Tuesday, November 19, 2013

Կուրտ Վոնեգուտ աֆորիզմներ

Ամբողջ կյանքս նկարում եմ, բայց ոչ ոքի ցույց չեմ տալիս: Դա հաճելի զբաղմունք է բոլորին խորհուրդ եմ տալիս: Երգե՛ք, պարե՛ք, գրե՛ք, նկարե՛ք, նվագե՛ք և կապ չունի դա ձեր մոտ լավ է ստացվում թե ոչ, այդպես դուք ձեր հոգուն թևեր եք տալիս:

Մարդիկ լավ ստի կարիք ունեն, քանի որ շրջապատում վատը շատ է:

Հնարավոր է, որ ապագան նույնպես ազդում է մեր ներկայիս կյանքի վրա, ինչպես և անցյալը:

Կյանքը բարդ է և ես իսկապես կարծում եմ, որ ապագան ավելի ուժեղ է ազդում ներկայի վրա քան մենք պատկերացնում ենք:

Եթե ինձ կաթոլիկական հավատքով դաստիարակած լինեին, ապա ես որպես լավ տղա կհավատայի կամ գոնե կփորձեի հավատալ, այն ամենին ինչին հավատում են կաթոլիկները:

Արվեստն առանց մահի հետ շփման անհնար է:

Մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում , որ նրանք ոչ միայն անխիղճ ճակատագրի զոհերն են, այլ նաև ամենադաժան զենքերն են այս անխիղճ ճակատագրի:

Բոլոր հիմարները մի թերություն ունեն, նույնիսկ ամենավերջին հիմարությանժամանակ նրանք չեն էլ պատկերացնում, որ գոյություն ունի խելացի միտք:

Ինչու՞ խաղամ հորինված խաղերը, եթե կյանքում իրականները շատ են:

Գիտությունը կախարդանք է, որը գործում է:

Գիտական ֆանտաստիկան, դա առանց նկարների կոմիկսներն են:

Հասունությունը, միջոց է հնարավորությունները բացահայտելու:

http://www.aphorism.ru/author/a2702.shtml

Ինձ շատ հետաքրքիր է, ի՞նչն է մեզ իրավունք տալիս քանդելու մեր այս խեղճ մոլորակը:

2081 թվականն էր, և բոլորը վերջապես հավասար էին:

Տիեզերքն իրենից ներկայացնում է մի մեծ տարածություն, երևի ամենամեծը:

Եթե մարդիկ կարծում են, որ բնությունն իրենց ընկերն է, ուրեմն նրանք հաստատ թշնամու կարիք չունեն:

Մենք այն ենք ինչ ձևացնում ենք, այսպիսով մենք պետք է զգուշանանք ու գիտակցենք ինչ ենք ձևացնում:

Ինձ սովորեցրել են, որ մարդու ուղեղը մինչ այսօր հերոսացնող փառք է, բայց ես կարծում եմ, որ այն շատ թույլ սխեմա է կենդանի մնալու համար:

Լացն ու ծիծաղը կարծես խորտակման ու սպառման պատասխանները լինեն: Ես ընտրում եմ ծիծաղը, որովհետևրանից հետո մաքրելու քիչ բան կա:

Ես ուզում եմ կանգնել եզրին մոտիկ այնքան ինչքան կարող եմ, առանց հեռանալու, քանի որ եզրից այն բաները կտեսնեմ, որոնք կենտրոնից չեն երևում:

Ի՞նչ է պետք երիտասարդներին անել իրենց կյանքի հետ այսօրվա օրով: Շատ բաներ որոնք ակնհայտ են, բայց ամենահամարձակը կայուն համայնքներ ստեղծելն է, որտեղ մենության սարսափելի հիվանդությունը կարելի է բուժել:

Մարդիկ միայն այն ժամանակ երջանիկ չեն լինի, երբ բուժեն քաղցկեղը, հասնեն Մարս, վերացնեն ռասսայական վնասները այլ երբ նրանք ուղիներ կգտնեն և պարզունակ համայնքները կրկին կբնակեցնեն: Սա իմ ուտոպիան է:

Հասունությունը դառը հիասթափություն է, որի համար ոչ մի միջոց գոյություն չունի: Եթե չլինի ծիծաղը կարելի է ասել, որ ուղղելու ոչինչ չկա:

http://www.brainyquote.com/quotes/authors/k/kurt_vonnegut.html

Կյանքը պետք է ապրել այնպես, որ պատմելը ամոթ լինի, բայց հիշողությունները վառ:

Որքան հաճելի է ոչինչ չզգալը, բայց կենդանի անվանվելը:

Մարդիկ խնդրում եմ, նկատե՛ք երբ եք դուք երջանիկ:

Ինչի վրա էլ, որ գիտնականները աշխատեն, նրանց մոտ միշտ զենքի է վերածվում:

Կյանքը հեշտ չէ, և բոլորս պետք է օգնենք միմյանց անցնելու նրանով:





http://www.inpearls.ru/author/3044

No comments:

Post a Comment