղել:
Պատճառները, որոնց համար մարդը կարող է սիրոլ կամ ատել մյուսներին, անթիվ են:
Երբեմն տղամարդը հասնում է կնոջ սիրուն, որպեսզի մոռանա նրան, որպեսզի այլևս չհիշի րա մասին:
Որտեղ նա էր, այնտեղ դրախտն էր:
Տարիները չեն փոխում մեր էությունը, եթե մենք այն ընդհանրապես ունենք:
Թարգմանության աղբյուրը՝ http://www.livelib.ru/author/226967/quotes/~2
Subscribe to:
Posts (Atom)