.jpg)
Ձմեռ էր: Առանց ինչ
որ վարկյան մտածելու, որ կյանքս կարող է 180 աստիճանով փոխվել, քայլեցի առաջ: Այս անգամ
քայլս տանում էր դեպի աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Հռոմ: Ուր երբեք չէի եղել,
բայց շատ էի սիրում և միշտ մտածում էի, որ Հռոմը մի նոր բանի սկիզբ է լինում: Քարտեզը
ձեռքիս շփոթված ու խառնված թափառում էի փողոցներում ու բոլորին բարևում: Շատ մարդկանց
մեջից նկատեցի մի բարձրահասակ տղայի, ում սիրուն ատամնաշարով ժպիտը, ինձ էր ուղղված:
Չգիտեմ ինչու այդ հայացքը մինչև օրվա վերջ աչքերիս առջև էր: Ես միշտ էլ մտածում էի,
որ ոչինչ պատահական չի լինում, բայց չէի ուզում շտապել: Երեկո էր ալարում էի դասավորել
իրերս, և վրաս կապելով ամենասիրածս վերնաշապիկներից մեկը նստեցի համակարգչի առաջ, տաք
շոկոլադով լի բաժակը ձեռքիս: Միացրեցի Ռոք և մտա Ֆեյսբուք: Էջս չէի փակել, ֆիլմ էի
դիտում, և լսելով անդադար ծվծվոցները որոնք գալիս էին ֆեյսբուքից բացեցի էջս: Աչքիս
առջև իմ և մի անծանոթ տղայի լուսանկար էր: Նայելով այդ լուսանկարին մտածում էի ախր
այնքան ծանոթ ժպիտ ունի այս տղան, տեսնես որտեղ եմ տեսել: Միևնույնն է տեղը չէի բերում:
Նամակի ձայն եկավ: Ինձ գրել էր իտալացի մի տղա.
-Hi, don’t you remember me?
- No, sorry I am very confused and I can’t bring to the place who you are…
-Yes I noticed it, when I smile at you..:D
-Ohhh! In fact that adult with attractive smile was you? :D
-Yeah!.. Sorry do you speak Armenian? :D
-Այո, ես եկել եմ Հայաստանից, Հռոմը իմ երազանքների երկիրն է և հուսով եմ այստեղից
կգնամ մի նոր բան վերցրած:
-Այստեղ ապրում եմ արդեն հինգ տարի, բայց Հռոմի շատ գաղտնիքներ դեռ չեմ բացահայտել,
ամեն ինչ կանեմ որպեսզի հասցնեմ և իմանամ Հռոմին վերաբերող բոլոր հարցերիս պատասխանները:
-Երանի քեզ, ես եկել եմ ընդամենը երկու ամսով, դրա համար եմ այսքան շփոթված ու ուզում
եմ ամեն ինչ հասցնել:
-Ուզու՞մ ես այդ երկու ամսվա ընթացքում լինեմ քո ուղեկիցը:
-Դա ինձ չէր խանգարի..
