Wednesday, October 9, 2013

Մահից հետո ..

Մահ, մի խորաթափանց բառ, որից հետո սկսում է անորոշությունը: Ոչ ոք չգիտի թե ինչ է հետո: Միգուցե ընդհանրապես ոչինչ, սա այն թեմաներից է որի շուրջ յուրաքանչյուր անձ ունի իր սեփական կարծիքը: Ի՞նչ կլինի մեռնելուց հետո.. այս հարցի պատասխանը ակնհայտ չի դառնա երբեք: Սակայն եթե մարդ ռեալիստ է, կմտածի, որ մարդիկ մեռնում են ու վերջ: Կյանքը պարզապես ավարտվում է: Քանզի եթե չկա մարմինը, չկա նաև հոգին: Իսկ երևակայելու ունակություն ունեցող մարդիկ միգուցե մտածեն, որ մահից հետո նոր աշխարհ է սկսվում, որտեղ դրախտը մարդու կյանքում եղած ամենահաճելի և երջանիկ վայրկյանների կրկնություններն են: Սակայն այդ ամենին դու նայում ես անծանոթի աչքերով: Լինելով դրախտում` մարդ հպարտանում է իր ապրած ուրախությամբ: Դժոխքը հակապատկերն է: Մարդ այնտեղ տանջվում է, տխրում, իր աչքի առաջ տեսնում է իր կյանքի ամենացավոտ, տհաճ վայրկյանները: Եթե այսպես մտածել ուրեմն մահից հետո յուրաքանչյուրն էլ լինում է և դրախտում և դժոխքում: Մարդ պետք է հավատա փաստերին, սակայն ինչ անել եթե դրանք չկան, երևակայություն ունենալը դեռ ոչ ոքին վնաս չի պատճառել: Սակայն ես դժոխք և դրախտ ասվածներին ընդհանրապես չեմ հավատում: Մահը մի երեևույթ է, որը վերջ է դնում մարդու տանջանքներին և ուրախությանը: Ճիշտ է երբեմն մարդիկ ասում են, որ ուզում են մեռնել, բայց մտածում եմ, որ այդ ճանապարհի կեսից նրանք փոշմանում են, սակայն արդեն ուշ է լինում: Առանց մեռնելու աշխարհում տեղ չէր լինի, դա կյանքի օրենքն է: Մահից պետք չէ վախենալ, ինչպես ասում էր Պլատոնը դա ամենավատ բանը չէ, որը կարող է լինել մարդու հետ: 

No comments:

Post a Comment