Monday, December 2, 2013

Ազատություն ^___^

Ազատություն է զգալ այն, ինչ ուզում է և ինչին տենչում է սիրտդ: Առանց ազատության մարդ չի կարող երջանիկ լինել: Իմանալով ու հասկանալով այն, որ ոչ ոք չի կարող լիովին ազատ լինել, ես ինձ ազատ եմ համարում, դե գոնե ինչ որ չափով: Ինձնով դեռ ոչ ոք չի կառավարել և թույլ չեմ տա, որ այդպես լինի: Մինչ այսօր դեռ չի եղել այնպիսի բան, որ արգելեն, միշտ ուզածիս հասել եմ հասկանալով ինչ եմ ուզում և իմանալով հետևանքները: Ես հասկանում եմ ինչ է պետք ուզել, երբ և ինչու: Լիովին ազատ կլինի նա ով ընդհանրապես ոչ մի զգացմունք չի ունենա, ոչ մի կերպ չի կապնվի ոչ ոքի հետ, իսկ կարծում եմ որ այդպես ուղղակի անհնարին է: Շատերը ազատությունը սխալ են հասկանում և դա տանում է լրիվ ուրիշ քայլերի: Ոչ, դա սխալ է: Ազատություն է արտահայտել սեփական կարծիքը, ուղղակի միայնակ քայլելը և շնչել այն մաքուր օդը, որի մասին շատերը երազում են: Լինել հաճելի մարդկանցով շրջապատված և անել այն ինչ այդ պահին մտքովդ կանցնի: Ազատ մարդը չպետք է ինչ որ նշանակություն տա, անծանոթ մարդկանց կարծիքներին: Մարդ էակը ամեն ինչի էլ ընդունակ է և կարող է անել, սակայն պետք է գիտակցել մի պարզ բան՝ պետք չէ: Եթե աշխարհում բոլորը անեին այն ինչ ուզում ենանգամ չեմ էլ պատկերացնում ինչպիսին կլիներ այս աշխարհը, և կլիներ արդյոք թե՞ ոչ: Մի անգամ ես ապրում, և պետք է ազատ լինել, պետք է վայելել կյանքը: Այլապես հետո շատ ուշ կլինի: Միշտ մտածել եմ թե ինչքան ազատ են ամպերը, ծովը: Իրենցով ոչ ոք չի կարող կառավարել: Անծայրածիր են, ազատ ու հավերժական: Ա՜խ երնեկ մարդիկ էլ այդպիսին լինեին: Լինեին ինչպիսին որ կան ազատ ու անկաշկանդ, ապրեին միայն իրենց կյանքով: Այդպես կյանքը ավելի հաճելի է դառնում: Եթե ինչ որ մեկը քեզնով կառավարում է դու քեզ զգում ես ճաղերի հետևում, տանջվում ես, անում ես այն ամենը ինչ քեզնից պահանջում են: Պետք է սթափվել, ապրել ազատ ոչ մեկի հույսին չմնալ, քո կյանքն է, քո խնդիրները, թույլ մի տուր ոչ-ոքին ներխուժել քո կյանք և առավելևս կառավարել քո քայլերն ու մտքերը: Մի կյանք ունես, ապրի՛ր այնքան լավ, որքան կարող ես:

No comments:

Post a Comment