և այդ ժամանակ ես ուրախությունից դեն նետեցի տաք շոկոլադով լի բաժակը, սիրտս զգում
էր, որ այդ երիտասարդի ժպիտը խորհրդավոր է և մի բան նշանակում է: Զարմանալի չէ, որ
հազարավոր մարդկանց մեջից նկատեցի հենց նրան, ով իր ժպիտով խեղաթյուրելով կուրացրեց
ինձ: Ամբողջ գիշեր չքնեցի, տարվել էի նրա հետ զրուցելով, իսկ ժամանակը այնքան շուտ
անցավ, արդեն առավոտ էր պատրաստվեցի, որպեսզի գնամ նրա հետ զբոսնելու: Նա ինձնից բարձրահասակ էր, իսկ ես սիրում եմ բարձրահասակ տղաներին: Չէի հասկանում հետս ինչ էր կատարվում, չէ որ
նման բան ես դեռ չէի զգացել: Մինչ այդ օրը ես անսիրտ, փակ մի աղջիկ էի: Մինչ հանդիպումը
չէի նկատել նրա կապտականաչ աչքերի հետաքրքիր ձևը, և մինչ նա խոսում էր ես նրա աչքերով
սլացել էի հեռու… Նրա ասածներից չէի լսում գրեթե ոչինչ, մինչև ականջս ծակեց ֆուտբոլիստ
բառը:
-Ի՞նչ, դու ֆուտբոլիստ ես:
-Այո, մի՞թե չէիր լսում իմ գոլերի այդ զվարճալի պատմությունները:
-Ոչ, լսում էի,- երջանիկ հիմար ժպիտով նայելով նրան ասում էի ես: Ֆուտբոլ չէի սիրում,
քանի որ չէի հասկանում: Ես նկարում էի ու պարում: Ամեն վայրկյան չհասկանալով նրան ավելի
էի սիրահարվում, բայց ընդհանրապես ցույց չէի տալիս: Մեր առաջին հանդիպումը անցավ շատ
հետաքրքիր, ափսոս ես գնացել էի այնտեղ սովորելու, և նրան կարող էի տեսնել միայն երեկոյան:
Միշտ առավոտյան հարմար չէր լինում և երեկոն էր սպասում մեր հանդիպումներին: Դասերս
վերջացնելուց հետո, դռնից դուրս գալով միանգամից նկատեցի նրա գրավիչ ժպիտը: Քայլում
ու խոսում էինք երկար ժամանակ, միմյանց ձեռք էինք առնում և չէինք նկատում թե ինչպես
են րոպեները թռնում: Ամբողջ ժամանակ ինքս ինձ հետ խոսում էի, իսկ նա անջատված ինձ էր
լսում և հենց վերջացնում էի ասում էր:
-Բայց ինչ լավն ես դու:
Ես այդ ժամանակ ծիծաղից մեռնում էի, իսկ նա գրկում էր ինձ ու երկար նայում: Այդպես
արագ անցավ երկու օր: Երրորդ օրը, որոշեցի դասի չգնալ և ամբողջ օրը նրա հետ անցկացնել:
Մենք գնացել էինք Հռոմի մեծ այգիներից մեկը, որտեղ ամբողջ խոտը պատված էր ձյան սպիտակ վերմակով ու որտեղ
այդ ժամին մարդ չկար: Ամբողջ այգով մեր ձայներն էին, մենք գրկախառնվում էինք, գոռում
ծիծաղում, երբ մոտակա շենքից մի տատիկ գոռաց և անպատվեց մեզ: Նա ինձ ասաց, որ սպասեմ
մեկ րոպե և նա կգա: Նա եկավ հիմարի ժպիտով նայեց ինձ և ձեռքը պարզեց: Նա գնել էր մի
մատանի, որի հետ խաղալուց հետո ես կորցրեցի այն: Այդ ժամանակ նա ինձ տվեց իր սև խաչերից
մեկը, որից նա էլ ուներ: Նա ուներ երկու ուկրաինական կոպեկ, որոնցով խաղում էինք, նա
իր կոպեկը գցեց ձյան մեջ և հարցրեց իմն էլ գցի թե ոչ: Ես պատասխանեցի,-Այո,- և նա իմն էլ գցեց: Ամեն օր այդ խաչը կորցնում ու
գտնում էի: Ձմեռ, գիշեր այնքան հաճելի էր…
Միշտ հիմար պատճառաբանություններ էի ման գալիս դասի չգնալու համար: Հասնելով
համալսարան ասում էի, որ գրքերս թողել եմ տանը և իբր գնում եմ բերելու: Այդ հինգ րոպեյի
