Saturday, December 7, 2013

* * *

Խնջույք, հարբածություն ահա թե որտեղից ճանաչեցինք իրար: Նույնիսկ մեր անունները չէինք հիշում: Ժամը մեկն էր, նստած էինք քաղաքի փողոցներից մեկում, ցուրտ էր, մութ ու մենակ էինք: Հիմարների պես անդադար ծիծաղում էինք: Հետո երգ էինք դրել ու պառկել: Չգիտեմ ոնց ստացվեց, բայց համբուրվեցինք: Երկուսս էլ ոչինչ չէինք հիշում ու հասկանում: Առավոտյան արթնացա մեքենաների աղմուկից, պառկած էի մայթի վրա: Զարմացած արագ վեր կացա, մազերս գզգզված էին, շուրթերս սառած ու կարմրած շորերս խառնված, ոչինչ չէի հիշում: Դանդաղ քայլում էի, չգիտեի ուր, ոտքերս կարծես գիտեին ուղղությունը: Բթացած ուղեղով քայլում էի այնտեղ ուր ոտքերս էին տանում: Ոտքերիս տակ նկատեցի մի տղայի, վիսկիի շիշը ձեռքին՝ դու էիր: Արթնացրի քեզ ու նստեցի կողքիդ: Խոսում էինք, հասկացանք, որ ողջ գիշեր միասին փռված ենք եղել ասֆալտների վրա: Հետո դու փորձել ես գնալ ու քիչ հեռու ընկել ես, իսկ ես նույնիսկ չեմ կարողացել տեղիցս շարժվեմ: Քեզ չճանաչելով մի պահ ափսոսեցի արածիս համար, մտածեցի, որ անիմաստ խոսալու ես բոլորի մոտ, բայց չէ պարզվեց դու լրիվ ուրիշ ես: Գնալով ավելի ու ավելի էինք մոտիկանում: Ու հասկացա, որ մեզ ինչ որ զգացմունք արդեն կապել է իրար: Մեր բոլոր հանդիպումները միշտ լի էին լինում անսահման ծիծաղով ու խմիչքով: Մի պահ ինձ թվում էր թե հենց հարբածությունն է մեզ կապել իրար, այն ստիպում է գոնե որոշ ժամանակով ԱՊՐԵԼ ոչ ցանկալի իրականության մեջ, ամեն ինչ հանել մտքից ու լիաթոք ծիծաղել: Կարծես ամեն հանդիպման ժամանակ ինչ որ չափով բացահայտում էինք կյանքը: Երբ հիշում եմ ինչպես էիր քո ճաքճած ու սառած շուրթերով հպվում պարանոցիս մարմնովս սարսուռ է անցնում: Սարսափելի շատ էիր ծխում, ես մի քանի անգամ ասեցի, իսկ հետո արդեն ես էլ էի քեզ միանում, մենք փորձում էինք ապրել ամեն վայրկյանով ու անել այն ինչ այդ պահին կանցնի մեր մտքով: Մազերիդ անուշ հոտի համար ուղղակի խելագարվում էի: Ապրում էի քո մեջ՝ իմ չկայացած էությունը ստեղծելով: Միշտ դրսում էինք՝փողոցներին նստած: Ես նստում էի գիրկդ, իսկ դու գետնին ինչի պատճառով էլ գրեթե միշտ հիվանդ էիր լինում: Չէիր կարողանում քթով շնչել, իսկ ես դիտմամբ երկար համբուրում էի ու բաց չէի թողնում: Ականջներիս թաղանթերը արդեն սովոր էին քո կտրված ու խռպոտ ձայնին: Միասին երջանիկ էինք ու կյանքը հաճելի էր: Բոլորովին անսպասելի շատ ծանր հիվանդացա ու տեղափոխվեցի հիվանդանոց: Այնտեղ անցկացրած մի ամսվա ընթացքում ամեն րոպե կողքիս