Մարդիկ,ովքեր կուրանում են ծնվելուց հետո, կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց տեսնում են հավսարաաչափ գունեղ երանգներ հոտի, համի, հպման և զգացմունքների տեսքով:
Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո մոռացվում է միայն կեսը, իսկ 10 րոպե հետո 90%-ը:
Տղամարդիկ երազներում ավելի շատ տեսնում են տղամարդկանց, իսկ կանայք հավասար չափով:
Մենք երազ ենք տեսնում նրա մասին ինչ գիտենք: Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց իրականում դրանք իրական դեմքեր ու մարդիկ են, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում փողոցով քայլելիս կամ որևէ մարդաշատ վայրում, պարզապես չեք ճանաչում և չեք հիշում: Օրինակ ձեր երազի միջի անծանոթ մարդասպանը կարող է լինել բենզալցակայանում աշխատողը: Մենք բոլորս օրվա մեջ տեսնում ենք հազարավոր դեմքեր, և մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի ու դեպքերի:
Ոչ բոլորն են տեսնում գունավոր երազներ: Ծխել դադարելուց հետո ավելի գունավոր երազներ են լինում:
Եթե դուք երազ եք տեսնում ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Անգիտակցական միտքը փորձում է ձեր երազները համեմատել ուրիշ բաների հետ:
Արտաքին ազդակները արտացոլվում են երազների մեջ: Շատերը ունեցել են նման փորձ; Օրինակ դուք ծարավ եք եղել և ձեր միտքը այդ զգացողությունը միավորել է երազի հետ: Որից հետո երազի մեջ կարող է մեծ բաժակով ջուր խմեք: Բայց դա չի օգնում իրական ծարավը հագեցնելուն, քիչ հետո ծարավի զգացողությունը կրկին ակտիվանում է այնքան ժամանակ մինչև արթնանալը և ջուր խմելը:
Քնած ժամանակ դուք անշարժացած եք: Որպեսզի երազում կատարվող շարժումները ձեր մարմինը չկատարի իրականում:
Նորածինները մինչև 3 տարեկան իրենց մասին երազներ չեն տեսնում:
Աղբյուրը՝ http://www.kiss.am/
No comments:
Post a Comment