ընթացքում ես սրթսրթալով սպասում էի նրան նա միշտ հետեվից գալիս էր, աչքերս փակում
ու պինդ գրկում, իսկ հեռանալուց առաջ ջերմ համբուրում էր: Մեր հանդիպումների ժամանակ
ես միշտ մաստակ էի ծամում և փուչիկ էի անում, ուղղակի հիմար սովորություն էր: Նրա վրա
ազդում էր իմ մաստակի այդ տհաճ ճպճպոցը և նա փուչիկը պայթեցնելով համբուրում էր, որպեսզի
չլսի այդ ձայնը: Միշտ փողոց էի անցնում ուղիղ առաջ նայելով և շատ արագ, իսկ նա ձեռքիցս
հետ էր քաշում ասելով թե մի անգամ էլ անեմ կնեղանա, բայց ես նրան չէի լսում: Նա օծանելիք
այդքան էլ շատ չէր փչում, սակայն այդ անուշ հոտը ես միանգամից զգում էի, և երկար փաթաթված
նստելուց հետո այդ հոտը կպնում էր վերնաշապիկիս, իսկ ես այն դիտմամբ չէի լվանում, որպեսզի
միշտ հոտ քաշեմ և իմանամ, որ նա կողքիս է: Նա ատում էր նկարվելը, ես շատ էի ուզում
նրա հետ գոնե մեկ նկար ունենայի և օրերից մի օր դա ստացվեց: Ամեն ինչ արեցի, որ այդ
նկարը հանկարծ չկորի: Մինչ այսօր հիշում եմ այն նստարանը, որի վրա ուզում էի գրել մեր
անունների առաջին տառերը և հավասար է Любовь, սակայն նա հերքեց ասելով, որ գրեմ
հավասար է Любви: Հարցրեցի ինչու՞, ասաց, որ բոլորից տարբերվի: Ձեռքերդ միշտ սառն
էին, աչքերդ տխուր, քեզնից զգացվում էր, որ մի բան կոտրել է քեզ, բայց սպասում էի,
որ դու ասես: Կար մի քանդված տուն, որը սեփականաշնորհել էինք: Այդ տունը երեք հարկանի
էր և ուներ մեծ տանիք: Տանիքից երևում էր մութ ու առեղծվածային երկինքը, այնտեղ կար
մի ջարդված մահճակալ պառկում էինք և երկնքին նայելով անկեղծանում: Հիշում եմ սրտիդ
արագ բաբախելը, արցունքներդ, երբ ասացիր, որ առաջին մարդն եմ ում հետ այսքան անկեղծ
ես: ցուրտ էր, կրակ վառեցինք ու նստեցինք գետնին: Պատմեցիր կյանքիդ այն դրվագները,
որոնք ոչ ոք չգիտեր: Մենք փոխվում էինք բաճկոններով, ես ծիծաղում էի վրադ: Տուն գնալուց
միշտ իրար քարերով խփում էինք, իսկ հետո ես վազելով գալիս էի ու թռնում, որ բռնես:
Մի օր որոշեցինք գնալ այնտեղի լքված երկաթգիծը: Երկար քայլեցինք և մի տեղ նստեցինք:
Միասին նարինջ էինք ուտում, երբ դու հանեցիր ծխախոտդ, որ ծխես: Ինձ հարցրեցիր.
-Կյանքում փորձե՞լ ես ծխել:
-Ոչ, մտքովս չի էլ անցել:
-Իսկ ուզում ես առաջին անգամդ ինձ հետ փորձել:
-Այո,-պատասխանեցի ես: Նրա հետ կանեի մտքովս անցնող բոլոր խենթությունները: Մի սուր
ապակի գտա և նրա ձեռքին գրեցի անունիս առաջին տառը, նույննել նա արեց: Ես անխիղճի
պես մի փոքր խորը արեցի, իսկ նա փորձում էր նուրբ անել, որ չցավեցներ ինձ: Այդ սպին
առ այսօր մնացել է: Երբեմն մտածում էի, որ կարող է մենք իրար նույնիսկ չենք սիրում,
ուղղակի մեզ իրարից չի բաժանում կապվածությունը: Եթե կա կապվածություն ուրեմն կա սեր,
եթե չկա սեր կապվածություն միևնույնն է կա: Ինձ չէր հետաքրքրում դրանցից, որն է մեր