ես եղել: Երբ արդեն կարողանում էի վեր կենալ, գիշերը երբ լռություն էր տիրում նստում էինք դիահերձարանի պատի տակ ու զրուցում: Երկար միջանցք, մութ, լսվում էր միայն դռների տակից փչող քամու մեղմ ձայնը: Նստած էինք իրար դեմ դիմաց ու հետևում էինք, որ ոչ իմ և ոչ էլ քո հետևից ոչ ոք չգա: Ծխում էիր, միջանցքը լցվել էր ծխով, սակայն դա արեցիր միայն նրա համար, որ մի պահ մեզ զգանք մշուշում: Այնքան էինք խոսացել սարսափելի բաներից, որ հանգիստ չէինք կարողանում նստել: Վիրահատությանս օրը եկար ինձ մոտ մի շիշ մեր սիրած վիսկիյով: Հպարտանում էի քո ուշադրությամբ:
 Կրկին սպասեցինք գիշերվան ու նստեցինք երկար միջանցքներից մեկի պատի տակ ու սկսեցինք անել մեր ամենասիրած գործողությունը՝ հարբելը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո այլևս չէիր ծխում գիտակցելով, որ այդ ծխից կվատանամ ու կրկին կպառկեմ հիվանդանոցում: Միշտ իրարից հարցնում էինք թե ինչ ենք ուզում այդ պահին, և հնարավոր չափով իրագործում էինք: Չնկատեցինք, բայց արդեն մեկ տարի անցավ մեր աննկարագրելի խենթություններից: Մի անգամ փողոցում նստած խոսում էինք և հարցրեցի.
-Այսքան ժամանակվա մեջ ի՞նչը կուզեիր փոխել.
-Փոխել չէ, բայց կուզեի ավելացնել մեր վիսկիների շշերը, ծխերով լի միջանցքները ու լիաթոք ծիծաղները:
Հիվանդացել էի, չէի կարողանում տնից դուրս գալ, հսկողության տակ էի, զանգում էի չէիր պատասխանում, անհանգստանում էի: Այդպես անհանգստացած անցավ երկու, օր երբ հայտնվեցիր ու ասացիր, որ պետք է գնաս Գերմանիա հայրիկիդ հետ ու չգիտես թե երբ կգաս: Ժամանակը կանգ առավ ներսումդ ստեղծած էությանս առջև: Ինձ թվաց թե հարբած ես և անիմաստ խոսում ես: Սակայն հետ նայելով տեսա փոքր ճամփրուկդ:
-Այս ամենը լու՞րջ էիր ասում
-Ավելի քան կարող էիր պատկերացնել:
-Ապա ինչու՞ է ճամփրուկդ այսքան փոքր
-Գիտես, որ ես շատ շորեր չեմ սիրում, սիրում եմ հիվանդանալ ու մրսել:
-Բայց մի՞թե առանց ինձ
-Չես կարող պատկերացնել ինչ ցավ է ինձ համար գիտակցելը, որ ամեն երեկո չեմ հպվի քո նուրբ մազերին, չես տաքացնի սառած շուրթերս քո ջերմությամբ, կմրսեմ մենակ այլ ոչ թե գրկիս քո ներկայությամբ
Եվ նա գնաց, բաց թողեցի նրան, հասկացա, որ էլ երբեք չեմ ԱՊՐԻ: Ամեն օր խմում էի ու ծխում, բայց մենակ տհաճ էր, չկար էությունս լրացնողը: Խոսում էինք իրար հետ բայց , այն չէրՆա չէր կարող վերադառնալ քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով: Այսպես բթացած ու տառապալից անցավ մի տարի: Մի երեկո խոսում էինք հեռախոսով երբ ասեցիր.
