Wednesday, November 20, 2013

Հիշողություններ ինչու՞ եք ամենուր...

Հիշողություններ ինչու՞ եք ամենուր, ինչու՞ եք ամեն օր ստիպում ամեն ինչ վերհիշել և պատել աչքերը թափանցիկ, բարակ շերտով, որի անունն է արցունք: Բավական է մի երգ, մի օծանելիքի բույր և արցունքները պատրաստ են: Ասում եմ այն ինչ զգում եմ: Գրեթե ամեն օր անցնում եմ այն տեղով, որի պատերը տեսնելիս ամեն ինչ աչքերիս առջև է գալիս, մարմնովս սարսուռ է անցնում: Վատը այն է, որ չեմ կարողանում ներսումս կուտակված այդ զգացմունքային ամպը դատարկել: Արցունքներս կոկորդիս են կանգնում: Բայց այնքան ուրախ եմ, որ կաս հիշողություն: Կանեմ այնպես, որ չկորցնեմ քո ոչ մի բաղադրամաս՝օծանելիքը, ձմեռը և այլն: Երբեմն մեկ է դառնում ամեն ինչ, բայց գալիս է մի պահ երբ զգացմունքային պայթյուն է տեղի ունենում ներսումս: Երբ գալիս է այն պահը, երբ մտածում եմ, որ վերջ, էլ քեզնից ոչինչ չմնաց, չէ..Չի լինում այդպես: Պառկում եմ, միացնում եմ այն երգերից մեկը, որն ինձ հիշողություն է ներշնչում, փակում եմ աչքերս և բիբերիս հակառակ կողմում մի ֆիլմ է ցուցադրվում, որի դահլիճում շատ մութ է և հանդիսատեսը միայն ես եմ: Ֆիլմի վերջում դահլիճի մյուս ծայրից լույս է երևում կարծես թե մեկը դուռը բացեց ու ներս մտավ, բայց չշտապենք քանի որ այս ամենը տեղի էր ունենում որտե՞ղ, այո ընդամենը բիբերիս ետևում...((

No comments:

Post a Comment