Monday, December 2, 2013

Արգելքներ


Ատում եմ, երբ խանգարում ու արգելում են ասել այն, ինչն իսկապես ուզում  և զգում եմ: Մի՞թե ավելի հաճելի է լսել ձեր այդ արգելված բառերը, քան սուտ իրականությունը, ինձ համար այդպես է: Չեմ սիրում, երբ ուղղություն են ցույց տալիս, թե ինչ անես կամ խոսես: Այստեղ «Կանեմ այն, ինչ կուզեմ»-ը ճիշտ է ասված: Մենք ամեն ինչ էլ կարող ենք անել, բայց դա չի նշանակում, որ կանենք: Ոչ ոք չպիտի ստիպի դիմացինին շարժվել իր ասածով: Սիրելը ընդհանրապես արգելված լինել չի կարող: Միգուցե այդ սիրո մեջ կան խոչնդոտներ, այն երկկողմանի չէ, բայց ոչ ոք չունի սիրելն արգելելու իրավունք: Սիրում են բոլորը, կսիրեն ինչքան ուզեն և ում, ինչին ուզեն: Արգելքներ ունենք բոլորս, բայց դրանք պետք է հենց մենք գտնենք ինքներս մեր մեջ: Կան մարդիկ որոնցից կախված ենք, և որոշ բաներ նրանք արգելում են, սակայն կարծում եմ, որ ինչքան շատ արգելեն այդքան շատ է լինելու այդ արարքը իրագործելու ցանկությունը և վերջի վերջո դա տեղի է ունենալու: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի մի պարզ բան. ինչը որտեղ և ում հետ: Տարբեր շրջապատներում արգելքները տարբեր են, ուստի դրանք իրար հետ համեմատելն անհնարին է: Ինչքան էլ բոլորս ուզենանք ապրել ազատ, առանց արգելքների այդպես չի լինի կյանքում: Մենք միշտ ինչ- որ մեկից, ինչ -որ բանից կախում ենք ունենալու, ինչն արդեն լիովին ազատություն չի լինի: Կյանքն առանց արգելքների, որքան հաճելի կլինի, այդքան էլ՝ անիմաստ: Չի լինի կամքի ուժը, կարողանալը գիտակցել այն, որ չպետք է անես, այն ինչը բնորոշ չէ տվյալ միջավայրին: Սակայն ամեն մարդ պետք է ապրի իր կյանքով, իր արգելքներով և իր շրջապատում: Մենք քննադատելու իրավունք չունենք, ամեն մեկի արարքը բնորոշում է նրան և ուղղակի պետք է հասկանալ, որ իր կյանքն է, ինչ ուզի դա էլ կանի: Ես երբևիցե չեմ զգացել, որ ինչ -որ մեկն արգելի ինձ մտածել, նման բանի մասին խոսք լինել չի կարող: Արգելքները կարևոր են և ուզած -չուզած դրանք կան ու կլինեն յուրաքանչյուրիս կյանքում

No comments:

Post a Comment