-Հնարավոր է երկուշաբթի գամ, բայց մի քանի ժամով:
Անգամ չգիտեի ուրախանայի թե տխրեի, ծիծաղելով լացում էի: Զգացմունքային պայթյուն էր տեղի ունեցել մոտս: Ամեն օր ժամերն էի հաշվում: Զանգեցիր ու ասեցիր, որ գալու ես հինգշաբթի՝ վաղը չէ մյուս օրը: Խառնվեցի իրար դողում էի, ասում էի, որ ոչինչ չեմ հասցնի, իսկ դու հերքում էիր ասելով, որ ոչինչ պետք չէ անել ես քեզ այդպիսին եմ սիրում: Եկավ սպասված օրը, ամբողջ գիշեր չէի քնել, մտքերս չէին թողնում, աչքերս ուռած էին: Զանգեցիր, համարիցդ հասկացա, որ արդեն այստեղ ես՝ ինձ մոտ: Ասացիր, որ իջնեմ ներքև: Շենքի աստիճանները չէի կարողանում իջնել, ոտքերս դողում էին, մտածում էի կճանաչե՞մ քեզ արդյոք, դեռ իմն ես թե արդեն ոչ, մի կերպ մուտքից դուրս եկա ու տեսա քեզ: Չէի հավատում, որ այդքան ամիսներից հետո վերջապես դիմացս կանգնած ես: Վազելով եկար գրկեցիր, իսկ ես սառած կանգնել էի աչքերիցս ծով էր էին թափվում ու այդպես տաս րոպե ոչինչ չխոսացինք, միայն իրար գրկած կանգնել էինք:
-Բարև, ոնց էի կարոտել
Ու կրկին դադար: Սկսեցիր համբուրել քո սառը շուրթերով, կյանքում այդքան բուռն ու ջերմ դեռ չէիր համբուրել: Քայլեցինք քիչ այնկողմ և ինձ տվեցիր մի մեծ տուփ, ինչ կարող էր մեջը լինել եթե ոչ վիսկի: Սակայն նկատեցի հետը ինչ որ սկավառակներ որոնց վրա գրված էր հիվանդանոցում, փողոցում և այլն: Նա պահել ու ձայնագրել էր մեր բոլոր տեսահոլովակները: Անցավ երկու ժամ նրա հայրիկը զանգեց նրան ու ասաց, որ շուտով պետք է գնա: Ուղիղ մի ժամ իրար հաջող էինք անում: Չէի կարողանում կտրվել նրա բույրից: Ոչ նա էր ինձ բաց թողնում, ոչ ես նրան: Երկուսով գրկել էինք իրար ու լացում: Ախր ոնց էր լինելու դրանից հետո, ոչ ոք չգիտեր թե երբ կգա կրկին: Ասացիր.
-Հնարավոր է մի քանի տարի հետո, եթե այսպիսի հնարավորություն լինի թեկուզ մի ժամով ամեն ինչ կանեմ, որ գամ ու գրկեմ քեզԱյդ երեք ժամը անցավ ակնթարթային, ինձ թվում էր, որ մի օրը քիչ կլիներ կարոտս առնելու համար, ես դեռ չէի հասցրել քեզ ասել, որ սիրում եմ երբ արդեն գնում էիր: Հեռանալուց առաջ ասացիր որ կյանքումդ անմոռանալի հետք եմ թողել: Ասացիր որ անպայման կվերադառնաս մեր կյանք և երբեք ուշ չի լինի ինձ գրկելու ու հարբելու համար: Տեսնես մեկ էլ ե՞րբ կտեսնեմ քեզ, երազներու՞մ, ախր չեմ քնում, իսկ հիշողություններն ու կարոտը կրծում են հոգիս, ինձ անզոր են դարձնում: Հիմա ամեն օր սպասում եմ գիշերվան, իջնում եմ փողոց ու խմում եմ վիսկի որպեսզի չմրսեմ: Հարազատ շնչի բացակայությունը ճնշում է: Դու իմն ես, քո խափուսիկ ներկայության հոտը զգում եմ ամենուր: Հիշելով, որ քեզ չգիտեմ երբ կտեսնեմ դա ավելի շատ է ցավ պատճառում, բայց միևնույնն է շարունակում եմ շնչել, սրան ես չեմ ասի ԱՊՐԵԼ, ես միայն քո հետ էի ԱՊՐՈՒՄ… 

No comments:

Post a Comment