Saturday, November 30, 2013

Արդեն ձմեռ է...~



Ձմեռ, կրկին եկար: Ախ՜, ոնց եմ սիրում: Ամեն անգամ յուրովի ես անցնում, սակայն միշտ հիշողությունների մեծ ալիք ես բարձրացնում ներսումս: Եվ ամենանգամ վերապրում եմ, ամեն ինչ նորից ու նորից...Կյանքիս տասնչորսերորդ ձմեռն է, մեռնում եմ հետաքրքրությունից թե ինչպես է անցնելու: Երբ է գալու առաջին ձյունը, ու պարուրելու իր ստեղծած ապրումներով: Ձմեռը կյանքիս կարևոր մասերից է: Այն կարծես լրացնում է իմ էությունն ու ինձ դառձնում մի ամբողջություն: Միշտ անչափ ուրախությամբ կսպասեմ դեկտեմբերի մեկին, որով էլ սկսվում է ինձ համար այսքան կարևորը կյանքի փուլերից մեկը...♥


No comments:

Post a Comment