մոտ, կարևորը երկուսս էլ երջանիկ էինք: Զարմանալի է, բայց քեզ սիրելով , սկսեցի խենթանալ
ֆուտբոլի համար, և խելքս իմը չէր ֆուտբոլիստ տղաների համար: Գարեջուր գնեցինք, գնացինք
մեր տուն ժամը 10ին սկսվող Էլ Կլասսիկոն նայելու: Երկուսս էլ Բարսելոնային էինք երկրպագում,
և միգուցե հենց մեր բուռն զգացողությունների պատճառով էր, որ Բարսելոնան հաղթեց: Քեզ
տեսնելը շատ դժվար էր: Ամեն օր պարապունքի էիր, իսկ հետո շատ հոգնած էիր և մենք չէինք
հասցնում միասին լինել: Նկատել էի, որ վերջերս քեզ անընդհատ լավ չէիր զգում, իսկ երբ
հարցնում էի ասում էիր, որ հոգնած ես: Ներսումս անհանգիստ էր, առավոտ աչքերս բացելուց, արդեն սիրտս արագ բաբախում էր:
Դու միշտ ինձ հարցնում էիր, եթե իմանայիր, որ քեզ մնացել է երկու տարի ին՞չ կանեիր:
Այդ հարցը քեզ շատ էր տանջում և ես մտածում էի, որ մի բան կա: Քեզ հաղորդագրություն
թողեցի, որ նշված ժամին լինես, այն քանդած տան տանիքում: Միայն կես ժամ սպասելուց հետո
դու եկար: Աչքերդ կարմիր էին: Սիրտս ավելի արագ էր սկսում բաբախել: Նստեցիր առջևումս,
բռնեցիր ձեռքերս ու ասացիր.
-Բժիշկի մոտից եմ գալիս, նա ասաց, որ արյան քաղցկեղ ունեմ և ինձ երկու տարի է մնացել:
Այդ պահին կարծես տիեզերքը կանգնեց աչքերիս առջև, մի վայրկյան լռեցի հետո սկսեցի ձայնով
լացել: Իմանալով այդ հիվանդությանդ մասին դու անդադար ծխում էիր ասելով, որ մեկ է մեռնելու
եմ: Ես ամեն ինչ անում էի, որ քո կողքին շատ ժամանակ անցկացնեի: Բացի քեզնից, ուրիշ
ոչինչի մասին չէի մտածում: Զգում էի մեր հարաբերությունները գնալով սառում էին, բայց
երբ ես հարցնում էի ինչ, որ բան փոխվել է իմ հանդեպ ասում էիր ոչ: Եկավ մի օր երբ ինձ
գրեցիր, որ պետք է վիրահատվես և ուզում ես մինչ այդ մենակ մնալ: Ես քեզ տվեցի այդ մի
շաբաթը: Հաջորդ օրը դասի գնալուց անցնում էի այգիներից մեկի մոտով, երբ նկատեցի քո
այն հիմարի ժպիտը: Կանգ առա, նստած էիր ինչ որ աղջկա հետ, երբ անցա ձեր դիմացով, սկսեցիր
ամենավերջին սրիկայի նման համբուրել նրան: Ես հանգիստ քայլելով անցա և մոտակա պատերից
մեկի մոտ հիասթափությունից ուշագնաց եղա: Աչքերս բացեցի, կողքիս ոչ ոք չկար, կարծես
թափառական շուն լինեի, ձեռքիս իմ սիրած կարմիր Ֆանտայի հյութով: Այդ պահին ատելով սիրում
էի քեզ, ու անընդհատ մտածում թե ինչու այդպես վարվեցիր: Այդ հարցի պատասխանը այդպես
էլ չիմանալով ես լքեցի Հռոմը: Արդյո՞ք, սա էր այն ինչը ես ուզում էի տանել այս քաղաքից,
չգիտեմ: Սա ուղղակի նենգ դավաճանություն էր: Այդ քայլիդ պատճառը ես մինչ այսօր էլ չգիտեմ:
Հ.Գ հիշիր ինչ էլ լինի, քեզ շատ եմ սիրել
ու սիրում, մեր մեջ եղած այդ զգացմունքը չէի փոխարինվի ոչինչով: Հիմա մնացել է միայն
առեղծվածային, ծիծաղով ու զգացմունքներով լի այդ բուռն ձմեռային հիշողությունները,
որոնք ամեն տարի ինձ այցելում են: Իսկ հիմա ես քեզնից ոչ մի լուր չունեմ, չգիտեմ շնչու՞մ
ես արդյոք, թե արդեն ոչ…