Friday, October 18, 2013

***

Ժամը առավոտյան վեցն էր: Հանկարծակի աչքերս բացվեցին: Ամբողջովին պարուրված էի  վերմակովս, երբ ոտքերիս վրա զգացի բաց պատուհանից փչող սառը քամին: Քունս փախավ: Ցանկացա վեր կենալ, նստել պատշգամբում ու լռել: Վրաս գցեցի ամենատաք բաճկոններիցս մեկը և փորձեցի ծնողներիս չխանգարելով կամաց ու դանդաղ քայլերով հասնել նպատակակետին՝պատշգամբին: Այն բացվեց թեթևակի ճռոցով: Ոտքս անցկացրեցի, արդեն դռան մյուս կողմում էի, երբ դեմքիս մի անմեղ ժպիտ առաջացավ, տեսնես ինչու՞: Հա, գլխի ընկա երևի հասկանալուց այն, որ բացի ինձնից ու թռչուններից ոչ ոք չկ՞ար: Ինչևիցե, սկսեցի լռել, լռեցի, լռեցի, լռեցի ու հանկարծ համբերությունս հատեց: Լռելուց ողջ մտքերս խառնվել էին, այլևս չէի ուզում: Ուզում էի երգ լսելով հետևել թե ինչպես են երևալու արևի առաջին ճառագայթները: Դեռ սպասում էի: Եկավ մի պահ երբ մաշկիս վրա ջերմություն ու լույս զգացի, երեսս պարզեցավ: Միգուցե արևի ճառագայթնե՞րն էին: Չէ, չեմ կարծում ախր լույսը շատ մոտիկից էր ու ուժեղ: Լույսը չէր  կորում, հակառակը այն գնալով ավելի էր մոտիկանում: Չհասկանալով ինչ է կատարվում կրկին սկսեցի լռել: Ականջս սկսեց ինչ որ ձայն լսել, որն անընդհատ մոտենում ու հեռվանում էր: Կարծես երկու աշխհարների միջև գտնվեի: Արդեն խելագարվում էի: Մի պահ ձայնն ամբողջովին կտրվեց: Անցավ ևս մի քանի րոպե: Ինձ ճնշված էի զգում, կարծես շուրջս մի ամբոխ հավաքված լիներ, նորից սկսեցի լսել այդ անդադար կրկնվող ձայնը: Արդեն խլանում էի, աչքերս դեռ փակ էին: 1,2,3…. վերջապես կարողացա տեսնել: Նկատեցի սպիտակ պատերը, հասկացա՝ հիվանդանոցում եմ, բայց ինչ եմ անու՞մ այստեղ: Եվ վերջապես գլուխս թեքելով տեսա այն սարքը, որից գալիս էր այդ անդադար ձայնը: Անսպասելի էր...

No comments:

Post a Comment