Այս տարի լրացավ իմ Սեբաստացի լինելու վեցերորդ տարին: Այս դպրոցը շատ է փոխել կյանքս,ինչի համար շատ շնորհակալ եմ: Տեսնելով այլ դպրոցներում սովորողներին՝ գիտակցում եմ,որ հաստատ
չէի
ցանկանա
իրենց
նման
լինել:
Այս
տարիները
անցկացնելով
մեր
դպրոցում՝
կարողացա
գոնե
որոշ
չափով
ազատ
լինել:
Մեզ
համար
դպրոցը
առաջին
տունն
է
դարձել:Երբեմն
այնպես
է
լինում,
որ
առավոտյան
ժամը
9-ից
մինչև
երեկոյան
8-ը
դպրոցում
ենք
լինում և
եթե
կարողանայինք
ավելի
շատ
կմնայինք:
Կրթահամալիրը բոլորիս միավորում է. բոլոր սեբաստացիներով մի մարմին
ենք:
Չեմ
կարող
նկարագրել
թե
իմ
դպրոցը
ինչ
մեծ
դեր
ունի
իմ կյանքում:
Դպրոցից
ձեռք
բերածներս
շատ
են,
բայց
մի
քանիսը
կթվարկեմ՝
փոքր
տարիքից համակարգչին,
էլէկտրոնային
գրատախտակին
ու
տարբեր
ծրագրերին
տիրապետելը,բազմաթիվ
ճամփորդություններ
ու
ճամբարներ,
որոնք
չեն
լինում
ուրիշ
ոչ
մի
դպրոցում, անփոխարինելի
ընկերներ
ու
ուսուցիչներ,
հետաքրքիր
տոներ
և
այլն:
Եվ
այս
ամենը
շատ
քիչ
է մեր
կրթահամալիրը
նկարագրելու
համար:
Նույնիսկ
եթե
մեկ
օրչեմ
լինում,
իսկապես
շատ
եմ
կարոտում
ամեն
ինչը:
Մեր
կրթահամալիրը
ամեն
ինչով
է տարբերվում
մյուսներից
և
այստեղ
չսովորողներին
խնդրում
եմ
անհեթեթ
ու
անհիմն
կարծիք չկազմել
դպրոցի
մասին.
կսովորեք,
նոր
կխոսեք:
Շատ
ուրախ
եմ,
որ
Սեբաստացի
եմ,
որ
հենց մեր
դպրոցն
է
կրում
այդ
պատվավոր
մարդու
անունը:
No comments:
Post a Comment